Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
Արթուր Սաքունց. Մարդու իրավունքների պաշտպանության հարցում ակնկալիքներս միայն նախաձեռնություններից է
Մարդու իրավունքների պաշտպանություն Քաղբանտարկյալներ Ընտրական իրավունքներ Զինված ուժեր Ոստիկանություն
/2012-Հունվար-10/
2011թ. Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, եթե դիտարկենք օրենսդրության փոփոխության կամ պրակտիկ առումով, ցավոք որեւէ էական ձեռքբերման մասին չենք կարող խոսել:
Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը` որպես դրական քայլ հիշատակելով մի շարք նախաձեռնությունների գոյությունը: «Մասնավորապես Թռչկանում կառուցվող ՀԷԿ-ի դեմ ակցիան, որը պրակտիկ արդյունք տվեց: Մյուսը «Բանակն իրականում» հասարակական նախաձեռնության շարժումն էր, որի շնորհիվ զինված ուժերում մահացության դեպքերի, կանոնադրական հարաբերությունների խախտման հետեւանքով տուժածների, ընդհանրապես զինված ուժերի հիմնախնդիրների վերաբերյալ սկսվեց բավական լուրջ քննարկում լրատվամիջոցներով, տարբեր փորձագետների ներգրավմամբ, նաեւ ՊՆ ներկայացուցիչների` կապ չունի, թե ինչ գնահատականներով, բայց բավական լայն քննարկում էր, որի արդյունքում իհարկե որոշակի կարծիքների փոփոխություն եղավ, բայց արդյունք չեղավ: Այնուամենայնիվ ես դրանք կանվանեի մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված հասարակական շարժումների արդյունավետ ակտիվություն»: Իրավապաշտպանը դրական քայլերի շարքին է դասում նաեւ համաներումը. «Նախորդ տարվա համեմատ այս տարի մենք չունեցանք քաղբանտարկյալներ, բացառությամբ Տիգրան Առաքելյանի դեպքը: Դա եւս կգրանցեի որպես դրական զարգացում»: Ըստ իրավապաշտպանի, 2011թ. կորուստների թիվն անհամեմատալի ավելին է: «Առաջին հերթին զինված ուժերում մահացությունն է, որը, ճիշտ է, թվական առումով նվազել է, բայց կրկին տեղի են ունենում: Ոստիկանական բաժանմունքներում բռնությունների շարունակման պրակտիկան եւս կորուստ եմ համարում»,- նկատեց իրավապաշտանը: Սաքունցն առանձնակի ակնկալիքներ չունի 2012 թվականից: «Մեզ սպասվում են ԱԺ ընտրություններ, եւ ցավոք 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո մարդու իրավունքների համատարած այդ խախտումները, 10 սպանություների չբացահայտելը, ոստիկանության կողմից ուժի կիրառման ոչ պատշաճ քննությունը, դատարանների անկախության չապահովումը հույսեր փայփայելու շանս չեն թողնում: Այս ամենը ցույց է տալիս, որ նախընտրական ժամանակահատվածում ռեժիմը կրկին իր բոլոր ռեսուրսները կօգտագործի եւ մարդու իրավունքների զանգվածային խախտումների ականատես կլինենք: Ակնկալիքները ցավոք շատ չեն: Իշխանություններից որեւէ ակնկալիք չունեմ, ակնկալիքներս նախաձեռնություններից է: Աղբյուրը՝ http://news.am/arm/news/87929.html
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների