Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը շրջանառության մեջ է դնում նախադեպային իրավունքը
Մարդու իրավունքների պաշտպանություն Արդար դատաքննության իրավունք
/2011-Դեկտեմբեր-14/
«Մենք չենք հավակնում փոխարինել փաստաբանական ինստիտուտներին, պարզապես նախադեպային իրավունքը կարող է խթան հանադիսանալ արդարադատություն իրականացնելիս»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը: Նա նշեց, որ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը տաս տարիների ընթացքում նախաձեռնել է քսան դատական գործ և գործերի վերլուծությունը լույս է տեսել 412 էջանոց «Նախադեպային իրավունքն արդարադատության իրականացման գործընթացում» վերնագրով գրքում: «Քաունթերփարթ ինթերնեշնլ» դոնոր կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Ալեքս Սարդարը նշեց, որ մեծ պատրաստակամությամբ են իրենք համաձայնել ֆինանսավորել Վանաձորի գրասենյակին, քանի որ լավ ծանոթ են թե գրասենյակի, թե նրա նախագահ Արթուր Սաքունցի գործունեությանը: «Հայաստանում նախադեպի կիրառումը դատական և արդարադատության ոլորտում դեռ կայացման փուլում է, նախադեպը ոչ միայն իրավական և փաստաբանական հնարավորություններ է տալիս ինչ-որ նեղ զանգվածի, ասենք իրավաբանների ու փաստաբանների համար, այլ հնարավորություն է ընձեռում լայն հասարակությանը տեղեկանալ իրենց իրավունքների ու պարտականությունների մասին, որը կնպասի նրանց ազատ գործունեությանը, լինի դա ընտրական , հետընտրական շրջան, թե առհասարակ մարդու իրավունքների ոլորտում, այսինք դա պետք է հասանելի լինի լայն հասարակությանը»- ասաց Ալեքս Սարդարը: «Արնի Քընսալթ» ՍՊԸ տնօրեն, իրավաբան, ծրագրի փորձագետ Արա Ղազարյանի խոսքով` նախադեպային իրավունքը իր թերություններով հանդերձ գործում է: Ըստ Արա Ղազարյանի` տաս տարվա ընթացքում Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից քսան ռազմավարական դատավարության գործերի արդյունքները գնահատելիս խնդիր կար հնարավորինս նվազեցնել սուբյեկտիվիզմի գորոծոնը: Այդ գործերը վերաբերում էին աշխատանքային իրավունքի, հանրահավաքների իրավունքի, տեղեկատվության ազատության և հանրային վերահսկողության իրավունքի խախտմանը: «Այդ գիրքը մեծապես կազդի իրավունքի զարգացման վրա և մարդու խախտված իրավունքները վերականգնելու գործում: Մեկ անձը` հովիվը, որի գործով զբաղվեց Վանաձորի գրասենյակը, կարող է մտնել իրավունքի պատմության մեջ, հիմա այդ գործով նախադեպային իրավունքը արդեն դասավանդում են իրավունքի ոլորտում»,- ասաց Արա Ղազարյանը: Նա նշեց, որ այդ գործերից 4-ը վճռորոշ ազդեցություն է ունեցել, 6-ը կարևոր, մնացածը չեզոք, և չի եղել գործ որը բացասական նշանակություն ունենա:19 գործից 7-ում ամբողջովին վերականգնվել է իրավունքը 2-ի դեպքում մասամբ է վերականգնվել, 9 –ի դեպքում չի վերականգնվել:
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների