Մամլո հաղորդագրություններ

/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:


Վերջին հրապարակումը

/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց


Վերջին հաշվետվությունը

/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին


Հայտարարություններ

/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:


Բլոգում այժմ քննարկվում է

/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н

Մարդու իրավունքները Լոռու մարզում


ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ


Yellow Tulips


Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն

Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն
 
Արխիվ`

ՀՀ սահմանադրական դատարանը մերժել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից ներկայացված գործի քննության ընդունումը


2012 թ. հունվարի 16-ին ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը՝ նախագահությամբ Ա. Թոփուզյանի, որոշում է կայացրել Հելսինկյան Քաղաքացիական Ասաբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից ներկայացված դիմումի ընդունելության հարցի վերաբերյալ և մերժել այն:

Հիշեցնենք, որ 2011 թ. դեկտեմբերի 29-ին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից լիազորված ներկայացուցիչներ Արտակ Զեյնալյանը և Արայիկ Ղազարյանը դիմում են ներկայացրել ՀՀ սահմանադրական դատարան՝ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի դրույթները ՀՀ Սահմանադրության 3-րդ, 27-րդ հոդվածներին կամ ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածին և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 182-րդ, 185-րդ, 262-րդ հոդվածների դրույթները ՀՀ Սահմանադրության 1-ին, 14.1-րդ, 27-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչելու վերաբերյալ:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից ՀՀ սահմանադրական դատարան դիմելու համար հիմք է հանդիսացել ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի կողմից կազմակերպության տեղեկատվության հարցմանն ի պատասխան գրությունը:

Կազմակերպությունը 2010 թ. մարտի 17-ին տեղեկատվության հարցմամբ դիմել է ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին՝ խնդրելով տրամադրել 2009 թ. հունվարի 1-ից մինչև 2010 թ. փետրվարի 28-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից կայացված քրեական գործ հարուցելու մասին որոշումների պատճենները, քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումների պատճենները, քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումների պատճենները, ինչպես նաև քրեական գործը կարճելու մասին որոշումների պատճենները:

ՀՔԾ-ն հարցմանը պատասխանել է հետևյալ կերպ՝ « ... Ձեր 2010 թ. մարտի 17-ի գրության ի պատասխան հայտնվում է, որ քրեական դատավարության ընթացքում կայացված որոշումների և դատավարական այլ փաստաթղթերի պատճենները ստանալու իրավասություն ունեցող անձանց շրջանակը և այդպիսիք տրամադրելու կարգը սահմանված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով, որն ավելի բարձր իրավաբանական ուժ ունի Ձեր կողմից մատնանշած օրենքի նկատմամբ: Դուք նման խնդրանքով հանդես գալու պատշաճ և իրավասու անձ չեք հանդիսանում, հետևաբար, այդ որոշումների պատճենները ձեզ տրամադրելը չի բխում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի և մյուս օրենքների պահանջներից»:

Կազմակերպության կողմից ներկայացված հայցը մերժվել է դատական բոլոր ատյաններում:

Կից ներկայացվում է ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը:

Հոդվածին կցագրված ֆայլեր

 

 

Ավելի հաճախ կարդացվող նյութերը