Մամլո հաղորդագրություններ

/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:


Վերջին հրապարակումը

/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց


Վերջին հաշվետվությունը

/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին


Հայտարարություններ

/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:


Բլոգում այժմ քննարկվում է

/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н

Մարդու իրավունքները Լոռու մարզում


ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ


Yellow Tulips


Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն

Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն
 
Արխիվ`

Ոստիկանապետի հասցեն անձնական գաղտնիք է. Սաքունցը նորից է դիմել դատարան


Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի ՀՔԱ/Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի հայցադիմումը ընդդեմ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի` դատարանը վարույթ չի ընդունել:

Հիշեցնենք, որ Սաքունցը դիմել էր դատարան ընդդեմ  ՀՀ պաշտպանության փոխնախարար Վլադիմիր Գասպարյանի, ով, ըստ իրավապաշտպանի` զրպարտել էր ՀՔԱ Վանաձորի գրասենյակին:

Դատարանը գործը վարույթ չէր ընդունել` պատճառաբանելով, որ Վ. Գասպարյանի հասցեն ճիշտ չէ նշված հայցադիմումում  եւ նրանք չեն կարողանում գտնել այդ մարդուն:

«Մենք Վովա Գասպարյանի անձնական տվյալները վերցրել էինք Պաշտպանության նախարարության կայքից, այսինքն` անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան ամսաթիվ եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքի «Ընտրացուցակներ» բաժնից համեմատելով տվյալները,-ասաց Արթուր Սաքունցը Henaran.am-ի հետ հեռախոսազրույցում: -Ի դեպ, դրանից հետո դիմել ենք անձնագրերի եւ վիզաների վարչությանը` խնդրանքով տրամադրելու ոստիկանապետի տան հասցեն: Սակայն պաշտոնական հարցմանը պատասխանել են, որ «դա անձնական գաղտնիք է եւ չեն կարող տրամադրել»:

Այնուամենայնիվ, իրավապաշտպանը նորից է դիմել Կենտրոն եւ Նորք Մարաշի վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` այս անգամ  պատասխանողի հասցեն նշելով ՀՀ ոստիկանության հասցեն: «Կարծում եմ դատարանը այդպես կկարողանա գտնել Վովա Գասպարյանին եւ գործը վարույթ կընդունի»,-ասաց Ա. Սաքունցը:

Աղբյուրը՝ http://henaran.am/?p=59094


 

 

Ավելի հաճախ կարդացվող նյութերը