Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
Հրապարակման հետքերով. Արձագանք «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակմանը
Մարդու իրավունքների պաշտպանություն
/2011-Դեկտեմբեր-22/
«Ժողովուրդ» օրաթերթի` 2011թ. դեկտեմբերի 13-ի համարում հրապարակվել է հոդված` «Դատախազությունում երակները կտրել է» վերնագրով: Հոդվածում մատնանշված հանգամանքերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ Լոռու մարզի դատախազության վարչական շենքի առաջին հարկում միջադեպ գրանցվել է, սակայն թերթին տեղեկություններ տրամադրած անձը գտնվել է ոչ բարեխիղճ եւ «հայտնել» խեղաթյուրված տվյալներ: Մասնավորապես` 2011թ. դեկտեմբերի 12-ին` ժսմը 10:35-ին, Վանաձոր քաղաքում բնակվող, սակայն մշտական բնակության վայր եւ աշխատանք չունեցող Ա. Մատինյանը գնացել է Լոռու մարզի դատախազություն /նա հրավիրված չի եղել դատախազություն, ինչպես ներկայացված է հրապարակման մեջ/ եւ ընդունելություն խնդրել Լոռու մարզի դատախազի տեղակալ Մ. Մովսիսյանից` անձնական հարցով: Ընդունելություն ցանկացող քաղաքացիներին ընդունելու Լոռու մարզի դատախազությունում ձեւավորված աշխատակարգի համաձայն` Մ. Մովսիսյանն ընդունել է Ա. Մատինյանին: Ընդունելության վերաբերյալ հերթապահ ոստիկանի կողմից համապատասխան գրառում է կատարվել Լոռու մարզի դատախազության շենք մուտք գործող անձանց հաշվառման եւ անցագիր տալու մատյանում: Ա. Մատինյանը դժգոհություն է հայտնել իր հայրական տանը բնակվող հարազատներից, որոնք իբր ցանկանում են հիշյալ տունը ձեւակերպել եղբոր կնոջ անվամբ եւ Ա. Մովսիսյանից խնդրել է միջամտել իր հայրական տան հետ կապված խնդրի լուծման հարցում` միաժամանակ ենթադրություններ անելով` իբր դեռեւս 1995թ. իր մայրը, եղբայրը եւ դուստրը սպանել են իր հորը: Մ. Մովսիսյանն առաջարկել է Ա. Մատինյանին կամ դիմել ոստիկանության Լոռու բաժին, կամ գրավոր ներկայացնել իր դժգոհություններն ու պահանջները Լոռու մարզի դատախազությանը` վերջինիս տրամադրելով թուղթ եւ գրիչ: Քաղաքացուն ընդունելուց հետո Լոռու մարզի դատախազի տեղակալը գնացել է դատական նիստի, իսկ Ա. Մատինյանը դատախազի տեղակալի աշխատասենյակից դուրս է եկել եւ իջել առաջին հարկ: Ապա առաջին հարկում գտնվող սպասասրահի նստարանին նստելով` Ա. Մատինյանն իր մոտ եղած ածելիով կտրել է ձախ դաստակի երակը: Ա. Մատինյանին շտապ բուժօգնության մեքենայով տեղափոխել են Վանաձորի թիվ 1 հիվանդանոց, որտեղից էլ կարճ ժամանակ անց նա դուրս է գրվել: Ի դեպ` դեռեւս 2004 եւ 2010թթ. Ա. Մատինյանի` տարբեր ատյաններ հասցեգրած իր հարազատների կողմից իր հորը սպանելու վերաբերյալ դիմումների կապակցությամբ Լոռու մարզի դատախազությունում նախապատրաստվել են նյութեր, որոնց նշվածը արդյունքում քրեական գործի հարուցումը մերժվել է: Ա. Մատինյանը հիշյալ քննարկումների եւ որոշումների մասին գրավոր տեղեկացվել է: Աղբյուրը` http://www.genproc.am/am/49/item/6928/
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների