Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
ՔԿՀ–ներում որևէ խուց հարմարեցված չէ հաշմանդամ դատապարտյալների համար
Մարդու իրավունքների պաշտպանություն Քրեակատարողական հիմնարկներ
/2012-Հունվար-16/
2011թ. նոյեմբերի 1-ի դրությամբ` Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում (ՔԿՀ) իրենց պատիժն են կրում 137 հաշմանդամություն ունեցող դատապարտյալներ։ Արդարադատության նախարարության տրամադրած տվյալներով՝ նրանցից 11-ն ունեն հենաշարժական հաշմանդամություն։ Այսինքն՝ նրանք հատուկ պայմանների կարիք ունեն՝ թեքահարթակ, սանհանգույցի հարմարեցում և այլն։Հենաշարժական հաշմանդամություն ունեցող դատապարտյալներից հինգը գտնվում են «Սևան» ՔԿՀ-ում, երեք հոգի՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, երկուսը՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում և մի հոգի էլ «Հրազդան» ՔԿՀ-ում։ ՔԿՀ հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը, ի պատասխան մեր հարցմանը, նշել է, որ ՀՀ ՔԿՀ այցելությունների ընթացքում չեն արձանագրել այնպիսի խուց կամ սանհանգույց, որոնք հարմարեցված լինեն հենաշարժային խնդիրներ ունեցող բանտարկյալների համար. «Որևէ քրեակատարողական հիմնարկի շենքային պայմանները չեն համապատասխանում հենաշարժական խնդիրներ ունեցող բանտարկյալների հատուկ կարիքներին»։ Դիտորդների խումբը 2011թ. ընթացքում հաշմանդամություն ունեցող դատապարտյալներից ստացել է 9 ահազանգ, որոնցից մեկն է միայն եղել հենաշարժական խնդիրների վերաբերյալ՝ ՔԿՀ-ի ներսում դատապարտյալի տեղաշարժման դժվարությանը և համապատասխան օգնության բացակայությանը։ Հաշմանդամ դատապարտյալների խնդիրներին անդրադառնալու համար 2011թ. նոյեմբերին «Մարդու իրավունքները Հայաստանում» կայքը դիմել էր Արդարադատության նախարարությանը հաշմանդամ, «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պահվող դատապարտյալ Հայկ Թովմասյանին հանդիպելու թույլտվություն ստանալու խնդրանքով։ Քրեակատարողական վարչությունից ստացել ենք հետևյալ պատասխանը. «Հաշվի առնելով, որ դատապարտյալ Թովմասյանը բնութագրվում է բացասական, պատժի կրման ընթացքում 2 անգամ կատարել է հանցագործություններ, որոնց համար ենթարկվել է քրեական պատասխանատվության, ինչպես նաև թույլ է տվել կարգապահական խախտումներ, անվտանգության նկատառումներից ելնելով՝ նպատակահարմար չէ թույլատրել հանդիպել Հ. Թովմասյանի հետ»։ Անհասկանալի է, թե Քրեակատարողական հիմնարկում հենաշարժական հաշմանդամություն ունեցող դատապարտյալի հանդիպումը լրագրողի հետ անվտանգության ինչպիսի՞ խնդիրների կարող է հանգեցնել, և մի՞թե ՔԿՀ վարչակազմն ի վիճակի չէ ապահովել մի քանի րոպեանոց անվտանգ տեսակցություն։ Աղբյուրը՝ www.hra.am
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների