Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
/2011-Դեկտեմբեր-14/
Իշխանությունը չի բավարարվել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցին «գրանտակեր» հռչակելով: Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
Հայտարարություն
Մարդու իրավունքների պաշտպանություն Զինված ուժեր Հայտարարություններ
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից պարբերաբար իրականացվող ուսումնասիրւթյունը ներկայացնում է այլ պատկեր: 2011 թվականին ՀՀ զինված ուժերում մահացությունների թիվը կազմել է 39 հոգի, որից 11-ը հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով, 4-ը` կանոնադրային հարաբերությունների խախտման, 6-ը` դժբախտ պատահարի, 10-ը՝ ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու, 3-ը՝ անվտանգության կանոնների խախտման արդյունքում, 2-ը` առողջական խնդիրների պատճառով, մահացության մեկ դեպքի պատճառները հայտնի չեն, մեկ դեպք ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի հետևանքով, իսկ մեկ դեպք որակվել է որպես դիտավորյալ սպանություն: ՀՀ պաշտպանության նախարարությունը կամ ԼՂ պաշտպանական բանակը նշված 39 դեպքերից միայն 32 դեպքի վերաբերյալ է հանդիսացել որպես տեղեկատվության տարածման առաջին աղբյուր, որից 3 դեպքերում չի նշվել մահացածների անձնական տվյալները: Մնացած 7 դեպքերից մեկ դեպքի մասին ընդհանրապես որևէ տեղեկատվություն չի տարածվել: Ըստ կազմակերպության տեղեկությունների 2011 թ-ի դեպքերի առնչությամբ հարուցված քրեական գործերից 6-ը գտնվում է նախաքննության փուլում, մեկ գործ արդեն ուղարկվել է դատարան, մեկ գործի դատաքննությունն ավարտվել է, որը սակայն բողոքարկվելու է ՀՀ վերաքննիչ դատարան: Մնացած գործերի վերաբերյալ որևէ տեղեկատվություն չի տրամադրվել հանրությանը: 2010 թվականին ՀՀ զինված ուժերում մահացությունների թիվը կազմել է 54 հոգի /մեր կողմից արձանագրվել է 44/, որից 9-ը հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով, 24-ը` կանոնադրային հարաբերությունների խախտման, 2-ը` դժբախտ պատահարի, 1-ը՝ ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու, 3-ը՝ անվտանգության կանոնների խախտման արդյունքում, 5-ը` առողջական խնդրների պատճառով: ՀՀ պաշտպանության նախարարությունը կամ ԼՂ պաշտպանական բանակը նշված 54 դեպքերից միայն 10 դեպքի վերաբերյալ է հանդիսացել որպես տեղեկատվության տարածման առաջին աղբյուր, որից միայն մեկ դեպքում չի նշվել մահացածի անձնական տվյալները: Ըստ կազմակերպության տեղեկությունների, 2010 թ-ի 15 դեպքերի առնչությամբ հարուցվել է քրեական գործ: Հարուցված 15 քրեական գործերից մեկ գործի մասին մանրամասնություններ չկան, թե արդյոք ինչ հոդվածով է հարուցվել քրեական գործը կամ ինչ ընթացքում է այն գտնվում, 9 քրեական գործ գտնվում է նախաքննության փուլում, իսկ 2 գործ՝ դատաքննության փուլում: 3 գործ արդեն ավարտվել Է: Դեպքերի թիվը, որոնք ավարտվել են մահացությամբ, կազմում է 2010 թ-ին 31 /որից 6-ը հրադադարի ռեժիմի խախտում/, իսկ 2011 թ-ին 36 /որից 10-ը հրադադարի ռեժիմի խախտում/: Այսպիսով, մահացության ելքով դեպքերի թիվը իրականում 2011 թ-ին 2010 թ-ի համեմատ չի նվազել, նվազել է մահացությունների թիվը: Այսինքն՝ ՀՀ պաշտպանության նախարարության կողմից ՀՀ զինված ուժերում իրավիճակի փոփոխությանն ուղղված գործողությունների արդյունավետության վերաբերյալ գնահատականները չափազանցված են: Նկատի ունենալով, որ 2011 թ-ի սեպտեմբերի 24-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կողմից զինակիցներին ուղղված ուղերձում նշվում է 2011 թ-ի ուսումնական տարվա 2-րդ կիսամյակում հատկապես միջանձնային հարաբերությունների ոլորտում դեպքերի և պատահարների քանակական աճի մասին՝ կարող ենք արձանագրել, որ զինդատախազի կողմից զինված ուժերում իրավիճակի փոփոխման մասին տրված գնահատականները չեն համապատասխանում իրականությանը: Ելնելով վերը շարադրվածից՝ վերստին պնդում ենք, որ ՀՀ զինված ուժերում իրավիճակի փոփոխությանը կարելի է հասնել միմիայն համակարգային հետևյալ փոփոխությունների իրականացման արդյունքում. 1. «Ներքին կարգապահական կանոնագրքի մասին» օրենքի անհապաղ ընդունումը, որը կապահովի զինված ուժերում ներքին բողոքարկման արդյունավետ մեխանիզմների ձևավորումը և իրագործումը 2. ԵԽԽՎ 1742 (2006) հանձնարարականի համաձայն ռազմական օմբուդսմենի ստեղծումը 3. «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքի իրականացման ապահովումը 4. ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի և ՀՀ ՊՆ միջև գործառույթների հստակեցումը և Պաշտպանության նախարարության առջև գլխավոր շտաբի պատասխանատվության հստակեցումը 5. ՀՀ զինվորական կոմիսարիատի՝ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի ենթակայությունից դուրս բերումը և ներգրավումը ՀՀ ՊՆ կազմում կամ զորակոչի ապահովման նպատակով որպես առանձին գործակալության ստեղծումը 6. Զինվորական կարգապահության, կոռուպցիոն դրսևորումների և ռիսկերի, մահացության յուրաքանչյուր դեպքի վերաբերյալ ծառայողական և քրեական գործերի քննության օբյեկտիվ, բազմակողմանի և լրիվ իրականացում, ինչպես նաև դրանց արդյունքների վերաբերյալ հանրության պարտադիր իրազեկում 7. Հասարակական վերահսկողության անկախ ինստիտուտի ձևավորում և իրականացում 20.01.2012 Վանաձոր
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների