Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
Ոստիկանությունը հարցաքննության է կանչել Արթուր Սաքունցին
Մարդու իրավունքների պաշտպանություն Ոստիկանություն
/2012-Հունվար-16/
Քաղաքացին դիմել էր Սաքունցի ղեկավարած իրավապաշտպան կազմակերպության գրասենյակ` ահազանգելով ոստիկանությունում իր նկատմամբ բռնություններ կիրառելու մասին: Սաքունցն էլ, իր հերթին, այդ մասին հաղորդում է ներկայացրել ոստիկանություն, ինչից հետո, սակայն, քաղաքացին հրաժարվել է իր բողոքից: Սրան հաջորդել է իրավապաշտպանի հարցաքննումը ոստիկանությունում: «Դուրս է գալիս, որ ես քաղաքացուն ստիպել եմ, որ նա գա գրասենյակ», - պատմում է Արթուր Սաքունցը` նշելով, թե ոստիկանությունում ասել են, թե նա սպառնալիքներով է քաղաքացուն ստիպել ասել է, թե ոստիկանությունում իր նկատմամբ բռնություն են գործադրել: - «Աբսուրդը ոչ միայն դա է, այլ որ ժողովրդավարական կամ իրավական պետություն [կոչվելուն] հավակնող երկրում իրավապահ մարմինները ոչ թե զբաղված են քաղաքացիների նկատմամբ ոստիկանության աշխատակիցների բռնությունների բացահայտմամբ, քննությամբ, այլ հենց բռնության ենթարկված քաղաքացուն են ահաբեկում, որ նա չբողոքի: Դա քիչ է` նաեւ այդ բռնության դեպքերի վերաբերյալ ահազանգող իրավապաշտպան ներկայացուցիչների նկատմամբ քրեական գործի հարուցման սպառնալիքով են փորձում ճնշել»: Ոստիկանությունում քաղաքացիների նկատմամբ բռնությունների վերաբերյալ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ներկայացրած բողոքները հիմնականում մնում են առանց քննության, քրեական գործեր չեն հարուցվում, ասում է Սաքունցը: Ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնի պետ Գագիկ Իսպիրյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում միայն անդրադարձավ այն դեպքին, որի շրջանակներում իրենք Սաքունցին կասկածել են քաղաքացուց սպառնալիքի միջոցով բողոք վերցնելու մեջ: Իսպիրյանն ասաց, թե սպառնալիքի փաստը չի ապացուցվել: Լոռու մարզի դատախազ Կարեն Շահբազյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նույնպես ասաց, որ ստուգել են փաստերը եւ հիմնավորել, որ սպառնալիքներ չեն եղել: «Մարդիկ թյուրիմացության մեջ են ընկել, որի կապակցությամբ էլ հրավիրել ենք Սաքունցին ու բացատրություն վերցնել», - ասաց դատախազը: Շահբազյանը հավելեց, որ ոստիկանությունում քաղաքացու` բռնության ենթարկվելու մասին տեղեկությունը եւս հերքվել է. - «Ինքը ասել է` ոստիկանները ծեծել են: Պարզվել է, որ սուտ է ասել»: Աղբյուրը՝ http://www.azatutyun.am/content/article/24453022.html
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների