Մամլո հաղորդագրություններ

/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:


Վերջին հրապարակումը

/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց


Վերջին հաշվետվությունը

/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին


Հայտարարություններ

/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:


Բլոգում այժմ քննարկվում է

/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н

Մարդու իրավունքները Լոռու մարզում


ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ


Yellow Tulips


Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն

Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն
 
Արխիվ`

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից նախաձեռնած դատական գործերի վերլուծություն


Շնորհանդես-2612011 թվականի դեկտեմբերի 14-ին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից ներկայացվեց 2001–2011 թվականների ընթացքում նախաձեռնված և իրականացված դատական գործերի ձեռնարկը:

Ուսումնասիրությունն իրականացվել է Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության և ԱՄՆՄԶԳ աջակցությամբ:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից հրապարակված «Նախադեպային իրավունքն արդարադատության իրականացման գործընթացում» ձեռնարկում ներառված է տասը տարիների ընթացքում կազմակերպության կողմից նախաձեռնած քսան դատական գործերի վերլուծությունը:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը նշեց, որ կազմակերպության կողմից դատական գործերի նախաձեռումը շարունակական է լինելու և հնարավորություն կլինի ձեռնարկի երկրորդ հատորի հրատարակման, որում տեղ կգտնեն ներկայումս ընթացքի մեջ գտնվող շուրջ 25 դատական գործեր:

Նա նաև նշեց. «Մենք չենք հավակնում փոխարինել փաստաբանական ինստիտուտներին, բայց որոշակի օրինակի ուժը շատ կարևոր ենք համարում փաստաբանական իստիտուտի խթանման համար»:

Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Ալեքս Սարդարը նշեց. «Մեր մոտ մոտեցում կա, որ հաճախ չենք ֆինանսավորում հետազոտոտական աշխատանքներ, որոնց արդյունքը լինում են գրքեր, որոնք գրադարանում մնում են և փոշի հավաքում: Ֆինանսավորման պատճառներից մեկ այն է, որ մենք ճանաչում ենք Արթուր Սաքունցին, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի  Վանաձորի գրասենյակին: Գիտենք, որ նմանատիպ հետազոտությունը կդառնա քարտեզ հետագա ակտիվիզմի և հետագա իրավական գործունեության համար: Նմանատիպ գործունեությունը ոչ թե պետք է հասանելի լինի մեզ, այլ պետք է լինի հասանելի ավելի լայն, ոչ մասնագիտական զանգվածի»:

«Ռազմավարական դատավարությունների կենտրոն» ԻՀԿ նախագահ, փաստաբան Էդմոն Մարուքյանը նախ շնորհակալություն հայտնեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակին սերտ համագործակցության և վերջին տասը տարիներին իրենց կարևորագույն նախադեպային գործերով մատակարարելու համար: «ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ունիկալ դեր է խաղացել՝ հանդիսանալով ֆիլտր, մարդկանց ընդունելով և ֆիլտրացնելով, նախադեպային գործերն ընտրելով և տալով մեզ, որպեսզի այդ գործերը մենք վարենք, սա շատ լուրջ աշխատանք է»,- նշեց նա: Է. Մարուքյանը նաև ավելացրեց, որ ձեռնարկում ներկայացվել են գործեր, որոնք վարվել են իր, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբանների և փաստաբան Կարեն Թումանյանի կողմից և ներկայացրեց իր կողմից վարված հինգ նախադեպային գործերը:

Անդրադառնալով ՀՔԱ Վանաձորի գրասենյակն ընդդեմ ՀՀ պաշտպանության նախարարության գործին՝ Է. Մարուքյանը նշեց, որ առաջին գործերից է, որ հայտ ներկայացվեց ընդդեմ ՀՀ պաշտպանության նախարարության: Խոսքը վերաբերում էր «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքի դրույթներին:

Է. Մարուքյանը նշեց. «Դատաքննությունն այն նշանակությունն ունեցավ, որ նրա շարունակությունը բերեց նրան, որ գաղտնի տեղեկատվության ցանկերը փոփոխվել են և այն տեղեկատվությունները, որոնք ժամանակին գաղտնիք էին և դատարանի միջոցով չէինք կարող ստանալ, այժմ կարող ենք ստանալ հարցումների միջոցով»:

«Արնի Քընսալթ» ՍՊԸ տնօրեն, իրավաբան, ծրագրի փորձագետ Արա Ղազարյանը նշեց, որ օբյեկտիվ գնահատելու համար մշակվել են չափանիշներ, որոնք հնարավորություն են տվել պարզելու, թե նախադեպային իրավունքն ինչ ազդեցություն է թողել ներպետական իրավունքի և դատական պրակտիկայի զարգացման վրա, ինչպես նաև տեսնել, թե տվյալ անձի խախտված իրավունքը վերականգնվել է, թե ոչ:

Ըստ նրա՝ ուսումնասիրվել են քսան դատական գործեր՝ քրեական, քաղաքացիական և վարչական, որոնքը վերաբերել են աշխատանքային իրավունքի, հանրահավաքների իրավունքի, տեղեկատվության ազատության իրավունքի խախտմանը և այլն:

Ա. Ղազարյանը նշեց, որ հետազոտված դատավարություններից 4-ը /21%/ վճռորոշ ազդեցություն է ունեցել, 10-ը /50%/՝ կարևոր, 6-ը /31%/՝ որևէ ազդեցություն չի ունեցել, իսկ բացասական հետևանք ոչ մի դատավարություն չի առաջացրել: Ինչ վերաբերում է խախտված իրավունքի վերականգմանը, 20 գործից 7-ում ամբողջովին վերականգնվել է խախտված իրավունքը, 2-ի դեպքում մասամբ է վերականգնվել և 10-ի դեպքում չի վերականգնվել:

Իրավապաշտպան, ծրագրի փորձագետ Արտակ Զեյնալյանը ներկայացրեց, թե ինչ է իրենից ներկայացնում ռազմավարական դատավարությունը: Ըստ նրա՝ ընտրվում է զոհ, որը համապատասխանում է ռազմավարական դատավարության չափանիշներին և տարվում հետևողական գործընթաց բարենպաստ կամ նպատակին ծառայող ակտի կայացմանը հասնելու նպատակով: Ռազմավարական դատավարության արդյունքում կարող է լինել նաև տակտիկական հաղթանակ: Դրա օրինակ է ՀՔԱ Վանաձորի գրասենյակն ընդդեմ ՀՀ պաշտպանության նախարարության գործը: ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պարտվեց բուն դատական գործում, սակայն այդ պարտությունը բերեց նրան, որ ՊՆ-ն և այլ գերատեսչություններ սկսեցին փոխել իրենց վերաբերմունքը պետական գաղտնիքի հետ կապված հարցերում: Չնայած Վարչական դատարանը չնեղացրեց ՊՆ-ին, կայացրեց անարդար դատական ակտ, սակայն դրանից հետո ՊՆ-ն անում է այնպես, ինչպես ասում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակը:

Այստեղ նշվել է տակտիկական հաղթանակ, ուրեմն կարևոր է նկատել, որ ռազմավարական դատավարությունը երբեք բացասական ազդեցություն չի ունենում:

Արտակ Զեյնալյանը վերջում ավելացրեց, որ ժամանակն է Հայաստանի իրապաշտպան հասարակությունում մշակվի ռազմավարական դատավարության չափանիշներ, փորձը հանձնվի թղթին, որպեսզի այս ուղղությունը զարգանա:

Գրքի շնորհանդես


 

 

Ավելի հաճախ կարդացվող նյութերը