Մամլո հաղորդագրություններ

/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:


Վերջին հրապարակումը

/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց


Վերջին հաշվետվությունը

/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին


Հայտարարություններ

/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:


Բլոգում այժմ քննարկվում է

/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н

Մարդու իրավունքները Լոռու մարզում


ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ


Yellow Tulips


Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն

Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն
 
Արխիվ`

Պաշտպանության նախարարը ճիշտ է հերքել ոչ ճիշտ ներկայացված մեկնաբանությունը. Ա. Սաքունց


511Այսօր լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ասել էր, որ իրավապաշտպան Արթուր Սաքունցը ստում է:
Նա մասնավորապես հերքել էր իրավապաշտպանի այն մեկնաբանությունը, թե հայկական զինված ուժերում յուրաքանչյուր մահացության դեպք լուրջ քննարկման առարկա է դառնում ԵԱՀԿ անդամ բոլոր երկրներում: Այս մասին «Առաջին լրատվական»-ը զրուցեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ, որը նշեց, որ պաշտպանության նախարարը ճիշտ է ներկայացրել ոչ ճիշտ ներկայացված մեկնաբանությունը:

«Խնդիրը կայանում է հետևյալում. լրագրողը ճիշտ չի ներկայացրել այն մեկնաբանությունները, որ ես տվել եմ: Լրագրողը պարզապես ոչ պատշաճ կերպով է ներկայացրել այն մտքերը, որ ես ներկայացրել եմ, և դրանց հերքումը պաշտպանության նախարարի կողմից ճիշտ է»,- նշեց Ա. Սաքունցը` ներկայացնելով ճիշտ մեկնաբանությունը: Նա նշեց, որ բանն այն է, որ ԵԱՀԿ-ն զինված ուժերում մարդու իրավունքների և զինված ուժերի կազմակերպման չափորոշիչներ է մշակել, և ԵԱՀԿ անդամ երկրների զինված ուժերում մարդու իրավունքների հարցը ԵԱՀԿ նախագահի մշտական ուշադրության կենտրոնում է:

Ըստ նրա` ԵԱՀԿ-ն ունի հստակ չափորոշիչներ անդամ երկրների զինված ուժերում մարդու իրավունքների, զինված ուժերի կազմակերպման, կառավարման, բողոքարկման, տարբեր խնդիրների վերաբերյալ, որը նշանակում է, որ ԵԱՀԿ անդամ երկրների զինված ուժերում մարդու իրավունքների հարցը ԵԱՀԿ նախագահողի ուշադրության կենտրոնում է գտնվում:

Նա հերքեց լրատվամիջոցներում տարածված իր այն մեկնաբանությունը, թե զինված ուժերում մահացության յուրաքանչյուր դեպք քննարկվում է ԵԱՀԿ անդամ բոլոր երկրներում: «Ոչ թե բոլոր երկրներում է քննարկվում, այլ ԵԱՀԿ նախագահողի անմիջական ղեկավարությամբ քննարկվում են այդ հարցերը և նրա ուշադրության կենտրոնում են, քանի որ ԵԱՀԿ-ն է այդ չափորոշիչները մշակում»,- ասաց Սաքունցը:

Նրա տեղեկացմամբ` ԵԱՀԿ-ն այն կառույցն է, որն աջակցում է իր կազմակերպությանը անդամակցող երկրներին, եթե գոյություն ունի երկկողմանի համաձայնություն, այդ թվում՝ նաև Հայաստանի իրավապահ մարմինների և զինված ուժերի բարեփոխումներին: Ըստ իրավապաշտպանի` աջակցությունը ԵԱՀԿ կողմից բավական մեծ է, և բնականաբար այդ աջակցության շրջանակներում այն հարցերը, որոնք գոյություն ունեն, չեն կարող չքննարկվել բարեփոխումների ծրագրի իրականացման շրջանակում:

Աղբյուրը՝ http://www.1in.am/arm/armenia_society_55258.html


 

 

Ավելի հաճախ կարդացվող նյութերը