Մամլո հաղորդագրություններ

/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:


Վերջին հրապարակումը

/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց


Վերջին հաշվետվությունը

/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին


Հայտարարություններ

/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:


Բլոգում այժմ քննարկվում է

/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н

Մարդու իրավունքները Լոռու մարզում


ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ


Yellow Tulips


Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն

Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն
 
Արխիվ`

ՊՆ մամլո քարտուղարը պատասխանել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակին


1-1ՀՀ զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանի և ՊՆ քննչական ծառայության պետ, գեներալ-մայոր Արմեն Հարությունյանի հունվարի 19-ի մամուլի ասուլիսի ժամանակ զինվորական դատախազի կողմից ներկայացրած 2011թ. Զինված ուժերում մահվան ելքով դեպքերի վիճակագրության վերաբերյալ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայտարարությունը զարմանք է առաջացնում:

Այս մասին նշված է «Առաջին լրատվական»-ին ուղարկված ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության մեջ:

«2011թ. Զինված ուժերում գրանցված մահվան ելքով 36 դեպքերը զինվորական ծառայության անցնելու հետ կապված դեպքերն են, որոնց վերաբերյալ պատշաճ ժամկետներում հանրությունը տեղեկացվել է:

Այստեղ հարկ է նշել, որ եթե որևէ զինծառայող ավտովթարի է ենթարկվում արձակուրդի ընթացքում կամ հանկարծամահ լինում, ապա աշխարհի որևէ երկրում այդ մասին պաշտպանական գերատեսչությունը մամլո հաղորդագրություններ չի տարածում:

Կամ եթե Զինված ուժերի որևէ զորամասում արտակարգ պատահար լինելուց մի քանի րոպե հետո որևէ լրատվամիջոց կարող է չճշտված տեղեկատվություն տարածել, ապա պաշտպանության նախարարությունը այդ տեղեկատվությունը տարածում է նախնական տվյալները ճշգրտելուց հետո միայն, ինչը թերևս հիմք է հանդիսացել իրավապաշտպան այդ կազմակերպությանը կարծելու, թե պաշտպանության նախարարությունը որոշ դեպքերում տեղեկատվության սկզբնաղբյուր չէ հանդիսացել:

Ինչ վերաբերում է այդ կազմակերպության հնչեցրած 39 մահվան դեպքերին, ապա այդ թիվը ստացվել է դասակարգման սեփական չափորոշիցներից ելնելով, որի պատասխանատվությունը կրում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Աղբյուրը՝ http://1in.am/arm/armenia_society_55432.html


/2011-Դեկտեմբեր-12/ «Հայհոյանքը փաստի սով է»

 

 

Ավելի հաճախ կարդացվող նյութերը