Մամլո հաղորդագրություններ

/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:


Վերջին հրապարակումը

/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց


Վերջին հաշվետվությունը

/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին


Հայտարարություններ

/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2011-Դեկտեմբեր-14/
Իշխանությունը չի բավարարվել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցին «գրանտակեր» հռչակելով:


Բլոգում այժմ քննարկվում է

/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н

Մարդու իրավունքները Լոռու մարզում


ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ


Yellow Tulips


Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն

Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն
 
Արխիվ`

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հայտարարությունը


ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:

Սովորաբար, այդ հաղորդումների հիման վրա քրեական գործեր չեն հարուցվում, որոշ դեպքերում սահմանափակվում են միայն ծառայողական քննության իրականացմամբ և որպես օրինափաչություն տարբեր մեթոդներով` համոզումներով, սպառնալիքներով ստիպում են, որպեսզի քաղաքացիները հրաժարվեն բռնությունների փաստերի վերաբերյալ իրենց բողոքներից:

Զուգահեռաբար, հատկապես վերջին երկու տարվա ընթացքում քաղաքացիների բողոքներն արձանագրած կազմակերպության աշխատակիցներին, ինչպես նաև որպես հաղորդում ներկայացրած իրավաբանական անձի ներկայացուցիչ, կազմակերպության նախագահին հրավիրում են իրավապահ մարմիններ բացատրություններ վերցնելու նպատակով` իբր կազմակերպության աշխատակիցների կողմից քաղաքացիների տված տեղեկությունները կեղծելու, քաղաքացիներին ուղղորդելու, նույնիսկ քաղաքացիների նկատմամբ սպառնալիքների կիրառման հետ կապված հարցերը պարզելու:  

Մասնավորապես 2011 թվականի հոկտեմբերի 10-ին կազմակերպության կողմից հաղորդում էր ներկայացվել ՀՀ հատուկ քննչական ծառայություն քաղաքացուն ոստիկանության բաժին ապօրինի բերման ենթարկելու և ոստիկանության բաժնում 14 ժամ անազատության մեջ պահելու և նրա նկատմամբ բռնություններ կիրառելու փաստերի վերաբերյալ:

Կազմակերպության կողմից ներկայացված հաղորդումը թողնվել է անհետևանք, քանի որ համաձայն ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության կողմից 2011 թ. նոյեմբերի 3-ին ներկայացված պատասխանի` բռնության փաստը չի հաստատվել և հաղորդման մեջ մատնանշված անձինք բողոքներ չունեն:
Հատկանշական է, որ կազմակերպության աշխատակցին 2011 թ. դեկտեմբերին հրավիրել էին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժին հարցաքննելու որպես վկա այն մասին, թե ինչ տեղեկություններ ունի նա այն քրեական գործի վերաբերյալ, որով որպես վկա անցնում է ոստիկանությունում բռնության ենթարկված քաղաքացին:

2012 թվականի հունվարի 12-ին կազմակերպության նախագահին հրավիրել էին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժին գործի նախապատրաստման փուլում բացատրություններ տալու նպատակով, որի ընթացքում քննիչի կողմից ներկայացված հարցերը կապված են եղել ոստիկանությունում բռնության ենթարկված քաղաքացու և նրա մոր նկատմամբ իբր կազմակերպության նախագահի կողմից սպառնալիքներ կիրառելու, բուժզննության ընթացքում չափից դուրս ակտիվ լինելու և այլ հարցերի շուրջ: Այսինքն` իրավապահ մարմինները որդեգրել են ոչ միայն ճնշումների կիրառմամբ ոստիկանության բաժիններում բռնություններից տուժած քաղաքացիների բողոքներից հրաժարվելու, այլև բռնությունների փաստով կազմակերպության իրավապաշտպան գործունեության նկատմամբ ճնշումներ կիրառելու գործելակերպ, որն արտահայտվում է քրեական գործի հարուցման սպառնալիքով:

Գտնում ենք, որ հանձինս իրավապահ մարմինների` ՀՀ դատախազություն, ՀՀ հատուկ քննչական ծառայություն, Հայաստանի Հանրապետությունը

1.    չի կատարում խոշտանգումների կանխարգելման «Խոշտանգումների և դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի ու պատժի այլ ձևերի դեմ» ՄԱԿ-ի կոնվենցիայի և «Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման մասին» եվրոպական կոնվենցիայի  շրջանակներում ստանձնած պարտավորությունները,
2.    ոչ միայն չի խրախուսում, այլև քրեական հետապնդման սպառնալիքով փորձում է լռեցնել բռնության ենթարկված քաղաքացիների բողոքի ձայնը, նման փաստերի վերաբերյալ իրավապաշտպան կազմակերպության նախաձեռնությունները և սքողել իրավապահ մարմինների կողմից քաղաքացիների նկատմամբ կիրառվող բռնությունները` կոծկելով հանցագործությունները:

Սույնով

•    դատապարտում ենք ՀՀ իրավապահ մարմինների գործելաոճը,
•    հայտարարում ենք, որ որևէ ճնշում, սպառնալիք կամ դրանց փորձեր ի սկզբանե դատապարտված են անհաջողության և սին են նման մեթոդներով իշխանությունների հույսերը կասեցնելու իրավապաշտպան գործունեությունը ՀՀ-ում:
Վերստին հայտնում ենք մարդու իրավունքների խախտումների բոլոր դեպքերի ուղղությամբ մեր գործունեության հետևողականության, հաստատակամության և վճռականության մասին:

Այսուհետ ևս շարունակելու ենք յուրաքանչյուր դեպքի վերաբերյալ ահազանգերի, հաղորդումների միջոցով հասնել

•    քաղաքացիների նկատմամբ բռնություններ կիրառած պատասխանատուների բացահայտմանը,
•    նրանց գործողությունների իրավական գնահատականների ստացմանը,
•    արդարադատության իրականացմանը:

Գտնում ենք, որ իրավապահ մարմինները կգիտակցեն իրենց պատասխանատվությունը ՀՀ քաղաքացիների առջև` ըստ ՀՀ Սահմանադրության, ՀՀ միջազգային պարտավորությունների և ազգային օրենսդրության:

13.01.2012
Վանաձոր   



 

 

Ավելի հաճախ կարդացվող նյութերը