Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
Կայացվել է համածառայողների ծեծի հետեւանքով մահացած Գեւորգ Կոծինյանի մահվան մեջ մեղադրվողների դատավճիռը
Մարդու իրավունքների պաշտպանություն Զինծառայողների իրավունքներ Արդար դատաքննության իրավունք Զինված ուժեր
/2011-Դեկտեմբեր-02/
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, Ստեփանակերտի նստավայրում, նախագահող դատավոր Լեռնիկ Աթանյանի գլխավորությամբ, կայացրել է ժամկետային զինծառայող Գեւորգ Կոծինյանի մահվան մեջ մեղադրվող զինծառայողների դատավճիռը:Դատարանը կրտսեր սերժանտ Մարգար Դավթյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 38-359 հոդվածի 3-րդ մասով, 112 հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 9-րդ, 14-րդ կետերով եւ 375 հոդվածի առաջին մասով՝ «իշխանության չարաշահումը եւ իշխանության անգործությունը»` նրան ազատազրկման դատապարտելով 11 տարի 6 ամիս ժամանակով: Դատարանը շարքայիներ Տարոն Սուվարյանին եւ Վահե Աղաջանյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 359 հոդվածի 3 -րդ մասով, 112 հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 9-րդ եւ 14-րդ կետերով՝ «դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով՝ անզգուշությամբ առաջացնելով տուժողի մահը»` դատապարտելով ազատազրկման 11 տարի ժամանակով: Իսկ ավագ լեյտենանտ Արմեն Ռաֆայելյանին, մեղավոր ճանաչելով ՀՀ քրօր-ի 375 հոդվածի 1-ին մասով, դատապարտել է ազատազրկման 3 տարի ժամանակով եւ, կիրառելով ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված համաներման 1-ին կետի 1-ին ենթակետը, ազատել պատժի կրումից` ազատ արձակելով դատարանի դահլիճից: Վանաձորցի 19-ամյա երիտասարդը մահացել էր այս տարվա փետրվարի 6-ին` Լեռնային Ղարաբաղի զորամասերից մեկում՝ դաժանորեն ծեծի ենթարկվելով իր զինվոր ընկերների կողմից: Ըստ դատաբժշկական փորձաքննության եզրակացության` 19-ամյա Գեւորգ Կոծինյանը մահացել է սրտի ռեֆլեկտոր կանգից, որն էլ կրծքավանդակի փակ, բութ վնասվածքի արդյունք է: Գործնականում նա առողջ է եղել: Դատարանը, սակայն, քննության չի ենթարկել Գեւորգ Կոծինյանի կյանքի իրավունքի խախտման բարոյական վնասի փոխհատուցման համար ՀՀ պետական բյուջեից հօգուտ նրա իրավահաջորդ` Բորիս Ադամյանի 5 միլիոն ՀՀ դրամի չափով գումար բռնագանձելու մասին քաղաքացիական հայցը: Գեւորգ Կոծինյանի իրավահաջորդ Բորիս Ադամյանը մտադիր է քրոջ որդու կյանքի իրավունքի խախտման բարոյական վնասի փոխհատուցման պահանջով դիմել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան: Դատարանում իրավահաջորդի շահերը ներկայացնող փաստաբան Էդմոն Մարուքյանն ասում է, որ նման հայցով դատարան դիմելը կարող է նախադեպ ստեղծել` մեր երկրում օրենքի այդ բացը լրացնելու անհրաժեշտությունը ընդգծելու համար: «Պատվի, արժանապատվության կամ զրպարտության համար բարոյական վնսաի փոխհատուցման ինստիտուտ է սահմանվել քաղաքացիական օրենսգրքով, իսկ կյանքի իրավունքի խախտման, կամ անձի անձեռնմխելիության իրավունքի խախտման համար, մարդուն անօրինական ազատազրկելու համար բարոյական վնասի փոխհատուցմանն ուղղված օրենքներ չկան»,-ասում է նա: Փաստաբան Կարեն Թումանյանն էլ հավելում է, որ դատարանը, բացի պատիժներ սահմանելուց, պետք է գնահատական տար Գեւորգ Կոծինյանի կյանքի իրավունքի խախտման հանգամանքին: «Զինվորական ծառայության ընթացքում հանցագործության հետեւանքով կյանքից զրկվելը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2 –րդ հոդվածի խախտում է, կյանքի իրավունքի ոտնահարում»,-բացատրում է փաստաբանը: Դատարանը, սակայն, գնահատական չի տվել վերոնշյալ փաստին, ինչը փաստաբանները բարոյական վնասի փոխհատուցման պահանջին զուգահեռ մտադիր են վիճարկելու ՀՀ վերաքննիչ դատարանում: «Զինվորը կյանքից զրկվել է, կյանք է կորել, գնահատական պետք է տրվի, միայն պատժի չափ սահմանելով չէ: Ինչով է տարբերվում սովորական ոտնձգությունը պետության իրավազորության տակ գտնվող մարդու նկատմամբ ոտնձգությունից: Տարբերակել է անհրաժեշտ»,-բացատրում է փաստաբան Թումանյանը: Աղբյուրը՝ http://www.aravot.am/2011/12/01/13010/
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների