Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
Մարդու կյանքը իրենց համար արժեք չունի
Մարդու իրավունքների պաշտպանություն Կոռուպցիայի կանխարգելում Զինված ուժեր
/2011-Դեկտեմբեր-08/
- Նախևառաջ խոսքը ոչ միայն Կարեն Ավագյանի ասածին է վերաբերում, այլ ընդհանրապես վերջին տասը-տասնհինգ օրերի ընթացքում տարբեր ԶԼՄ-ների միջոցով բրյուսելյան հանդիպմանն իմ կողմից բարձրացրած հարցի վերաբերյալ գնահատականին: Այս ամենը ոչ այլ ինչ է, քան բանակում և զինված ուժերում իրավիճակի վերաբերյալ ահազանգերի պատասխանը: Սա կազմակերպված ակցիա է, որի նպատակն է հակահարված տալ և հեղինակազրկել, և եթե սպառազինությունների սահմանափակման թեման չլիներ, մեկ այլ թեմա կգտնեին այդ անելու համար: Ինչ վերաբերում է «հայրենիքի դավաճան» և «գրանտակեր» հասկացություններին, ասեմ հետևյալը. իհարկե գոյություն ունի գրանտակեր հասկացությունը, բայց դա ավելի շատ վերաբերում է պետական մարմիններին, որոնք համաշխարհային բանկից ստացել էին հակակոռուպցիոն ռազմավարական ծրագրի մշակման համար մոտ 320 հազար դոլար դրամաշնորհ, որի արդյունքում`ինչ հակակոռուպցիոն ռազմավարություն և ծրագիր մշակվեց, այդպես էլ չտեսանք: Ինչ վերաբերում է «հայրենիքի դավաճանին», ես միանշանակ անընդունելի եմ համարում ընդհանրապես դիսկուրսի ժամանակ նման տերմինների օգտագործումը, սա ներքին թշնամանքի ստեղծման նպատակ ունի, և գտնում եմ, որ եթե նույնիսկ ընդունվի և կիրառելի լինի, ապա հայրենիքի դավաճան եմ համարում նախևառաջ զինված ուժերում կոռուպցիոն ռիսկերի, կոռուպցիոն հանցագործությունների, դրանց մեջ անմիջականորեն մասնակից մարդկանց, որոնք մեծապես թուլացնում են զինված ուժերի մարտունակությունը, խարխլում են երկրի անվտանգությունն ապահովող կարևոր ինստիտուտներից մեկը: Հայրենիքի դավաճանություն եմ համարում զինված ուժերում ինքնասպանությունների անվան տակ սպանությունների փաստերի շարանը, դրանց կարտարողների, դրանց կանխարգելման համար պատասխանատու անձանց անգործությունն է այդ գնահատականին արժանի: Ավելին, նաև այդ փաստերի հիման վրա քրեական գործերի ոչ պատշաճ իրականացումը: Այստեղ հարց է առաջանում` զինված ուժերում առկա բազմաթիվ դեպքերի մասին, որոնք լրատվական միջոցներով լուսաբանվում են, ինչո՞ւ այդ պատգամավորները իրենց հայտարարությունների ժամին որևէ անգամ չբարձրաձայնեցին, օրինակ, սպանությունների, ինչպես նաև կոռուպցիոն հանցագործությունների հետ կապված հարցեր: Այս ճանապարհով, նպատակ ունեն հասարակության ուշադրությունը շեղել կարևոր խնդիրներից: Միանշանակ սա գնահատում եմ շատ թույլ ինքնապաշտպանություն, այսինքն`չունենալով փաստարկներ իրական հանցագործությունների վերաբերյալ, այդ հարցը տեղափոխում են այդ հանցագործությունների բացահայտման նպատակով գործողություններ կատարող անձանց ուղղությամբ: Մյուս կողմից էլ սա, այնուամենայնիվ, համարում են նախընտրական տրամաբանության շրջանակում հանրության մեջ նոր ազգայնական, պսևդոհայրենասիրական մթնոլորտի ձևավորմանը միտված քայլեր: Ինձ համար զարմանալի էր, որ դրա մասին խոսում է ՆԱՏՕ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավարը: Ստացվում է` ինքը նույնիսկ չի էլ հասկանում ինչում է կայանում Հայաստանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններում, և հանդիսանալով պառլամենտական ներկայացուցչության ղեկավար, չի էլ հասկանում`իր դերը որն է: Այստեղ այնպիսի խնդիրներ, որ մենք ենք բարձրացնում, դրանց լուծումն ուղղակիորեն կբերի նույն զինված ուժերի, անվտանգության համակարգի կատարելագործմանը, բարեփոխմանը և մարտունակության բարձրացմանը, իսկ եթե իրենք չեն ուզում այդ խնդիրը բարձրացնել, նշանակում է` իրենց ձեռք է տալիս այս վիճակը, որովհետև իրենք այս իրավիճակի մեջ են տեսնում իրենց գոյատևման շարունակությունը: Այստեղ ուրիշ տրամաբանություն չկա: Ես նման գնահատականներ տվող մարդկանց համար մեկ բան կարող եմ ասել. իրենց համար մարդկային կյանքը ըստ էության որևէ արժեք չունի, քանի որ նրանք չեն ցուցաբերում հետաքրքրություն մարդկային կյանքերի նկատմամբ: Տեսեք, ասում են`գնացեք ձեզ համար գրանտները կերեք, ձեռքներդ հեռու բանակից, այսինքն` ստացվում է, ինչ ուզում եք արեք` գողություն արեք, անբարոյական եղեք, բայց այն կառույցները կամ ինստիտուտները, որոնք մեզ համար կարևոր են իշխանությունը պահելու համար, ձեռք մի տվեք: Ես պետք է հիասթափեցնեմ նրանց` մենք հետամուտ ենք լինելու մեր հարկերի հաշվին պետական մարմինների գործունեության պատշաճ կերպով իրականացմանը, երկրորդ`այդ պետական մարմինների աշխատողների և պետական գործողություններ իրականացողների գործողությունները սահմանադրությանը համապատասխանեցնելու ուղղությամբ մեր քայլերը շարունակելու ենք: Այս հարցերի մեջ խորանալու ունակություն չունեն, որովհետև եթե մոտիվացիան, մտահոգության շարժառիթն իրապես լիներ երկիրը, և մտահոգության հիմքում դրված լիներ մարդը, այլ կերպ կմոտենային հարցերին, որոնք բարձրաձայնվում են հասարակության կողմից: Աղբյուրը՝ http://www.lragir.am/armsrc/right-lrahos57400.html#.Tt-_8Fo7fTU.facebook
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների