|
 Ղարաբաղյան պատերազմի ընթացքում տեղադրված ականները հրադադարի ռեժիմի հաստատումից 13 տարի անց էլ շարունակում են մարդկային կյանքեր խլել: Սահմանամերձ գյուղերի բնակիչները համակերպվել են այն մտքի հետ, որ քանի դեռ խաղաղության պայմանագիրը կնքված չէ, իրենք իրավունք չունեն օգտագործել իրենց սեփականությունը հանդիսացող, ականպատված վարելահողերն ու արոտավայրերը:
 Ադրբեջանցիները կոտրել են ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ինտերնետային էջը և փոխարենը գրել են՝ ադրբեջանական խակերների կողմից ու տեղադրել են իրենցը. 333 ադրբեջանցու անուն-ազգանուն, ովքեր զոհ են դարձել Խոջալուլի դեպքերին ու ավելացրել ռուսերենով. 26 փետրվարի, Խոջալուն մեր ցավն է ու հիշողությունը:
Խաղաղասիրություն
/2007-Փետրվար-24/
 2007 թ-ի փետրվարի 20-ին Լոռու մարզի առաջին ատյանի դատարանում՝ նախագահությամբ Վ. Ղազարյանի, քննության առնվեց քրեական գործն ըստ մեղադրանքի Արմեն Վաչիկի Հովակիմյանի ՀՀ Քր. օրենսգրքի 361 հոդվածի 1-ին մասով:
 Ի պատասխան Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի՝ բանակում կոռուպցիոն դրսեւորումների վերաբերյալ հարցի, ՀՀ Պաշտպանության նախարար, ՀՀԿ խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 8-ին Վանաձորում ասել է, թե առավել կոռումպացված են քաղաքական կուսակցությունները, եւ նկատել. «Կարո՞ղ եք ասել, որ կուսակցությունն է Հայաստանում այժմ գոյատեւում միմիայն անդամավճարների հաշվին...»:
 Փետրվարի 14-ին, ժամը 09:30-ի սահմաններում Նոյեմբերյանի զորամասի մարտական դիրքերում ադրբեջանական դիպուկահարի կողմից արձակված կրակի հետեւանքով կրծքավանդակի շրջանում վիրավորվել եւ տեղում մահացել է պայմանագրային զինծառայող, մայոր Երվանդ Վանիկի Փաշիկյանը (ծնվ.1958թ., Նոյեմբերյանի ԶԿ), հաղորդում են ՀՀ Պաշտպանության նախարարությունից:
 «Հայոց ազգային բանակում կոռուպցիա չկա»
Այսօր Վանաձորում էր պաշտպանության նախարար, Հայաստանի հանրապետական կուսակցության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը:
 9 ոչ կառավարական կազմակերպություն եւ 3 փորձագետ «Ադրբեջանի զինված ուժեր. 2006 թվական» թեմայով մոնիտորինգի արդյունքներն են ամփոփել եւ հստակեցրել արցախյան պատերազմին հաջորդած զինադադարի 12 տարիներին զոհվածների թիվը:
 Լինելով իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչ՝ պահանջում եմ Ձեզանից և Ձեր կառավարությունից՝ հարգելու և աջակցելու ՌԴ-ում իրավապաշտպանների աշխատանքը, որոնք խաղաղ կերպով օգտվում են ազատ արտահայտվելու իրենց իրավունքից և իրականացնում են օրինական և արժեքավոր աշխատանք:
 Ադրբեջանի ռազմական դատախազությունը հաստատել է Հայաստանից Ադրբեջան վերադարձված ադրբեջանցի զինվոր Վուսալ Գարաջաեւի ձերբակալության փաստը:
 Հայաստանի հանրապետության Պաշտպանության նախարար Պրն. Սերժ Սարգսյանին
 Ազատամարտիկ, վերադարձած պատանդ, Գորիս քաղաքի բնակիչ Արտյուշա Միրոբյանի առողջական վիճակը օրեցօր ծանրանում է /ախտորոշում՝ անոթների աթերոսկլերոտիկ ախտահանում/: Նա անհապաղ վիրահատության կարիք ունի:
 Ադրբեջանի ղեկավարության հետ բանակցությունները կարելի է կառուցողական անվանել: Ինչպես հաղորդում է «Թրենդ» գործակալությունը, այդ մասին նախօրեին լրագրողներին Բաքվի օդանավակայանում հայտարարել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ Մինսկի Խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան:
 Այսօր ժամը 10:40-ի սահմաններում Բերդի զորամասի մարտական դիրքերում ադրբեջանական դիպուկահարի կողմից արձակված կրակի հետեւանքով գլխի շրջանում հրազենային վիրավորում է ստացել եւ Բերդի բուժջոկատ տեղափոխելու ժամանակ մահացել ժամկետային զինծառայող, 1988.թ ծնված շարքային Արմեն Սուրենի Մալխասյանը, Կոտայքի ԶԿ:
 Համաձայն ԼՂՀ ռազմագերիների եւ անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովի հաղորդագրության, Ղարաբաղի իշխանությունները պատրաստ են Ադրբեջանին փոխանցել ադրբեջանական բանակի զինծառայող Էլդանիզ Բեյալի օղլի Նուրիեւին:
 Երեկ Լեռնային Ղարաբաղի ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը ԼՂ-ի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի Աղդամի հատվածում անց է կացրել հերթական պլանային դիտարկումը, որի ընթացքում հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր չեն արձանագրվել:
Ավելի հաճախ կարդացվող նյութերը
|