Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
«Ինչո՞ւ է մահվան դեպքերի քննությունն անհրաժեշտ միայն կալանքի վայրերում, բա՞ զինված ուժերում, ծերանոցներում…»
Մարդու իրավունքների պաշտպանություն Արդար դատաքննության իրավունք Զինված ուժեր
/2011-Դեկտեմբեր-13/
![]() Իրավապաշտպան Արթուր Սաքունցը կասկածում է, որ Մարդու իրավունքների ազգային ռազմավարությունը, որն այսօր քննարկման դրվեց, լուրջ առաջընթաց կապահովի ոլորտում: Henaran.am-ի հետ զրույցում իրավապաշտպանն ասել է. «Ունենք ՄԻ եվրոպական կոնվենցիան, Եվրոպական սոցիալական խարտիան, որին հոդվածների մի մասով Հայաստանը միացել է, վերջին հաշվով ունենք սահմանադրական դրույթներ, այսինքն այն բոլոր իրավական սկզբունքները, որոնք գոյություն ունեն, արդեն իսկ ամրագրված են, հետեւաբար, այստեղ հիմնականում խնդիրը կատարման եւ դրա երաշխիքը հանդիսացող դատական իշխանության մեջ է»: Իրավապաշտպանը շեշտել է, որ եթե Հայաստանում արդար դատական համակարգ չձեւավորվի, որեւէ փաստաթուղթ, այդ թվում նաեւ նշված ռազմավարությունը արդյունք ունենալ չի կարող: «Մի բան է, դեկլարատիվ ընդունելը, մեկ այլ բան` այն իրականացնելը կամ ոչ պատշաճ իրականացման արդյունքնում մարդու խախտված իրավունքի պաշտպանության արդյունավետությունը»: Իրավապաշտպանը նշում է, որ զուտ փաստաթուղթը եւս թերություններ ունի: «Օրինակ, եթե կյանքի իրավունքը դիտվում է որպես առաջնահերթ խնդիր, ինչո՞ւ է մահվան դեպքերի քննությունն անհրաժեշտություն համարվում միայն կալանքի վայրերում, բա՞ զինված ուժերում, ծերանոցներում, հոգեբուժարաններում կամ առողջապահական հաստատությունում, երբ մարդը մահանում է ոչ պատշաճ բուժօգնության արդյունքում»,-նկատել է Արթուր Սաքունցը: Ի դեպ, լսումների ընթացքում այս հարցը քաղաքացիական հասարակության մեկ այլ ներկայացուցչի կողմից հնչեցվել է, ինչին ի պատասխան ԱԱԽ աշխատակազմի ազգային անվտանգության իրականացման ռազմավարության պետ Արամ Թանանյանը ասել է, որ բանակում տեղի ունեցող դեպքերը, որոնք բացառիկ բնույթ են կրում, օրինաչափության ենթակա չեն, ուստի փաստաթղթի մշակողները չեն գտնում, որ դրանք պետք է արտացոլվեն ռազմավարության մեջ: «Իրավական այն ակտերը, որոնցով կարգավորվում է ԶՈՒ կյանքը, իրավական տեսանկյունից ձեւակերպված են: Դեպքերը որոշակիորեն վերաբերվում են հրամկազմի որոշ մասի` իրենց իրավունքների իրականացմանը եւ հայեցակարգային խնդիր չեն, որ ռազմավարական մակարդակում մենք ձեւակերպենք, հետո իջնենք օրենքների եւ ծրագրերի մակարդակ»,-ասել է նա ու հավելել, որ նշված խնդիրը ԶՈՒ ղեկավարության ուշադրության կենտրոնում է: Աղբյուրը` http://henaran.am/?p=59432
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների