Մամլո հաղորդագրություններ

/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:


Վերջին հրապարակումը

/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց


Վերջին հաշվետվությունը

/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին


Հայտարարություններ

/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:


Բլոգում այժմ քննարկվում է

/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н

Մարդու իրավունքները Լոռու մարզում


ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ


Yellow Tulips


Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն

Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն
 
Արխիվ`

Արթուր Սաքունցը ՍԴ իրենց հայցի մասին. «Գաղտնիք է` թե ինչն է գաղտնի»


Ա.Սաքունց-ՀՔԱՎ«Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեա Վանաձորի գրասենյակ» իրավապաշտպան կազմակերպությունը «Պետական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 8-րդ եւ 12-րդ հոդվածների դրույթները հակասահմանադրական ու անվավեր ճանաչելու պահանջով դիմել է ՀՀ Սահմանադրական դատարան:

Կազմակերպության նախագահ Արթուր Սաքունցը պնդում է, որ վերոնշյալ հոդվածները հակասում են ՀՀ Սահմանադրության 3-րդ, 5-րդ, 6-րդ, 27-րդ եւ 43-րդ, 83.5-րդ, 117-րդ հոդվածներին: Սաքունցը փաստում է, որ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքով յուրաքանչյուր անձ իրավունք ունի ծանոթանալու իր փնտրած տեղեկությանը կամ օրենքով սահմանված կարգով հարցմամբ դիմելու տեղեկատվություն տնօրինողին եւ ստանալու այդ տեղեկությունը: Տեղեկատվության ազատությունը կարող է սահմանափակվել ՀՀ Սահմանադրությամբ եւ օրենքով նախատեսված դեպքերում: «Տեղեկությունները պետական գաղտնիքի շարքին դասելու իրավահարաբերությունները կարգավորվում են «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքով»,-ասում է իրավապաշտպանը:

«Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածով օրենսդիրը գործադիր իշխանության մարմիններին լիազորություն է վերապահում վերջիններիս մշակելու եւ իրենց կողմից ընդունվող իրավական ակտերով հաստատելու գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկեր, որոնց տնօրինելու լիազորությամբ օժտված են իրենք: «Քանի որ գաղտնիք է, թե ինչն է գաղտնի տեղեկություն, ապա հասարակության անդամներին հայտնի յուրաքանչյուր տեղեկություն, որոշակի հավանականությամբ, կարող է ընդգրկված լինել այդ ցանկերում, եւ դրանց տարածումը հնարավոր է, որ փաստական եւ իրավական հետեւանքներ առաջացնի իրավահարաբերությունների մասնակիցների համար»,-ասում է Սաքունցը:

Նա հավելում է, որ «Պետական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքն այն բազմաթիվ օրենքներից մեկն է, որը Սահմանադրության փոփոխությունների` ուժի մեջ մտնելուց հետո չի վերանայվել եւ չի ենթարկվել փոփոխությունների:

ՀՀ Սահմանադրական դատարան կազմակերպությունը դիմել է այն ժամանակ, երբ դատական ատյանները մերժել են ՀՔԱՎ-ի հայցն ընդդեմ ՀՀ պաշտպանության նախարարության: Կազմակերպությունը 2010 թ. փետրվարի 10-ին տեղեկատվության հարցում էր ուղարկել  ՀՀ պաշտպանության նախարարին` խնդրելով տրամադրել տեղեկատվություններ այն մասին, թե 2009 թվականին ծառայության ընթացքում քանի ժամկետային եւ պայմանագրային զինծառայող է մահացել ՀՀ զինված ուժերում, նրանց անունը, ազգանունը եւ հասցեն: ՀՀ պաշտպանության նախարարության` կազմակերպություն ուղղված մերժում-պատասխանն ստանալուց հետո, 2010 թ. փետրվարի 27-ին, ՀՔԱ Վանաձորի գրասենյակը նոր հարցում է ուղարկել նախարարություն՝ խնդրելով տրամադրել ՀՀ պաշտպանության նախարարի համապատասխան գաղտնի հրամանը եւ ՀՀ պաշտպանության նախարարի համապատասխան գաղտնի հրամանով գործողության մեջ դրված «ՀՀ պաշտպանության նախարարության գաղտնագրման ենթակա տեղեկատվությունների ընդլայնված գերատեսչական ցանկը»:Նախարարությունը մերժել է տրամադրել պահանջվող տեղեկատվությունը՝ համարելով այն պետական, ծառայողական գաղտնիք:
Կազմակերպությունը պաշտպանության նախարարության տեղեկատվություն տրամադրելուց հրաժարվելու իրավաչափությունը վիճարկել է ՀՀ վարչական դատարանում: Դատարանները մերժել են կազմակերպության հայցը եւ բողոքները` վկայակոչելով «Պետական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի իրավակարգավորումները: «Այսպիսի պայմաններում քաղաքացիական վերահսկողությունից դուրս է մնում հանրային իշխանության մարմինների գործունեության մի կարեւոր եւ ծավալուն ոլորտ, ինչն անհամատեղելի է իրավական եւ ժողովրդավարական հասարակությունում գործող հիմնարար սկզբունքների հետ»,- եզրափակում է Արթուր Սաքունցը:

Աղբյուրը՝ http://www.aravot.am/2011/12/02/13240/


 

 

Ավելի հաճախ կարդացվող նյութերը