Մամլո հաղորդագրություններ

/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:


Վերջին հրապարակումը

/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց


Վերջին հաշվետվությունը

/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին


Հայտարարություններ

/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:


Բլոգում այժմ քննարկվում է

/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н

Մարդու իրավունքները Լոռու մարզում


ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ


Yellow Tulips


Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն

Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն
 
Արխիվ`

Արման Ենգիբարյանի հոր` Ս.Ենգիբարյանի և կնոջ՝ Ա.Սիմոնյանի ներկայացուցիչ փաստաբան Է. Մարուքյանի բողոքը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժեց


2011 թ. դեկտեմբերի 20-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժեց Երևանի «Գարեգին Նժդեհ հրապարակ» կայարանի մուտքի մոտ ոստիկանի արձակած կրակոցից սպանված Արման Ենգիբարյանի հարազատների ներկայացուցիչ, փաստաբան Էդմոն Մարուքյանի կողմից Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կայացված որոշման դեմ ներկայացված բողոքը:

Դատական նիստը նախագահում էր դատավոր Հ. Տեր-Ադամյանը, նիստին մասնակցում էր ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ Վ. Մուրադյանը և բողոքաբեր Սերգեյ Ենգիբարյանն ու բողոքաբերների ներկայացուցիչ, փաստաբան Է. Մարուքյանը:

Դատաքննության ընթացքում դատախազը հայտնել է, որ ավազակային հարձակումների հետ կապված քրեական գործը, որը քննվում էր Ոստիկանության Երևան քաղաքի քննչական վարչության վարույթում, դատախազի կողմից հաստատվել է և կարճվել:

Այս որոշումը բողոքաբերների փաստաբանը և Արման Ենգիբարյանի հարազատները չեն ստացել:

Դատական նիստի ընթացում փաստաբան Է. Մարուքյանը պնդել է, որ քննությունը արդյունավետ չի ընթացել և կրկին անգամ խախտվում է հարազատների  իրավունքները: Փաստաբանը պատրաստվում է այդ որոշումը նույնպես վիճարկել դատարանում:

Հիշեցնենք, որ երկու քրեական գործ է միաժամանակ ընթացել, առաջինը սպանության գործն էր, որը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժել է, իսկ երկրորդը՝ ոստիկանության վարույթում գտնվող ավազակային հարձակումներ կատարելու գործն է:

Փաստաբան Է.
Մարուքյանը նշում է, որ երկու դեպքում էլ իրենք չեն կարողացել մասնակից դառնալ քննությունների ընթացքին, և նույնիսկ որոշումները չեն տրամադրվել: Սա ևս մեկ անգամ փաստում է այն հանգամանքը, որ խախտվում է զոհի հարազատների իրավունքները:

Հիշեցնենք, որ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Բեկթաշյանը մերժել է հունիսի 15-ին Երևանի մետրոյի «Գարեգին Նժդեհ հրապարակ» կայարանի մուտքի մոտ ոստիկանի արձակած կրակոցից սպանված Արման Ենգիբարյանի հարազատների ներկայացուցիչ, փաստաբան Էդմոն Մարուքյանի բողոքն ընդդեմ ՀՀ հատուկ քննչական ծառայության, որը մերժել էր քրեական գործի հարուցումը:



 

 

Ավելի հաճախ կարդացվող նյութերը