Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
Վստահությունը պետք է նվաճել գործով
Մարդու իրավունքների պաշտպանություն Զինծառայողների իրավունքներ Զինված ուժեր
/2012-Հունվար-20/
Երեկ զինդատախազ Գևորգ Կոստանյանն ամփոփել է 2011-ին զինված ուժերում արձանագրված դեպքերը, ըստ որի` եթե 2011 թ արձանագրվել է զինվորական ծառայությունն անցնելու հետ կապված մահվան 36, ապա 2010-ին գրանցվել է 54 դեպք: Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, «Բանակն իրականում» նախաձեռնության անդամ Արթուր Սաքունցը պատասխանել է մեր մի քանի հարցերին: Երեկ զինդատախազ Գևորգ Կոստանյանը, ամփոփելով հանցավորության 2011-ի պատկերը, ուշագրավ նորություն է ասել, որ Զինված ուժերում տեղ գտած ցանկացած տեղեկատվության տարածողին պետք է այսուհետ հրավիրել քննչական բաժին` գործի հանգամանքների վերաբերյալ իր ունեցած տեղեկատվության վերաբերյալ պարզաբանումներ տալու համար, քանի որ երբեմն դրանք ապատեղեկատվություն են լինում և չեն համապատասխանում իրականությանը: Ինչպես կմեկնաբանեք, սա խոսքի ազատության ճնշո՞ւմ է: Լրագրողների կողմից զինված ուժերում մահացության կամ կանոնադրական հարաբերությունների խախտման դեպքերի վերաբերյալ տեղեկատվական աղբյուրներից օգտվելը /հարազատների տված մեկնաբանությունների կամ տեղեկատվության այլ աղբյուրների տրամադրման հիման վրա/ պրոֆեսիոնալ գործունեություն է: Իսկ զինդատախազի նման քայլը համարում եմ լրատվամիջոցների, նաև իրավապաշտպանների նկատմամբ ճնշում, սպառնալիք, որ եթե հանկարծ ներկայացված տեղեկատվությունը չհամապատասխանի իրականությանը, ապա կարող ենք ենթարկվել պատասխանատվության: Հասարակական վերահսկողության իրականացումը ՀԿ-ների, լրատվամիջոցների կողմից ժողովրդավարական հասարակության և ժողովրդավարական պետության կարևոր ինստիտուտ է: Քաղաքացիական վերահսկողությունը զինված ուժերի նկատմամբ հանդիսանում է նաև սահմանադրական նորմ, որ պետք է վերահսկելի լինի, և եթե զինդատախազը գտնում է, որ միայն ինքը կարող է վերահսկել և միայն ինքն է կարող ճշմարտացի տեղեկություններ տալ և ինքն է միայն այն բարձրագույն ատյանը, որ տիրապետում է ճշմարտությանը բանակի իրավիճակին մասին, չարաչար սխալվում է: Այսօր ես մի դեպքի մասին կհրապարակայանացնեմ, որի մասին ընդհանրապես որևէ պետական մարմին, այդ թվում` զինդատախազությունը և պաշտպանության նախարարությունը, չեն հրապարակել: Այն, որ Գևորգ Կոստանյանը ասում է, որ մահվան ելքով 36 դեպք է գրանցվել 2011-ին, մահվան ելքերի թիվը ոչ թե 36 է, այլ 39, իսկ 2010-ի 54 դեպքի մասին չի կարող ցույց տալ որևէ փաստ, որտեղ իրենք այդ թիվը հրապարակայանացրել են: 54 թվի մասին տեղեկատվությունը ստացել ենք այլ աղբյուրներից և ոչ թե Պաշտպանության նախարարությունից, մենք ենք դա հրապարակայնացրել, որը չի հերքվել: Եվ կարող եմ փաստել, որ 36 դեպք մահվան ելքով չի համապատասխանում իրականությանը և կոնկրետ ցուցակով կներկայացնեմ զինդատախազին: Նա նաև նշել է, որ 2011-ին գրանցվել է ծառայություն անցնելու հետ կապված սպանության երկու դեպք, այնինչ 2010 -ին դրանց թվը 17-ն էր: Ցուցանիշը, զինդատախազի խոսքերով, նվազել է շուրջ 80,8 տոկոսով: Ես սա գնահատում եմ մանիպուլյացիա: Խոսքը սպանության մասին է, այսինքն՝ այն մահացության դեպքերը, որոնք իրենք դասակարգում են դժբախտ պատահարներ, ինքնասպանություններ, զինադադարի ռեժիմի խախտման հետևանքով մահացության ելքեր, սպանության ելքեր: Նրա խոսքերով, սպանության երկու դեպք է գրանցել, իսկ 2010-ին`17: Գուցե ֆորմալ տեսակետից համաձայվենք, բայց խոսքը վերաբերում է դեպքերին, որոնք ունեցել են մահացու ելքեր: Դեպքերը շատ տարատեսակ են`դժբախտ պատահարներ, հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով դեպքեր: Ելքերի թիվը ավելի է, քան դեպքերի քանակը: Այսինքն`կարող է լինել 20 դեպք` 30 մահացության ելքով, այսինքն` կարող է մի դեպքի հետևանքով երկու-երեք հոգի մահանան: Եթե դեպքերի թվով գնահատենք, ապա 2010 թվականին ընդհանուր դեպքերը 31 են եղել, 2011-ին` 36 դեպք, որից եթե հանենք հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով մահացության ելքով դեպքերը, կստանանք հինգ միջադեպ, որոնց հետևանքով մահացու ելքեր են եղել, իսկ 2010-ին 21միջադեպ են, որոնք մահացության ելքով են եղել: Այսինքն` դեպքերի քանակն աճել է: Պատճառների մեջ զինդատախազը պարտավոր է խորանալ: Անպայման չէ, որ միայն մահվան ելք լինի պատահարների դեպքում: Նույնիսկ հրադադարի ռեժիմի խախտման, հակառակորդի կրակոցի հետևանքով մահացության դեպքերը պետք է քննության առարկա հանդիսանան` բացահայտելու այն պատճառները, որի հետևանքով հրադադարի խախտումը մահվան դեպքի է հանգեցրել: Ինչքանո՞վ է զինծառայողը իրազեկված՝ ինչպես պետք է պահի իրեն մարտական դիրքում, բացի այդ` անհատական պաշտպանության միջոցներով որքանո՞վ է ինքը ապահովված եղել և արդյոք ինքը պատշաճ կերպով պահպանել է կանոնները: Երրորդը` մարտական դիրքը ապահովվա՞ծ է արդյոք պատշաճ ձևով: Հաջորդը` հրամանատարի կողմից պատշաճ վերահսկողություն իրականացնելը մարտական դիրքում զինվորական կարգուկանոնի պահպանության տեսակետից: Սրանք հարցեր են, որոնք պարտավոր է իրավապահ մարմինը քննության առնել: Պաշտպանության նախարարությունը թող հիմա որևէ իրավական ակտ, որևէ մեխանիզմ ցույց տա, որով իրենք իրենց կողմից կամավոր կներկայացնեն հասարակությանը, լրագրողներին, որի կիրառմամբ կարող են ստանալ տեղեկատվություն: Այսինքն` այնպիսի իրավիճակ են ստեղծում, որ իրենք ինչպես ուզենան՝ կարող են ներկայացնել, իսկ մենք էլ հալած յուղի տեղ ընդունե՞նք, սա՞ է նրանց ուզածը: Չի լինելու նման բան: Կան լրագրողական, իրավապաշտպանական հետաքննության տարբերակները, միջոցները, մեթոդները, որոնք կիրառում ենք բացահայտելու իրականությունը: Հիմա դրա հետ կապված կարող են լինել չճշտված տեղեկություններ, ապա հենց հանրային ահազանգողը նպատակ ունի, որ մարմիններին աշխատացնեն, որ նրանք իրենց պարտականությունները ավելի պատշաճ և ճշգրիտ կատարեն: Սա է ժողովրդավարական հասարակության բուն էությունը: Ես իրավապաշտպան եմ, ոչ թե քննիչ, որ բազմակողմանի քննություն իրականացնեմ, սա քննիչի, իրավապահ մարմնի վրա դրված պարտականություններ են: Եթե նա ասում է, որ չէ, դուք ապատեղեկատվություն եք տարածում, կներեք, բայց ապատեղեկատվությունը նույնպես տեղեկատվություն է: Եվ ինքը պարտավոր է աշխատել ապատեղեկատվությունը տեղեկատվություն դարձնելու ուղղությամբ և հասարակությանը համոզել, որ մենք իրեն վստահենք, իսկ վստահության հիմքում ընկած է նրանց պատշաճ պահվածքը, որը պետք է ապացուցեն իրենց գործողություններով, ոչ թե վախեցնելով: Նա նաև նշել է, որ հրաժարական կտա, եթե պարզ դառնա, որ սպանության գոնե մեկ գործ որակվել է որպես ինքնասպանություն: Ինքը արդեն կարող է հրաժարական տալ Արտակ Նազարյանի դեպքի հետ կապված. սա ամենաթարմ դեպքն է: Ինչպես է լինում, որ զինծառայողներ առողջական խնդիրների հետ կապված զորացրվում են կամ ծառայության ընթացքում առողջական խնդիրներ են ձեռք բերում, սա քննության առարկա հանդիսացող խնդիր չէ՞, որոնք են պատճառները` պատշաճ բժշկական ծառայության չտրամադրումը, պատշաճ ուշադրություն չդարձնելը: Մենք խոսում ենք ոչ միայն մահացության դեպքերի մասին /իհարկե, կյանքի իրավունքը բացարձակ իրավունք է/, այլ նաև առողջական կորուստների հետ կապված խնդիրների մասին: Վերջին դեպքը՝ երեկ ենթասպան, որը էսենցիա էր խմել, մահացավ, հերթը հասավ ենթասպաների՞ն: Չասենք`սա առաջին դեպքն է: Վերջին հաշվով, ինքնասպանության դեպքեր 2010-ին պայմանագրային ծառայության անցածներին զորամասում էլ է եղել, կանոնադրական հարաբերությունների կամ զենքի հետ ոչ պատշաճ վերաբերմունքի հետ կապված սպաների շրջանում մահացության դեպքեր են արձանագրվել, որոնց մասին, ցավոք սրտի, ՊՆ-ն չի հրապարակայանացրել, բայց մենք 2010-ի զեկույցում անդրադարձել ենք դրան: Խոսքը մթնոլորտի մասին է, Պաշտպանության համակարգում լուրջ համակարգային փոփոխություններ պետք է կատարվեն, որպեսզի կանխարգելվեն կանոնադրական հարաբերությունների խախտման դեպքերը, որոնք կարող են ունենալ, ցավոք սրտի, նաև մահացության ելքեր, բայց համակարգային դեպքերի փոփոխությունների վերաբերյալ մենք դեռևս որևէ լուրջ առաջարկություն չենք տեսել: Ներքին բողոքարկման մեխանիզմները պետք է արդյունավետ լինեն, դա կարող է լինել առողջական խնդիրների, կանոնադրական խախտումների, վերադասության խնդիրների հետ կապված: Այսինքն`սա որպես լուրջ խնդիր դեռևս լուծում չունի: Երբ նախորդ տարի մենք ՊՆ-ից պահանջում էինք զոհված զինծառայողների թիվը և նրանց ցուցակը, դատարան մտանք այդ հարցով, դատարանը մեր այդ հայցը մերժեց, որովհետև ՊՆ-ն դա գաղտնի տեղեկություն էր գնահատել: Մենք ասում ենք, որ դա գաղտնի տեղեկություն չի կարող համարվել, դատարանը իր վճռի հիմքում նման մեկնաբանություն տվեց, որ արտակարգ իրավիճակներում մահացության դեպքերի տվյալները համարում է գաղտնիք, իսկ քանի որ ամեն մի մահացության դեպք համարվում է արտակարգ պատահար, բնականաբար դա համարվում է գաղտնի տեղեկատվություն: Սակայն հարց է առաջանում, ամեն մի արտակարգ պատահարները ինչ եզրահանգումների է բերել պաշպանության գերատեսչությանը, զինդատախազությանը, որոնք են այն միջոցառումները, որոնք և համարժեք կկիրառվեն, որ արտակարգ դեպքեր տեղի չունենան, ի՞նչ եզրակացությունների է հանգել զինդատախազությունը, որը ուղարկել է գլխավոր շտաբին, որտեղ են դրանք… ես դեռևս չեմ տեսնում: Սիրանույշ Պապյան
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների