Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
Համախմբված պայքա՞ր, թե՞ համակարգային փոփոխություններ
Մարդու իրավունքների պաշտպանություն Զինված ուժեր
/2011-Դեկտեմբեր-14/
«Հայելի» ակումբի այսօրվա հյուրերն էին Գագիկ Սարուխանյանը («Խաչակիր» հ/կ խորհրդի նախագահ), Խաչատուր Մարոզյանը (զինվորական փորձագետ) և Ա. Սաքունցը` Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ: Նրանք բանավիճում էին` քննարկելով բանակում ստեղծված իրավիճակը: Բանախոսները բուռն քննարկում ծավալեցին, թե արժե՞ արդյոք համագործակցել ՊՆ-ի հետ: Գագիկ Սարուխանյանը և Խաչատուր Մարոզյանը կարևորում էին սպանված զինվորի ընտանիքին բարոյապես աջակցելը,հուղարկավորությունները կազմակերպելը, դպրոցներում ռազմահայրենասիրական դասընթացներ անցկացնելը: Մինչդեռ Արթուր Սաքունցը նշում էր, թե իրենք իրենց պատկերացրած ձևով են համագործակցում, կոնկրետ հարցերի պատասխաններ հաճախ չի հաջողվում ստանալ: Գագիկ Սարուխանյանը նշեց, թե անշուշտ դիմելու և առաջարկելու են իշխանություններին, որպեսզի բանակում եղած բացթողումները կանխվեն: Նրա կարծիքով` իրավիճակը կարելի է շտկել հենց բանակի ուժով: Գագիկ Սարուխանյանը և Խաչատուր Մարոզյանը կողմնակից էին վերլուծական կենտրոններ ստեղծելուն, որպեսզի կատարվեն ուսումնասիրություններ: Ըստ Արթուր Սաքունցի` մարդկանց պատասխանատվության ենթարկելու մեխանիզմը գոյություն ունի, պարզապես գործընթացն է խեղվում: Գագիկ Սարուխանյանը և Խաչատուր Մարոզյանը առաջարկում էին պայքարել համախմբված և սկսել հենց դպրոցներից, սերմանել հայրենասիրություն, քանի որ «ամեն ինչ փտած է»: Ա. Սաքունցը համաձայնեց գնահատականի հետ` իսկապես «ամեն ինչ փտած է», ուստի կոչ արեց ընտրություններից առաջ համախմբվել և միանալ ընտրախախտումների դեմ պայքարին: Խաչատուր Մարոզյանը համամիտ էր, որ բանակում անհրաժեշտ է կատարել համակարգային փոփոխություններ:
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների