Մամլո հաղորդագրություններ

/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:


Վերջին հրապարակումը

/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց


Վերջին հաշվետվությունը

/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին


Հայտարարություններ

/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:


Բլոգում այժմ քննարկվում է

/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н

Մարդու իրավունքները Լոռու մարզում


ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ


Yellow Tulips


Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն

Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն
 
Արխիվ`

Ծեծի օրենսդիրը


Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ հարուցված քրեական գործը կարճելով, ուղղակի ձեռ են առնում հասարակությանը: Սա՝ իրավապաշտպան Արթուր Սաքունցի կարծիքն է:

Հիշեցնենք, որ ՀՔԾ-ն քրեական գործը կարճել է, հիմնավորելով, թե. գործարար Սիլվա Համբարձումյանին մեկ անգամ հարվածելը դեռ ծեծ չէ։
«Գործը կարճողներին ես հրավիրում եմ մեկ-մեկ իրենց ապտակելու ու թող քրեական գործ չհարուցեն, եթե դա համարվում է նորմալ»,- առաջարկեց Արթուր Սաքունցը:

Քրեական գործով՝ մարզպետը նոյեմբերի 14-ին «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում պատահաբար հանդիպել է գործարար Սիլվա Համբարձումյանին, որի հետ տարաձայնություն է առաջացել եւ մարզպետը ծեծել նրան: Արթուր Սաքունցի համար սպասելի էր հարուցված գործի նման վերջաբանը. «շունը շան թաթ չի կծում, այդ տարբերակն է՝ միանշանակ»:

Գործը կարճելու մասին լուրը բավարարել է ՀՀԿ պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանին, քանի որ ծեծի մասին նրա պատկերացումները համընկել են ՀՔԾ որոշման հետ։

«Ծեծը ենթադրում է մի շարք գործողություններ` ապտակներ, հարվածներ կամ քաշքշոցներ, որի հետեւանքով, մարմնական թեթեւ, չքայքայող վնասվածք է ստանում մարդը եւ այլն։ Ծեծը պիտի պատճառի ֆիզիակական, հոգեկան տանջանքներ մարդուն: Եթե մի անգամ քաշել է թեւից, ասենք թե. կամ հրել է մի հատ, դրանք իհարկե ծեծ չեն համարվում»,- «Ա1+»-ին պարզաբանեց պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը։

Ռաֆիկ Պետրոսյանը չի կարծում, որ Գործրար Սիլվա Համբարձումյանի նկատմամբ մարզպետը նման բռնություններ է կիրառել։

«Կա ապտակ՝ թեթեւ, որ դաստիարակչական նպատակով է արվել, եւ կա հարված, որ թեկուզ մի հարվածը մարմնական վնասվածք է պատճառում մարդուն, եւ ծեծ դիտելու համար, ուրեմն պետք է մի թեթեւ քսելը ձեռքի կամ քաշելը չհամարվի ծեծ: Գործողությունների համակցություն պետք է լինի ծեծը»,- բացատրում է օրենսդիր մարմնի ներկայացուցիչը:

Ռաֆիկ Պետրոսյանը համոզված է, որ Սիլվա Համբարձումյանին, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն ընդամենը վիրավորել է, որի համար գործարար կինը քաղաքացիական հայցով կարող է դիմել դատարան:




 

 

Ավելի հաճախ կարդացվող նյութերը