Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությունը մնում է մտահոգիչ. Ա. Սաքունց
Մարդու իրավունքների պաշտպանություն Մամլո հաղորդագրություն
/2011-Դեկտեմբեր-10/
Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությունը մնում է մտահոգիչ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը`խոսելով Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությունից:Անդրադառնալով բանակում մարդու իրավունքների պաշտպանությանը` իրավապաշտպանը նշեց, որ բանակում մահացության դեպքերը դեռ շարունակվում են, ոչ կանոնադրական հարաբերությունները նույնպես շարունակվում են և կյանքի իրավունքը ապահովված չէ: Երկրորդ խնդիրը, որին անդրադարձավ նա, ներքին մեխանիզմներն են: «Խախտված իրավունքների կանխարգելում կամ խախտված իրավունքների արդյունավետ պաշտպանություն չի իրականացվում: Ինձ համար մտահոգիչ է ոչ միայն այն, որ նախաքննության պատասխանատուները չեն բացահայտում հանցագործությունները, այլ այն, որ կոռուպցիոն ռիսկերը մեծ ազդեցություն ունեն բանակում հոգեբանական, բարոյական վիճակի, ընդհանրապես իրավական վիճակի վրա»,- նշեց Ա. Սաքունցը: Նրա համոզմամբ, այդ խնդիրների նկատմամբ քաղաքականություն մշակող մարմինների պատասխանատուները ոչ թե հակված են խնդիրները հիմնովին լուծելուն, այլ կոսմետիկ, մակերեսային, ոչ խորքային: Իրավապաշտպանը ցավով նշեց, որ բանակը դեռևս մնում է մարդու իրավունքները խախտող համակարգ: Խոսելով ոստիկանություն-հասարակություն հարաբերություններից`Ա. Սաքունցն ասաց, որ ոստիկանական համակարգում շարունակվել և շարունակվում են բռնությունները քաղաքացիների նկատմամբ, մասնավորապես այն ժամանակ, երբ նրանց բերման են ենթարկում: Նա այն համոզմանն է, որ ցուցմունքներ կորզելու և ապացույցներ ձեռք բերելու նպատակով, որպես կանոն, կիրառվում են բռնություն, ճնշումներ, ապօրինի խուզարկություններ: Իրավապաշտպանի կարծիքով`այստեղ կադրային փոփոխություններով հարցը չի լուծվի, քանի որ մարդկանց հավասարությունը բոլորի համար չէ, իրավունքի գերազանցության սկզբունքը չի աշխատում, իրավախախտումների պատասխանատուները պատասխանատվության չեն ենթարկվում: Աղբյուրը՝ http://1in.am/arm/armenia_right_47876.html
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների