Մամլո հաղորդագրություններ

/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:


Վերջին հրապարակումը

/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց


Վերջին հաշվետվությունը

/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին


Հայտարարություններ

/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:


Բլոգում այժմ քննարկվում է

/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н

Մարդու իրավունքները Լոռու մարզում


ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ


Yellow Tulips


Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն

Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն
 
Արխիվ`

Այս ում է «բուծում» ՀՀԿ-ն


.4.
Հայաստանի խորհրդարանի երեկվա նիստում հայտարարությամբ է հանդես եկել ՀՀԿ երիտասարդական թեւի ղեկավար, պատգամավոր Կարեն Ավագյանը: Նրա հայտարարությունն ուղղված է եղել ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի դեմ, իսկ թեման էլ եղել է բանակը: Նշենք, որ Սաքունցը զբաղվում է բանակում տիրող անօրինականությունների, բռնությունների հարցերով:

Հայտարարությունն այն մասին է, որ «գրանտակերները» բանակի դեմ են գործում, նրանք դավաճաններ են, թշնամու ջրաղացին ջուր են լցնում, եւ այլն: « Այսօր Սաքունցին ու նրա նման հայրենիք չունեցողներին շատ մեղմ անուն են տալիս՝ գրանտակերներ, բայց կար ժամանակ, որ արտասահմաններից գումար ստացող և իրենց երկրում ուրիշների շահերն առաջ տանող մարդիկ կոչվում էին ուղղակի լրտեսներ կամ դավաճաններ։ ... Զինված ուժերի հետ կապված ամեն ինչ մեզ համար խիստ թանկ է, և թույլ չենք տալու, որ ձեզ նմանները վարկաբեկեն Հայաստանի ամենակայացած ինստիտուտը։ ... Պարոն Սաքունց, մեծ հաճույքով ձեզ կփաթեթավորեինք և որպես նվեր կմատուցեինք ադրբեջանցիներին կամ թուրքերին, բայց վախենամ, նրանք հրաժարվեն ընդունել ձեզ նման թանկարժեք նվերը», հայտարարել է երիտհանրապետականը։

Մեջբերումը լիովին բավարար է պատկերացում կազմելու համար, թե ինչ մտածողություն ու հոգեբանություն է իշխում Հայաստանի վերնախավում, եւ թե նրանք ինչպես են պատկերացնում պետության ու հասարակության կարեւոր խնդիրների լուծումը:

Սակայն, մի կողմ թողնելով այս իշխանական «ստանդարտը», կարելի է մի քանի հարցադրում անել սույն պատգամավորին: Որքան հայտնի է, եւ իշխանությունն էլ չի թաքցնում դա, Հայաստանը վաղուց ապրում է արտասահմանյան գրանտների՝ տրանսֆերտների, նվիրատվությունների, օգնությունների, արտոնյա վարկերի միջոցով: ՀՀԿ-ական իշխանության «շնորհիվ» Հայաստանն ինքը դարձել է «գրանտակեր»: Այդ միջոցներով են աշխատավարձ ու թոշակ տալիս, կառուցում զանազան ենթակառուցվածքներ եւ այլն: Այսինքն, Հայաստանը դարձել է «դավաճա՞ն»: Եթե այո, ապա հրաժարվեք այդ «գրանտներից», ինչո՞ւ չեք հրաժարվում:

Ինչ վերաբերում է ՀՀԿ «հայրենասերներին», ովքեր կրծքով պաշտպանում են բանակը հասարակության օրինական պահանջներից, ապա այստեղ կանգնում ենք առավել զավեշտալի իրավիճակի առաջ. պարզվում է՝ երիտասարդ «հայրենասեր» հանրապետականներից շատերը, այդ թվում Կարեն Ավագյանը, նաեւ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, նրանց ավագ կուսակիցներից շատերի որդիները չեն ծառայել բանակում: Հայոց բանակում: Մեր ազգային բանակում:

Տղերք, գնացեք բանակ, կամավոր, առաջին գիծ, թշնամու խրամատներից 50-100 մետր հեռավորության վրա կատարեք ձեր պարտքը հայրենիքի համդեպ, դա կլիներ իսկապես հայրենասիրական քայլ: Այնտեղ հաստատ պետք կգայիք ազգին: Նաեւ՝ որպեսզի «իրավունք ունենաք» բանակի մասին խոսելու, ինչպես սիրում է կրկնել բանակի ղեկավարությունը: Գնացեք նվաճեք այդ իրավունքը:




 

 

Ավելի հաճախ կարդացվող նյութերը