 Amnesty International (Միջազգային Ներում)
http://amnesty.org/
Human Rights Watch
http://www.hrw.org/
Այս կազմակերպությունների հետ համագործակցությունը պայմանավորվում է մարդու իրավունքների խախտման առանձին փաստերի վերաբերյալ միջազգային մակարդակում տեղեկատվության տարածմամբ: Այդ կազմակերպություններն աջակցում են նաև մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ կազմակերպության կողմից իրականացվող գործողությունների իրականացմանը:
Մարդու իրավունքների պաշտպանության
Լեհական Հելսինկյան հիմնադրամ
2005-2006 թթ. լեհական հիմնադրամի հետ ձևավորված համագործակցությունը հնարավորություն տվեց կազմակերպության երեք անդամի վերապատրաստվել Լեհաստանում: Վերապատրաստման այս ծրագիրը շարունակելի է:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից փակ և կիսափակ հաստատություններում ուսումնասիրություններ իրականացնելու համար գործիքների մշակման գործընթացին որպես փորձագետներ ներգրավվել են հիմնադրամի ներկայացուցիչները:
http://www.hfhrpol.waw.pl/
Բաց հասարակության ինստիտուտ (SOROS հիմնադրամ) և Նիդերլանդների թագավորություն
2005 թ. հիմնադրամները հանդիսանում են կազմակերպության երկարաժամկետ գործընկերները, որոնք էական ազդեցություն են ունեցել կազմակերպության կարողությունների զարգացման գործում:
Հիմնադրամների ֆինանսավորմամբ կազմակերպությունը իրականացրել է մի շարք ծրագրեր:
http://www.csi.am/
ICCO (Համագործակցության զարգացման
միջեկեղեցական կազմակերպություն)
Այս կազմակերպությունը առաջնային ազդեցություն ունի գրասենյակի գործունեության վրա: Ճիշտ է մինչ այժմ ICCO –ի հետ համագործակցությունն եղել է միջնորդավորված Միջեկեղեցական Խաղաղության Խորհրդի միջոցով, սակայն թե՜ ինստիտուցիոնալ զարգացման, թե՜ ռազմավարական գործունեության իրականացումն անհնար կլիներ առանց ICCO –ի ֆինանսական աջակցության: Ներկա ռազմավարության մշակման և իրականացման վրա նույնպես էական նշանակություն է ունեցել ICCO –ն: 2007-2010 թթ. նոր ռազմավարության մշակման ժամանակ մասնակցել է նաև ՀՔԱ Վանաձորի գրասենյակը, ներկայացրել իր առաջարկությունները: ICCO-ի հետ համագործակցությունը շարունակվում է զինված ուժերի նկատմամբ քաղաքացիական վերահսկողություն իրականացնելու շրջանակներում:
http://www.icco.nl/delivery/main/nl/
Միջեկեղեցական Խաղաղության Խորհուրդ (IKV) PAX CRISTI
Տարածաշրջանային մակարդակով կազմակերպության գործունեության ընդլայնման և զարգացման վրա զգալի է ռազմավարական գործընկերությունը: 2001 թ. Միջեկեղեցական Խաղաղության Խորհրդի մասնակցությամբ և աջակցությամբ իրականացվող տարածաշրջանային ծրագրերը մեծապես նպաստել են նաև կազմակերպության ինստիտուցիոնալ զարգացմանը:
2007 թ. IKV –ն, միանալով PAX CRISTI կազմակերպությանը, մշակում է նոր ռազմավարություն, որի քննարկումներին մասնակցել և առաջարկություններ է ներկայացրել ՀՔԱ Վանաձորի գրասենյակը:
http://www.ikvpaxchristi.nl/
Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատուն
2008 թ. Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան աջակցությամբ հնարավոր եղավ ձևավորել Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի երիտասարդներից կազմված խաղաղասերների բրիգադ, որոնք ուսումնասիրում են կոնֆլիկտից տուժածների խնդիրները:
http://ukinarmenia.fco.gov.uk
UNITED
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2005 թ. հանդիսանում է ռասիզմի, ֆաշիզմի, ազգայնականության, խտրականության դեմ UNITED եվրոպական ցանցի անդամ և մասնակցում է նրանց կողմից իրականացվող ակցիաներին: ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2006-2010 թթ. ընթացքում նախատեսում է ներգրավել այդ կազմակերպության ռեսուրսները` կարողությունների զարգացման նպատակով:
www.unitedagainstracism.org
UNOY PEACE-BUILDERS
2007 թ. խաղաղասիրության բնագավառում կազմակերպությունն այս ցանցի անդամ է, միևնույն ժամանակ կազմակերպության անդամներից մեկը ընտրվել է ցանցի միջազգային ղեկավար խմբի անդամ: ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պարբերաբար մասնակցում է ցանցի միջոցառումներին:
http://www.unoy.org/
Միջազգաին Կարմիր Խաչի Կոմիտե (ICRC)
Միջազգային կարմիր խաչի հետ համագործակցություն է սկսել ձևավորվել 2002 թ.: Համագործակցությունն արտահայտվում է անհայտ կորածների հիմնախնդիրների շուրջ տեղեկատվության փոխանակման, «Անհայտ կորածի մասին» օրենքի քննարկման, ընդունման ուղղությամբ իրականացվող միջոցառումների շրջանակներում:
http://www.icrc.org/
“Կասալս ենդ Ասոշիեյթս” Ինք. ընկերություն
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը իրականացնում է “Շահերի պաշտպանության և աջակցման կենտրոնի ստեղծում և գործարկում Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում” ծրագիրը, որը ֆինանսավորվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության “Հակակոռուպցիոն գործողության մոբիլիզացման ծրագիր”-ն իրականացնող “Կասալս ենդ Ասոշիեյթս” Ինք. ընկերության կողմից:
http://www.casals.com/
OSCE/ԵԱՀԿ
Այս կազմակերպության աջակցությամբ “Զորակոչի մոնիթորինգի իրականացում” ծրագրի շրջանակներում մեր կազմակերպությունը Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերում իրականացնում է 2009 թ. զորակոչի մոնիթորինգ:
http://www.osce.org/
Քաղաքացիական հասարակության ինստիտուտ
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը համագործակցում է այս կազմակերպության հետ պենիտենցիալ համակարգում ձերբակալվածների և կալանավորվածների իրավունքների պաշտպանության ուղղությամբ:
2004 թ. մինչ այժմ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հանդիսանում է ՀՀ արդարադատության նախարարության հասարակական դիտորդական խմբի անդամ և ծրագրի շրջանակներում համագործակցում է այս կազմակերպության հետ:
www.csi.am
Գյումրիի Ժուռնալիստների “Ասպարեզ” ակումբ
Համագործակցությունն արտահայտվել է տեղեկատվության ազատության իրավունքի, սահմանադրական փոփոխությունների, մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի վերաբերյալ հասարակական իրազեկման, տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության մոնիթորինգի կապակցությամբ իրականացվող գործողություներում:
Այս կազմակերպության հետ համագործակցությամբ իրականացվում են նաև քաղաքացիական մասնակցության դերի մեծացմանն ուղղված համատեղ ծրագրեր (մասնավորապես` 2005 թ. տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների և սահմանադրության հանրաքվեի ժամանակաշրջանում):
Ներկայումս կազմակերպության հետ համագործակցում ենք “Շահերի պաշտպանության և աջակցման կենտրոնի ստեղծում և գործարկում Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում” ծրագրի շրջանակներում:
www.asparez.am

Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն
Համագործակցությունը ձևավորվել է 2006 թ. ընտրական գործընթացներում կոռուպցիոն երևույթների բացահայտման ուղղությամբ և շարունակվում է “Շահերի պաշտպանության և աջակցման կենտրոնի ստեղծում և գործարկում Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում” ծրագրի շրջանակներում:
http://www.transparency.am/
Հայաստանի Հելսինկյան ընկերակցություն
Համագործակցությունը, որն սկսվել է 1999 թ., հիմնականում արտահայտվում է կոնկրետ դեպքերում համատեղ քայլերի իրականացմամբ՝ ուղղված մարդու իրավունքների պաշտպանությանը:
Ներկայումս համագործակցությունը շարունակվում է “Հարավկովկասյան իրավապաշտպանական ցանց’’ ծրագրի շրջանակներում:
http://www.hahr.am/
Հայաստանի Հելսինկյան կոմիտե
Համագործակցությունը սկսվել է 2003 թ. և առավել մեծ թափ ստացել 2005 թ. համատեղ իրականացվող ծրագրերի իրականացման, ռեսուրսների վերապատրաստման մեջ:
http://www.armhels.org/
Երևանի Մամուլի ակումբ
Երևանի մամուլի ակումբն էական ազդեցություն է ունենում Լոռու մարզում, մասնավորապես՝ Վանաձորում, ազատ լրատվամիջոցների զարգացման և լրագրողների շահերի պաշտպանության գործում:
2003 թ. մայիսին հանրապետության նախագահի և ԱԺ ընտրությունների ժամանակ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աշխատակիցներն էական մասնակցություն ունեցան Երևանի մամուլի ակումբի կողմից իրականացվող ԶԼՄ-ներով նախընտրական քարոզչության մոնիթորինգի ծրագրում: ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2006-2010 թթ. ընթացքում նախատեսում է ներգրավել այդ կազմակերպության ռեսուրսները՝ իր կարողությունների զարգացման նպատակով:
www.ypc.am
Հակաթմրամոլային քաղաքացիական դաշինք (ՀՔԴ)
Հակաթմրամոլային քաղաքացիական դաշինքը (ՀՔԴ) տեղային հայաստանյան հասարակական կազմակերպություն է՝ հիմնադրված 2003 թ.: 2008 թ. ի վեր ՀՔԴ-ն ներգրավված է հիվանդների խնամքի մեջ մարդու իրավունքների պաշտպանության ծրագրերում և միջոցառումներում: Ներկայումս, ՀՔԴ-ն իրականացնում է հիվանդների խնամքի մեջ մարդու իրավունքների հարցերով կրթաթոշակային հետազոտման ծրագիր, որի վերջնական նպատակն է իրավաբանների շրջանում մարդու իրավունքներին առնչվող գործնական գիտելիքների և հմտությունների կատարելագործումը:
http://www.healthrights.am
|