Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
«Հայհոյանքը փաստի սով է»
Մարդու իրավունքների պաշտպանություն Զինծառայողների իրավունքներ Զինված ուժեր
/2011-Դեկտեմբեր-12/
Նրա խոսքով, Հայաստանում իշխանությունները ցանկացած պետական ապարատի նկատմամբ քննադատությունը բավական ցավագին են ընդունում. «Բանակի թեման երկար ժամանակ տաբու է եղել և խոսվել է բանակի մասին որպես մեր անվտանգության հիմնական երաշխավոր (իսկ որ մեր անվտանգության երաշխավորն է, դրանում կասկած չկա), մանավանդ պատերազմական իրավիճակում բանակին քննադատելը համարվել է անբարոյականություն, հակապետական գործունեություն»,- նկատել է Ավետիք Իշխանյանը` ավելացնելով, որ բանակում բարքերը հաճախ մարդկային չեն և ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով մարդիկ խեղվում են, զոհվում են, կոտրվում են, ընկճվում, բայց կարծես դրա մասին խոսել չի կարելի: Սակայն վերջին տարիներին, Ավետիք Իշխանյանի խոսքով, բավական դրական տեղաշարժ է նկատվում, և եթե երկու տարի առաջ բանակում կատարվող դեպքերի մասին հատուկենտ կազմակերպություններ էին բարձրաձայնում, ապա վերջին շրջանում շատ ավելի մեծ հասարակական արձագանք են ստացել բանակում կատարվող անօրինականությունները, բայց ինչպես միշտ, իշխանությունները շատ ցավագին են ընդունում այս փաստը. «Ի վերջո, իշխանությունները պետք է գիտակցեն, որ եթե բացասական երևույթների մասին չխոսես, ապա այդ երևույթները ոչ միայն չեն դադարի, այլ նաև կխորանան: Ցավում եմ, բայց այդ գիտակցությանը Հայաստանի իշխանությունները դեռ չեն եկել»,- ասել է Ավետիք Իշխանյանը: Անդրադառնալով վերջերս ՀՀԿ երիտասարդական թևի ղեկավար, պատգամավոր Կարեն Ավագյանի`«զինված ուժերի հետ կապված ամեն ինչ մեզ համար խիստ թանկ է, և թույլ չենք տալու, որ ձեզ նմանները վարկաբեկեն Հայաստանի ամենակայացած ինստիտուտը» արտահայտությանը, Ավետիք Իշխանյանը հարցնում է` ինչո՞ւ է Կարեն Ավագյանը կարծում, թե բանակն իրենց համար է կարևոր և կարևոր չէ մյուսների համար, ովքեր քննադատում են, իսկ գուցե մյուսների համար ավելի կարևոր է, և ուզում են Հայաստանի բանակը տեսնել կարգուկանոնով, մարտունակ»: «Մարտունակ բանակն այն է, որտեղ զինվորները արժանապատիվ կյանքով են ապրում և զինվորները բանակում հաճույքով են ծառայում, իսկ զինվորների հարազատներն ու ծնողներն էլ համոզված են, որ այնտեղ իրենց տղաներին վտանգ չի սպառնում», նշել է Ա. Իշխանյանը` ավելացնելով, թե արդյոք բանակի մասին այդպիսի մտածողներն ավելի շատ չե՞ն մտահոգված մեր անվտանգության մասին, քան պաշտոնական ամբիոններից որևէ թերություն չտեսնող այդ իշխանավորները: Ստեղծված իրավիճակում, ըստ իրավապաշտպանի, հնարավոր է ելքեր գտնել, եթե որոշում կայացնողները հանդիպակաց քայլեր անեն, քննարկումներ կազմակերպեն` իմանալով, որ դիմացինը ոչ թե թշնամաբար է տրամադրված, այլ իսկապես մտահոգված է: Իրավապաշտպանը անդրադարձել է նաև վերջրերս իշխանության ներկայացուցիչների կողմից ՀԿ-ներին գրանտակեր պիտակավորմանը` նշելով, որ սա հատուկ վիրավորանք է. «Ես կարող եմ ասել Հակոբ Պարոնյանի խոսքը՝ «հայհոյանքը փաստի սով է»: Հարցն այստեղ այն չէ` գրանտ ստանում են, թե ոչ, այլ հարցը նրանում է` այդ ասածները ճշմարտությո՞ւն են, թե ոչ, ասածները ցավով են ասվում և իսկապես ուղղված են իրավիճակի փոփոխմա՞նը, թե հենց այնպես բարձրաձայնում են: Ես համոզված եմ, որ Հայաստանում իրավապաշտպան կազմակերպությունների գերակշիռ մասն իսկապես մտահոգված է բանակում իշխող բարքերն արմատախիլ անելու հարցով, և այստեղ պիտակավորումը բոլորովին տեղին չէ»: Իրավապաշտպանն անդրադարձել է նաև Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, «Բանակն իրականում» նախաձեռնության անդամ Արթուր Սաքունցի` ՆԱՏՕ-ում հնչեցրած խոսքին. «Ես շատ կուզենայի` Արթուր Սաքունցի խոսքը, որը հնչել է ՆԱՏՕ-ում, ուղղակի բառացի մեջբերեն և հետո սկսեն քննադատել»: Ավետիք Իշխանյանի խոսքով, մեկ տարի առաջ Աստանայում Եվրոպայի Անվտանգության և համագործակցության կազմակերպության գագաթաժողովին զուգահեռ ընթանացող քաղաքացիական հասարակական ֆորումի շրջանակներում Արթուր Սաքունցն առաջարկել է միջոցներ ձեռնարկել ԵԱՀԿ-ի ղեկավարների կողմից սպառազինությունների մրցավազքի արգելափակման ուղղությամբ` օրինակ բերելով Հարավային Կովկասը, որտեղ սպառազինությունների մրցավազք է և շատ վտանգավոր է տարածաշրջանի համար: Այդ առաջարկությանը, Ավետիք Իշխանյանի խոսքերով, դեմ եղան Ադրբեջանի ներկայացուցիչները` հայտարարելով, որ առաջարկություններն ուղղված են Ադրբեջանի դեմ, նույնիսկ ասացին հետևյալը՝ հետ տվեք մեր հողերը, և այդ ժամանակ սպառազինության մրցավազք չի լինի. «Հայտարարության մեջ այդ կետը չմտավ ադրբեջանցիների պահանջով: Այս տեսակետից պետք է կույր լինել չտեսնելու, թե այդ հայտարարությունն առաջին հերթին ում դեմ է ուղղված և ում օգտին է արված»,-ասել է իրավապաշտպանը: Արթուր Սաքունցի դեմ այս «հարձակմանը» Ա. Իշխանյանը երկու բացատրություն է տալիս. կամ նրանք չեն հասկացել հայտարարության բովանդակությունը, ի տարբերություն ադրբեջանիցների, որոնք դեմ եղան դրա ընդունմանը, կամ, որ ավելի հավանական է, հասկանալով այդ ամենը` առիթ են օգտագործում ուղղակի հերթական հարձակումը գործելու այն մարդու նկատմամբ, որը շահագրգիռ է բանակում կարգուկանոնի հաստատմանը և սա օգտագործում են վարկաբեկելու համար նրա մյուս գործունեությունը: «Ինձ համար շատ ցավալի էր, որ իմ կողմից շատ սիրված լրագրողներից մեկն, առանց մյուս կողմի ինֆորմացիա ունենալու, իշխանության կողմից միակողմանի տեղեկատվության արդյունքում վարկաբեկիչ հոդված էր տպել այդ դեպքի հետ կապված»,- նշել է Ավետիք Իշխանյանը: Աղբյուրը՝ http://lragir.am/armsrc/right57579.html
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների