Մամլո հաղորդագրություններ

/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:


Վերջին հրապարակումը

/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց


Վերջին հաշվետվությունը

/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին


Հայտարարություններ

/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:


Բլոգում այժմ քննարկվում է

/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н

Մարդու իրավունքները Լոռու մարզում


ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ


Yellow Tulips


Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն

Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն
 
Արխիվ`

Կարեն Ավագյան. Պարոն Սաքունց, մեծ հաճույքով ձեզ կփաթեթավորեինք ու կմատուցեինք ադրբեջանցիներին


3.3
ՀՀԿ պատգամավոր Կարեն Ավագյանն իր ելույթում անդրադարձել է Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի հայտարարություններին ու նշել, որ «իրեն իրավապաշտպան անվանող այդ մարդը սկսել է անցնել բոլոր սահմանները»: 

«Բրյուսելում «մեծն իրավապաշտպանը» խոսել է իր սիրած թեմաներից` հայկական բանակը ներկայացնելով ճիշտ այնպիսին, ինչպիսին կերազեր տեսնել հակառակորդը: Որպեսզի հասկանանաք պարոն Սաքունցի հակահայակական մղումները բավական է թեկուզ թռուցիկ ուսումնասիրել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի պաշտոնական կայքն ու գործունեությունը»,- ասել է Կարեն Ավագյանն ու նշել, որ 2009թ. նոյեմբերից մինչև 2011թ. այդ գրասենյակն արտասահմանյան դրամաշնորհներով ծրագիր է իրականացրել, որի նպատակն էր ռազմական բյուջեի մոնիտորինգն ու բանակում դեպքերի ուսումնասիրության միջոցով ԶՈՒ նկատմամբ վերահսկողության ինստիտուտ ձևավորելը. «Նա դրա համար ստացել է 51հազ եվրո»: 

Կարեն Ավագյանն ընդգծել է, որ գաղտնիք չէ այն, որ արտասահմանյան կազմակերպություններից դրամաշնորհներ հայթայթելն առանձնահատուկ շնորհ է, իսկ Սաքունցը դրանք ստանալու մեխանիզմները լավագույնս յուրացրել է. «Այսօր Սաքունցին ու նրա նման հայրենիք չունեցողներին շատ թեթև անուն են տալիս` գրանտակերներ, բայց կար ժամանակ, որ արտասահմաններից գումար ստացող ու իրենց երկրում ուրիշների շահերն առաջ տանող մարդիկ կոչվում էին լրտեսներ կամ դավաճաններ»: 

Կարեն Ավագյանը նաև չի բացառել, որ իր ելույթից հետո Ա.Սաքունցի գրանտները հնարավոր է շատանան, բայց միաժամանակ նշել է. «Պարոն Սաքունց, կերե'ք ձեր գրանտները որքան ուզում եք, բայց հեռու մնացեք հայոց ազգային բանակից»: 

Նա ընդգծել է, որ սաքունցները չեն, որ պետք է ներկայացնեն Հայաստանի հասարակական կարծիքը. «Պարոն Սաքունց, մեծ հաճույքով ձեզ կփաթեթավորեինք ու կմատուցեինք ադրբեջանցիներին կամ թուրքերին, բայց վախենամ նրանք հրաժարվեն ընդունել ձեզ նման թանկարժեք նվերը»:

Աղբյուրը` http://www.emedia.am



 

 

Ավելի հաճախ կարդացվող նյութերը