Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
Դատախազությունում երակները կտրել է
Մարդու իրավունքների պաշտպանություն Մամլո հաղորդագրություն
/2011-Դեկտեմբեր-15/
Երեկ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ իրենց գրասենյակը ահազանգ է ստացել այն մասին, որ Լոռու մարզի դատախազություն են հրավիրել մի քաղաքացու, որն այնտեղ իրեն ինքնավնասել է: Վանաձորի գրասենյակը երեկ մինչեւ ուշ երեկո պարզում էր, թե որն է եղել 50-ամյա տղամարդու ինքնավնասման պատճառը: Իրավապաշտպանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ իրեն վնասած քաղաքացի Արթուր Մատինյանին տեղում ցուցաբերվել է բժշկական օգնություն, ապա նրան տեղափոխել են հիվանդանոց: Արթուրը ղարաբաղյան պատերազմի մասնակից է, ապրում է Երեւանյան 129 հասցեով: Տեղեկացանք նաեւ, որ 50-ամյա Արթուր Մատինյանը ամուսնալուծված է, ունի երկու երեխա. դուստրն ամուսնացած է, իսկ ինքն ապրում է մոր հետ: Արթուր Սաքունցն ասաց, որ իրենք դեռեւս չեն կարողացել պարզել, թե իրականում ինչ է կատարվել, ուղղակի փաստն են արձանագրել, որ քաղաքացին դատախազությունից հետո հայտնվել է հիվանդանոցում. «Մենք, ստանալով ահազանգը, գնացել ենք իրենց բնակարան, բայց ինքն այնտեղ չէր: Հիմա մենք ամեն ինչ անում ենք` պարզելու համար, թե որտեղ է գտնվում Արթուր Մատինյանը եւ ինչու է հայտնվել դատախազությունում, կամ արդյոք իրեն հրավիրել են դատախազություն, ստիպողաբար են այնտեղ տարել, կամ ինչն է եղել դատախազություն տանելու պատճառը»: Առայժմ հայտնի չէ, թե Մատինյանն ինչով է իրեն վնասել: Իրավապաշտպանի ունեցած տեղեկատվությամբ Արթուր Մատինյանը դատախազությունում իր երակներն է կտրել. «Բայց դա դեռեւս հաստատված չէ, մենք չենք կարողանում պարզել, քայլեր ենք ձեռնարկում՝ պարզելու այդ ամենի պատճառը»: Աղբյուրը՝ http://www.armlur.am/index.php?page=article&id=15449
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների