Հատուկ քննչական ծառայությունը Ազատություն ռադիոկայանի հարցմանն ի պատասխան հերքեց Վահան Խալաֆյանի մահվան գործով դատական վերջին նիստի ընթացքում գործով գլխավոր ամբաստանյալ Աշոտ Հարությունյանի հայտարարությունը¸ որ նախաքննական մարմինը փորձել է իր հետ գործարքի մեջ մտնել, մասնավորապես` առաջարկել է իր ղեկավարների դեմ ցուցմունքներ տալ, ինչից Հարությունյանը հրաժարվել է:
Նյութերն ըստ թեմաների


Ոստիկանության Չարենցավանի բաժնում մահացած Վահան Խալաֆյանի գործով երեկվա դատական նիստին ներկա էր նաև Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, ով պատասխանեց մեր հարցերին: