Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
Ինչ է սարքվում իրավապաշտպանի դեմ
Մարդու իրավունքների պաշտպանություն Ոստիկանություն
/2011-Դեկտեմբեր-16/
«Երկու օր առաջ վստահելի աղբյուրից ինձ հավաստի տեղեկություն է հասել, թե ինչ-որ տեղ զրույց է գնացել, որ պետք է փորձ անեն գործ սարքել: Ինձ ասեցին, որ քո նկատմամբ քրեական գործի հարուցման խոսակցություն է գնացել՝ ինչ-որ հաղորդման հետ կապված»,- երեկ մեզ հետ զրույցում պատմեց իրավապաշտպան Արթուր Սաքունցը, որը վերջին շրջանում հայտնվել է ՀՀ իշխանության ներկայացուցիչների խիստ «ռազմահայրենասիրական» հայտարարությունների կիզակետում:Նա չի բացառում, որ սա ընդամենը իրեն լռեցնելու փորձ է, եւ հնարավոր է գործ չսարքվի, թեեւ հակառակն էլ չի բացառում: Իրավապաշտպանը Վանաձորի ոստիկանության քննչական բաժին է կանչվել իր ղեկավարած կազմակերպության ներկայացրած մի բողոքի հետ կապված: «Նախկինում էլ նման դեպքեր եղել են, սա առաջին դեպքը չէ: Կոնկրետ այս դեպքում մայր ու տղա են՝ վանաձորցի Անուշ Չալիկյան եւ Արտյոմ Առաքելյան: Մայրը եկավ, ասեց` դանակահարություն է եղել, իմ երեխային էլ են տարել որպես վկա ու ծեծել են ոստիկանությունում: Կոնկրետ անունն էլ տալիս էր: Գնացինք հիվանդանոց, վնասվածքը, քերծվածքը կար: Հարցրինք՝ որտե՞ղ ես ստացել, թե՝ ոստիկանության բաժնում: Ռենտգեն ստուգում արեցինք: Հետո մեր կազմակերպությունը մոր դիմումն ուղարկեց դատախազություն: Դրանից հետո մայրը զանգում է, թե իմ հետ էլ գործ չունեք, վերջ: Տղան զինակոչի տարիքում է, պետք է տանեն բանակ: Այժմ գործը նյութերի նախապատրաստման ընթացքում է»,- պատմեց իրավապաշտպանը՝ հավելելով. «Լինում են դեպքեր, երբ, նպատակահարմարությունից ելնելով, ինձ չեն կանչում որպես վկա, որոշակի դեպքերում, որպես ճնշման ձեւ, կանչում են որպես վկա, երբ բողոքողը հետ է վերցնում բողոքը: Ցավոք սրտի, շատ դեպքերում տուժողը եւ նրա հարազատը հրաժարվում են բողոքից որոշակի ճնշումների արդյունքում: Ոչ միայն հրաժարվում են, այլեւ մեզ են զանգում, որ մեզ հետ գործ չունեք»: Իշխանության ներկայացուցիչների կողմից «գրանտակեր» հռչակված եւ «ազգի դավաճան» տիտղոսին արժանացած իրավապաշտպանը, ինչպես հայտնի է, նաեւ քաղհայց է ներկայացրել ոստիկանապետ Վովա Գասպարյանի դեմ՝ վիրավորանքի եւ զրպարտության մեղադրանքով: «Խոչընդոտ կա ոստիկանապետի դեմ մեր հայցի հետ կապված, նրա հասցեն ակնհայտ չեն տալիս, դրա համար հայցն ուղարկել ենք աշխատանքի վայրի հասցեով: Այս ամենը ինձ հիմնավոր կասկած է տալիս մտածելու՝ չի բացառվում, որ փորձ անեն գտնելու մի հնարավորություն՝ ինձ ներքաշելու մի գործի մեջ, որպեսզի լռեցնեն»: Մեր հարցին, թե իր իրավապաշտպան գործունեության հետ կապված սպառնալիք տեսնո՞ւմ է, Սաքունցը պատասխանեց. «Այս պահին՝ չէ: Սակայն մամուլի հրապարակումները, հայտարարությունները, իհարկե, սպառնալիք են՝ դավաճանություն եւ այլն: Կարող եմ ասել, որ հիմնավոր կասկած ունեմ, որ հեռախոսս լսվում է: Այս պահին քրեական գործ հարուցելու առթիվ տեղյակ չեմ, բայց լուրջ հիմքեր ունեմ կասկածելու, որ ցանկություն կա ինչ-որ տեղ թերություն գտնեն ու բռնացնեն, բայց դե չի լինի: Շատ իզուր չարչարվում են»: Աղբյուրը՝ http://www.hraparak.am/2011/12/15/inch-e-sarqvum/
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների