Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
Վլադիմիր Գասպարյանն աչքի ընկավ միայն կադրային փոփոխություններով. Ա. Սաքունց
Մարդու իրավունքների պաշտպանություն Ոստիկանություն
/2011-Դեկտեմբեր-19/
Վլադիմիր Գասպարյանն աչքի ընկավ կադրային փոփոխություններով: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Վանաձորի Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի նախագահ, իրավապաշտպան Արթուր Սաքունցը` ամփոփելով ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի մեկամսյա պաշտոնավարումը:
Իրավապաշտպանի համոզմամբ, ամենացայտունը կադրային փոփոխություններն էին: «Նկատել ենք անընդհատ տեղափոխություններ, որը բնորոշում է, թե ինչպես են պետական ապարատին վերաբերվում: Մեզ համար նաև հասկանալի չեն, թե ինչ սկզբունքներով են այդ կադրային փոփոխությունները կատարվում»,- նկատեց Ա. Սաքունցը: Իրավապաշտպանը խոսեց ևս մեկ միտումից. աշխատանքներ են կատարվում, որպեսզի բացահայտվեն նախկինում կատարված հանցագործությունները, որոնք ապացույցների անբավարարության պատճառով կարճվել էին: Սա Ա. Սաքունցը որոշակի քայլ է համարում: Անդրադառնալով ԲՀԿ անդամների ձերբակալություններին` նա մեկնաբանեց, որ դա կաներ և՛ Վլադիմիր Գասպարյանը, և՛ Ալիկ Սարգսյանը: «Դա այն հրահանգն էր, որը պետք է կատարվեր: Այսինքն` դա իր իրավասությունների շրջանակում չէր կարող տեղավորվել, քանի որ որևիցե քաղաքական ուժի, ներկայացուցչի նկատմամբ ոստիկանապետը քայլ չէր կատարի առանց համաձայնության կամ հրահանգի»,- նշեց Ա. Սաքունցը`Հայաստանում դա ընդունված կարգ համարելով: Նրա համոզմամբ` քաղաքական կուսակցությունների անդամների կողմից իրավախախտումների առկայության դեպքում ոստիկանության գործողությունները կարող են կատարվել միայն քաղաքական պատվերի շրջանակում: «Ոստիկանապետերից դա կախված չէ»,- ընդգծեց Ա. Սաքունցը: Հիշեցնենք, որ նոյեմբերի 1-ին Սերժ Սարգսյանի հրամանագրով Ալիկ Սարգսյանն ազատվել էր ՀՀ կառավարությանն առնթեր ՀՀ ոստիկանապետի պաշտոնից և նշանակվել ՀՀ նախագահի խորհրդական: Այլ հրամանագրով գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը ազատվել էր ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից և նշանակվել ՀՀ ոստիկանապետ: Աղբյուրը՝ http://1in.am/arm/armenia_society_49541.html
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների