Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
Հայկական բանակում մահացության յուրաքանչյուր դեպք ԵԽ եւ ԵԱՀԿ օրակարգ է մտնում
Մարդու իրավունքների պաշտպանություն Զինծառայողների իրավունքներ Զինված ուժեր
/2012-Հունվար-17/
Հայկական զինված ուժերում յուրաքանչյուր զինվորի մահվան դեպք լուրջ քննարկման առարկա է դառնում ԵԱՀԿ անդամ բոլոր երկրներում: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Արթուր Սաքունցը:Նրա խոսքերով. «Լուրջ հարցադրումներ են ներկայացնում մեր իշխանություններին ու յուրաքանչյուր սպանության, մահացության դեպք մնում է օրակարգում»: Պարոն Սաքունցի խոսքերով, բանակում տեղի ունեցող մահացության դեպքերի մասով մտահոգություն է հայտնել նաեւ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը. «Նա անհանգստացած է մահացության դեպքերի փաստերի եւ ոչ պատշաճ քննության վերաբերյալ: Ամենայն հավանականությամբ, մինչեւ գարուն՝ նրա պաշտոնավարության լրանալը, հանձնակատարը քննարկումներ կկազմակերպի»: Իրավապաշտպանն ասաց, որ 2010-ի համեմատ՝ 2011-ին աճել է բանակում մահացության դեպքերի թիվը. «Պայքարի բոլոր մեթոդներն անարդյունավետ են, չկա իրական վերահսկողություն: Մինչեւ հիմա չեն հաստատել կարգապահական կանոնագիրք: Չկա իրավական նորմ, որով արգելեն հանցագործներին պատիժը կրելուց հետո բանակում ծառայել: Մեր բանակում ծառայող շատ հանցագործներ իրենց հետ վատ մշակույթ, սովորություններ են տանում»: Պարոն Սաքունցը նշեց նաեւ, որ մահացության դեպքերին վերաբերող դատական գործերն էլ հիմնականում տարիներով երկարում են, ու քիչ թվով գործեր են հասնում Մարդու իրավունքների եվրոպական դատարան. «Մարդիկ առաջին ատյանի վճռից հետո նույնիսկ վերաքննիչ չեն դիմում, հուսահատված հետ են կանգնում: Շատ գործեր էլ նույնիսկ առաջին ատյան չեն մտնում, որովհետեւ միայն նախաքննությունն ավարտելու համար է տարիներ հարկավոր, օրինակ՝ 2010 թվականի հուլիսին Մարտունու դեպքի նախաքննությունը դեռ չի ավարտվել»: Աղբյուրը՝ http://www.aravot.am/2012/01/17/27746/ Արփինե Սիմոնյան
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների