Մամլո հաղորդագրություններ

/2010-Սեպտեմբեր-07/
Դատական նիստ ՀՀ սահմանադրական դատարանում
2010 թ. սեպտեմբերի 7-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ սահմանադրական դատարանի նիստերի դահլիճում /հասցեն` ք. Երևան, Բաղրամյան պողոտա 10/ տեղի կունենա դատական նիստ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի`«խախտվել» բառից հետո «նրա» արտահայտությունը հակասահմանադրական ճանաչելու պահանջով: 
/2010-Սեպտեմբեր-03/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հակակոռուպցիոն գործունեությունը
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը 2008-2010 թթ. ընթացքում իրականացրել է «Շահերի պաշտպանության եւ աջակցման կենտրոնի ստեղծում եւ գործարկում Վանաձոր քաղաքում» ծրագիրը, որը ֆինանսավորվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Հակակոռուպցիոն գործողության մոբիլիզացման ծրագիր»-ն իրականացնող «Կասալս ենդ Ասոշիեյթս» Ինք. ընկերության կողմից:
/2010-Օգոստոս-19/
Քննարկում Սպիտակում
2010 թ. օգոստոսի 19-ին Սպիտակ քաղաքում «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության կողմից անցկացվեց քննարկում՝ «Սպիտակ համայնքում բնակչության իրազեկվածության մակարդակի բարձրացում ՏԻՄ գործունեության վերաբերյալ» ծրագրի շրջանակներում իրականացված գործողությունների վերաբերյալ:


Վերջին հրապարակումը

/2010-Հունիս-16/
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԽԱՂԱՂԱՍԵՐՆԵՐԻ ԲՐԻԳԱԴ


Վերջին հաշվետվությունը

/2010-Օգոստոս-07/
2010 թ. հուլիս ամսվա իրավախորհրդատվության արդյունքները Վանաձորում


Հայտարարություններ

/2010-Օգոստոս-02/
Նախաքննության մարմինը հովանավորում է կոռուպցիոներներին
2010 թ. մարտին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հաղորդում էր ներկայացրել Լոռու մարզի դատախազություն` Լոռու մարզի Լեռնապատ համայնքի ղեկավարի անօրինական գործողությունների վերաբերյալ:
/2010-Հուլիս-26/
Ազատազրկվածների թիվը աճել է 20%-ով
Մի շարք ՀԿ-ներ հայտարարություն են տարածել քրեակատարողական հիմնարկների գերբնակեցվածության վերաբերյալ: Այն ներկայացնում ենք ամբողջությամբ:
/2010-Հունիս-02/
Հայտարարություն "Ազատության" հրապարակում ոստիկանության ապօրինությունների մասին
2010 թ. մայիսի 28-ից մինչ օրս Հայաստանի իշխանությունները, շարունակելով 2008 թ. իրենց գործելաոճը, հանձինս հատուկ ծառայությունների և ոստիկանության, ապօրինաբար խոչընդոտում են ընդդիմության ներկայացուցիչների մուտքը Երևանի "Ազատության" հրապարակ: 


Բլոգում այժմ քննարկվում է

/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н

Մարդու իրավունքները Լոռու մարզում


ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ


Yellow Tulips


Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն

Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն
 
Արխիվ`

Կորցնում են իրենց ձայնը. իշխանությունների լեզվական քաղաքականությունը սպառնում է վրացահայերի բարեկեցությանը


Ախալքալաքում դժվար է գտնել մի հայի, ով տիրապետում է պետական լեզվին` վրացերենին, ու կիրառում առօրյայում:

Ղարաբաղյան կողմը գերուն հանձնել է ադրբեջանական կողմին


APA գործակալության տեղեկացմամբ գերու հանձնումը տեղի է ունեցել այսօր Խաչինչայ գետի վրայով Աղդամի շրջանի երվենդ գյուղի ուղղությամբ ձգվող շփման գծի վրա:

ԽԱՂԱՂԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ԱՍՊԵԿՏՆԵՐԸ


ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԶԱԳՐԱՑՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
  «Խաղաղությունն ավելին է, քան ուղղակի պատերազմի բացակայությունը»,- հայտարարեց Վալենտինա Իվանովնա Չերեվատենկոն «Նոբելյան մրցանակ 1000 կանանց» խորագրով միջազգային ցուցահանդեսի բացմանը:

Ղարաբաղի իշխանությունները ադրբեջանցի ռազմագերուն կվերադարձնեն հայրենիք


Լեռնային Ղարաբաղի կառավարությունը որպես բարի կամքի ժեստ ադրբեջանական կողմին է փոխանցում Ադրբեջանի քաղաքացի Աշրաֆ Ջաֆարովին, ում ձերբակակել էին հունիսին Ղարաբաղի կողմ անցնելիս: Ինչպես հայտնում է ռազմագերիների եւ անհայտ կորածների հարցերով ԼՂՀ պետական հանձնաժողովը, ԼՂՀ իշխանությունները հուսով են, որ Բաքուն եւս բարի կամք կդրսեւորի եւ կազատագրի ադրբեջանական կողմում երկար ժամանակ պահվող երկու հայերին:

Քաղաքացիական ֆորում՝ նվիրված փախստականների հիմնախնդիրներին


«Ունենալ կամ չունենալ» ծրագրի շրջանակներում, որը իրականացվում է ՀՔԱ Հայաստանի Կոմիտեի կողմից, Փախստականների դանիական խորհրդի աջակցությամբ, 2007 թ-ի սեպտեմբերի 8-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակում կազմակերպվեց քաղաքացիական ֆորում՝ նվիրված փախստականների հիմնախնդիրներին:

Անհայտ կորածներ՝ արվածը դեռևս բավարար չէ


Օգոստոսի 30-ին անհայտ կորածների միջազգային օրվա առթիվ ՄԿԽԿ-ն կոչ է անում միջազգային հանրությանը վերանայելու ուժերը՝ ուղղված անհայտ կորածների ճակատագրի բացահայտմանն ու նրանց ընտանիքների աջակցությանը:

ԵՐԿՐՆԵՐԸ ՊԱՐՏԱՎՈՐ ԵՆ ԼՈՒԾԵԼ ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾՆԵՐԻ ԽՆԴԻՐԸ


«Անհայտ կորած անձինք խնդիր են հանդիսանում, թե հումանիտար, թե իրավական: Սակայն դրա լուծումը հաճախ արգելակվում է քաղաքական հակամարտությամբ», օգոստոսի 29-ին հայտարարել է ԵԽԽՎ նախագահ Ռենե վան դեր Լինդենը:

Անհայտ կորածներ


Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահն ասում է, որ նոր օրենքը կօգնի պարզելու անհայտ կորածների ճակատագիրը
  Սառա Խոջոյան
«Արմենիանաուի» թղթակից

«ՀՈԳԵԿԱՆ ՀԻՎԱՆԴՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԱԶԱՏՎԵՆ...


Հոգեկան հիվանդություն ունեցող ադրբեջանցիները պետք է ազատվեն գերությունից: Այս մասին «Թրենդ» գործակալությանը տված հարցազրույցում ասել է ԵԽ Հարավային Կովկասի երկրների անհայտ կորածների հարցերով զեկուցող Լեո Պլատվոետը:

Միջազգային Կարմիր Խաչի Կոմիտեի ներկայացուցիչները,հայկական գերության մեջ գտնվող Ադրբեջանի քաղաքացի Անար Ալիևի երկրորդ նամակը հանձնել են նրա ընտանիքին


Ինչպես հայտնել է գերու հայրը՝ Մաարիֆ Ալիևը, ղարաբաղյան APA գործակալությանը, Ա.Ալիևը նամակում նշել է, որ իր առողջությունը լավ է: «Ինձ հետ ամեն ինչ նորմալ է, մի անհանգստացեք իմ մասին: Ինձ մոտ հաճախ գալիս են Միջազգային Կարմիր Խաչի Կոմիտեից: Հավատում եմ, որ նրանց օգնությամբ ես կազատվեմ»,- ասվել է նամակում:

«Անհայտ կորածի մասին» օրինագծի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ


ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի նախաձեռնությամբ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից մշակված «Անհայտ կորածի մասին» օրենքը պաշտոնապես շրջանառության մեջ է դրվել Ազգային Ժողովում:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


ՌԴ-ում Հայաստանի և Ադրբեջանի դեսպանների նախաձեռնությամբ հայ և ադրբեջանցի մտավորականության ներկայացուցիչների այցելությունների կազմակերպումը Հայաստան, Ադրբեջան և Լեռնային Ղարաբաղ, նրանց հանդիպումներն ամենաբարձր մակարդակներում ունեցան խավարում լույսի «հայտնվելու» ազդեցություն, ինչն ամրապնդեց հույսը, որ խաղաղասիրական գործունեությունը իր խորքում ունի դեռևս չօգտագործված մեծ ներուժ:

ԿԱԼԱՆԱՎՈՐԵԼ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆՑՈՒ


Հունիսի 30-ին Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի Աղդամի ուղղության վրա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի զինծառայողների կողմից կալանվել է Ադրբեջանի քաղաքացի:
Ադրբեջանցին անձը հաստատող փաստաթղթեր չուներ: Նրա վկայությամբ, անունը Գուլիեւ Սամանդար Նամազ օղլի է, ծնվել է 1972 թվականին, Շուշի քաղաքում, Աղդամի շրջանի Ուչ Օղլան գյուղի բնակիչ է:

Միջոցառում նվիրված Փախստականների միջազգային օրվան


2007 թվականի հունիսի 16-ին, Փախստականների միջազգային օրվա կապակցությամբ, Հելսինկայն Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի Գրասենյակը և փախստականների հարցերով զբաղվող Gringo ցանցը, որի անդամն է հանդիսանում նաև մեր կազմակերպությունը, Լոռու մարզի նախկին Սարալ, այժմ՝ Նոր Խաչակապ գյուղում կազմակերպեց փախստականների համար նախատեսված հանգստի գոտու ստեղծման աշխատանքները:

Ավելի հաճախ կարդացվող նյութերը