Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
ՀԱՊԿ-ՆԱՏՕ. արդյո՞ք Հայաստանն իսկապես կանգնած է «կամ-կամ» ընտրության առաջ
Մարդու իրավունքների պաշտպանություն Զինված ուժեր Մամլո հաղորդագրություն
/2011-Դեկտեմբեր-02/
Վերջերս 1in.am լրատվակայքում հրապարակվեց «ՆԱՏՕ թե՞ ՀԱՊԿ. արժեհամակարգերի ընտրությունը քաղաքական օրակարգի հարց է» վերնագրով մի նյութ: Նյութում, ինչպես արդեն պարզ է վերնագրից, խոսվում է վերջերս հաճախ բարձրացվող այն հարցի մասին, թե վերջիվերջո ո՞ր ռազմական բլոկին պիտի հարենք։ Հոդվածում Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի տեսակետն է, ըստ որի Հայաստանը պիտի ՆԱՏՕ-ին անդամակցելու ուղղությունն ընտրի և հրաժարվի ՀԱՊԿ անդամությունից։ Դատելով հոդվածից՝ պարոն Սաքունցն այդքան էլ լավ չէ պատկերացնում խնդրի մասշտաբն ու էությունը։ Մասնավորապես նա նշում է. «… Զինված ուժերի բարեփոխումները, որոնք անխուսափելի են, չեն կարող ռազմական ծախսերի աճի հանգեցնել»։ Անհասկանալի է, թե ինչով է երաշխավորված բարեփոխումների հետևանքով ծախսերի չավելանալը։ Օրինակ՝ բարեփոխումներ սկսելուց ի վեր հարևան Վրաստանի ռազմական ծախսերը բազմապատկվեցին։ Այսպես, Վրաստանի ընդհանուր ռազմական ծախսերը բոլոր ուժային կառույցների համար 2004 թվականին 83.7 մլն դոլար էին, 2005-ին՝ արդեն 117 մլն, 2006-ին՝ 527 մլն դոլար, իսկ 2007-ին և 2008-ին հասել են, համապատասխանաբար, 1,043 մլրդ և 0,99 մլրդ դոլարի (1)։ Ավելին, եթե բարեփոխումների մասին խոսում ենք ՆԱՏՕ-ին անդամակցելու կոնտեքստում, ապա ավելի հավանական է ոչ թե ծախսերը նվազելու, այլ ընդհակառակը՝ ծախսերի աճի սցենարը, քանի որ Հայաստանն իր սպառազինությունը ստիպված կլինի համապատասխանեցնել ՆԱՏՕ-ի ստանդարտներին (խոսքն առաջին հերթին զինամթերքի տրամաչափի մասին է)։ Ինչն իր հերթին նշանակում է, որ վաղ թե ուշ բանակը պիտի ամբողջովին վերազինվի, փոխի ընդհուպ մինչև փամփուշտները, իսկ այդ ամենը ենթադրում է լրացուցիչ ռազմական ծախսեր։ Այդ պարագայում ռազմական ծախսերը նվազեցնելու համար Հայաստանը պիտի կտրուկ կրճատի զինված ուժերի և սպառազինության քանակը նույնիսկ ԵՍԶՈՒ պայմանագրով նախատեսված շեմի համեմատ։ ՆԱՏՕ-ին անդամակցությունը և դրա հետևանքով սպառազինությունների հարցում ՆԱՏՕ-ի ստանդարտներին անցնելն ի հայտ կբերի նաև մեկ այլ լուրջ խնդիր. ՀՀ ԶՈՒ և ԼՂՀ ՊԲ սպառազինության անհամատեղելիություն։ Հասկանալի է, որ Արցախյան Հանրապետությունը ո´չ կարող է անդամակցել ՆԱՏՕ-ին, ո´չ էլ կկարողանա ձեռք բերել արևմտյան զենք-զինամթերք նույնիսկ Հայաստանի միջնորդությամբ։ Հետևաբար ունենալու ենք էապես տարբեր սպառազինություն ունեցող երկու բանակներ։ Ավելին այդ սպառազինության սպասարկման համար անհրաժեշտ ենթակառույցները նույնպես տարբեր պիտի լինեն։ Տեղին է նշել, որ ռուսական, առավել ևս՝ խորհրդային զինատեսակները սովորաբար ավելի էժան են, քան դրանց արևմտյան անալոգները, Հայաստանն էլ ՀԱՊԿ շնորհիվ հնարավորություն ունի դրանք գնել շուկայականից ցածր գներով։ Ցանկացողները կարող են համեմատել, թե որքան է վճարել Հայաստանը Ս-300ՊՏ-1/ՊՍ համակարգերի համար և որքան արժե, օրինակ՝ ամերիկյան Patriot համակարգը։ Հաջորդը «Եվրոպայում սովորական զինված ուժերի պայմանագրի» պահանջները խախտելու բազմաչարչար հարցն է։ Կարևոր փաստ. ո´չ ԵՍԶՈՒ պայմանագիրը, ո´չ էլ դրա հետ առնչվող մյուս փաստաթղթերը որևէ կերպ չեն սահմանափակում ռազմական ծախսերը։ Կարևոր է նաև այն, որ ԵՍԶՈՒ պայմանագիրը կնքվելուց հետո մի շարք փոփոխություններ և լրացումներ են եղել, որոնց մի մասին արժե առանձին անդրադառնալ։ Սաքունցն իրավացիորեն նշում է, որ ԵՍԶՈՒ պայմանագիրը ստորագրվել է 1990 թվականին (2), այսինքն այն ժամանակ, երբ դեռ կային Խորհրդային Միությունն ու Վարշավյան պակտը։ Ըստ էության, այդ պայմանագիրն արտահայտում է Սառը պատերազմի իրողությունները: ԽՍՀՄ փլուզումից հետո փորձեր արվեցին համապատասխանեցնել պայմանագիրը ստեղծված նոր իրավիճակին։ Մասնավորապես 1992 թվականի մայիսին Տաշքենդում ստորագրվեց «Եվրոպայում սովորական զինված ուժերի պայմանագրի կատարման սկզբունքների մասին» համաձայնագիրը (Տաշքենդյան համաձայնագիր), որով նորանկախ պետությունները բաշխում էին ԵՍԶՈՒ պայմանագրով ԽՍՀՄ ստանձնած պարտավորությունները (3, 4)։ Համաձայնագիրը ստորագրել են Ադրբեջանը, Բելառուսը, Հայաստանը, Ղազախստանը, Մոլդովան, Ռուսաստանը, Վրաստանը և Ուկրաինան, սակայն Ադրբեջանը և Վրաստանը չեն վավերացրել այն (4), ինչի պատճառով այն այդպես էլ ուժի մեջ չի մտել, քանի որ համաձայնագրի 12-րդ հոդվածի համաձայն այն ուժի մեջ է մտնում բոլոր մասնակիցների կողմից վավերագրերը ներկայացնելուց 10 օր անց։ Մերձբալթյան պետությունները Տաշքենդյան համաձայնագիրն ընդհանրապես չեն ստորագրել։ Նշեմ, որ չնայած Տաշքենդյան համաձայնագրի ուժի մեջ չմտնելուն, մասնակից երկրները փաստացի հիմնականում կատարում են այդ պայմանագրով իրենց ստանձնած պարտավորությունները։ 1992 թվականի հուլիսի 10-ին ընդունվեց Եվրոպայում սովորական զինված ուժերի անձնակազմի թվաքանակի մասին վերջնական ակտը (5)։ Հաջորդը Վիեննայի փաստաթուղթն է, որը ստորագրվել է 1999 թվականի նոյեմբերի 16-ին Ստամբուլում (այո, Ստամբուլում, սխալ չկա) և պարտադիր է բոլոր մասնակիցների համար։ Այդ փաստաթուղթը վավերականացում չէր պահանջում։ (6)։ Հաջորդ համաձայնագիրը «Եվրոպայում սովորական զինված ուժերի պայմանագրի ադապտացման մասին» համաձայնագիրն է, որը ստորագրվել է 1999 թվականի նոյեմբերի 19-ին Ստամբուլում (7)։ Պայմանագիրը ստորագրել են 30 պետություն, սակայն վավերացրել են միայն Բելառուսը, Ղազախստանը, Ռուսաստանը և Ուկրաինան։ Փաստորեն այս համաձայնագիրը ևս ուժի մեջ չի մտել։ Այս իրավիճակում 2007 թվականին Ռուսաստանը կասեցրել է իր մասնակցությունը ԵՍԶՈՒ պայմանագրին (8)՝ որպես այդ քայլի պատճառներից մեկը նշելով այն փաստը, որ ադապտացման մասին համաձայնագիրը չի վավերացվել այն ստորագրած՝ մասնավորապես ՆԱՏՕ-ի անդամ երկրներում։ Բառացիորեն օրեր առաջ ի պատասխան Ռուսաստանի դիրքորոշման Միացյալ Նահանգներն ու Մեծ Բրիտանիան ևս հայտարարեցին, որ դադարեցնում են տեղեկատվության փոխանակումը ԵՍԶՈՒ շրջանակներում (սակայն առայժմ հստակ չի, դա վերաբերում է միայն Ռուսաստանին, թե՞ այդ երկրներն ընդհանրապես կասեցնում են ԵՍԶՈՒ պայմանագիրը)։ Նշեմ նաև, որ Հայաստանն այսօր կատարում է ԵՍԶՈՒ պայմանագրի (այդ թվում` Տաշքենդյան համաձայնագրի, որն, ինչպես ասացինք, ուժի մեջ չի մտել, բայց ստորագրած երկրների կողմից հիմնականում պահպանվում է) և 1999 թվականի Վիեննայի փաստաթղթի շրջանակներում իր ստանձնած պարտավորությունները, այդ թվում թույլատրում է տեսչական այցերը և տեղեկատվություն է փոխանակում մասնակից մյուս երկրների հետ։ Այսքանով հանդերձ ակնհայտ է, որ ԵՍԶՈՒ պայմանագիրը կենսունակ չէ։ Պատճառն այն է, որ, ինչպես արդեն նշեցի, ԵՍԶՈՒ պայմանագիրն ի սկզբանե արտացոլում էր Սառը պատերազմի իրողությունները, իսկ այսօրվա փոխված աշխարհում մարտահրավերներն ու ռազմական սպառնալիքներն այլ են: Քանի կար ԽՍՀՄ-ն, աշխարհը պատրաստվում էր գլոբալ պատերազմի և պատերազմը կանխելու նպատակով սահմանափակումներն էլ դրվում էին հակամարտող երկու բլոկերի միջև (ՆԱՏՕ – Վարշավյան պակտ)։ Այսօր աշխարհում այլևս չկա գլոբալ պատերազմի սպառնալիք, բայց փոխարենը կան լոկալ պատերազմների սպառնալիքներ, որոնց կանխարգելման համար անհրաժեշտ է բոլորովին նոր պայմանագիր։ Այսպես օրինակ, Հայաստանը և Վրաստանը ըստ Տաշքենդյան համաձայնագրի իրավունք չունեն 220 տանկից և 270 միավոր հրետանուց ավել ունենալ, մինչդեռ Թուրքիան Հայաստանի հետ սահմանին կենտրոնացրել է 3-րդ դաշտային բանակի 9-րդ բանակային կորպուսի զորամիավորումները` 1-ին, 9-րդ, 12-րդ, 14-րդ, 25-րդ մեքենայացված, 4-րդ տանկային բրիգադները։ Այս խմբավորման տանկերի քանակը մոտ 350-370 է, հրետանին` մոտ 700 միավոր, այսինքն` արդեն իսկ ավելի շատ, քան իրավունք ունի ունենալ Հայաստանը։ Ընդ որում Թուրքիան ի վիճակի է 2–3 շաբաթվա ընթացքում 3-րդ դաշտային բանակի 4-րդ բանակային կորպուսի, 9-րդ բանակային կորպուսի մյուս զորամիավորումների և 2-րդ դաշտային բանակի 8-րդ բանակային կորպուսի հաշվին Հայաստանի հետ սահմանին կենտրոնացնել 600-700 տանկ և 1200-1300 միավոր հրետանի (չխառնել այս թվերը Թուրքիայի ունեցած ամբողջ սպառազինության հետ, խոսքը միայն Հայաստանի սահմանի մոտ կենտրոնացած սպառազինության մասին է) (9)։ Իր հերթին նմանատիպ խնդիր ունի նաև Վրաստանը։ Ռուսաստանի Հարավային զինվորական շրջանում (Южный военный округ) տեղակայված են շուրջ 369 տանկ և 1096 միավոր հրետանի, այդ թվում 252 բազմափող (10)։ Ակնհայտ է, որ այս իրավիճակը, համապատասխանելով ԵՍԶՈՒ պայմանագրի պահանջներին, ամենևին հաշվի չի առնում Հայաստանի և Վրաստանի անվտանգության շահերը։ Կարելի է վստահ պնդել, որ Եվրոպայում ժամանակակից մարտահրավերներին ի պատասխան անհրաժեշտ է միանգամայն նոր և համապարփակ պայմանագրի ստորագրում։ Ինչ վերաբերում է հոդվածում բարձրացրած արժեհամակարգերի հարցին, ապա արդյո՞ք ՆԱՏՕ-յում ընդգրկված բոլոր երկրները նույն արժեքային դաշտում են գտնվում։ Որպես օրինակ նշեմ հարևան Թուրքիային։ Այդ երկիրն արդեն բազմիցս ցույց է տվել, որ չի հանդիսանում եվրոպական արժեքներ կրող երկիր. հիշենք Հայոց ցեղասպանության ժխտումը, Հայաստանի շրջափակումը, Հյուսիսային Կիպրոսի շարունակվող օկուպացիան, քրդերին հետապնդելը, խոսքի և խղճի ազատության օրենսդրական սահմանափակումները։ Այսինքն` ՆԱՏՕ-ին երկարամյա անդամակցությունը չի հանգեցրել Թուրքիայի «եվրոպականացմանը»։ Անթերի չեն նաև Մերձբալթյան պետությունները, ուր ֆաշիստական անցյալին երկրպագելը նույնիսկ պետական աջակցություն է վայելում, իսկ միջազգային հանրության կողմից որպես հանցագործ կազմակերպություն ճանաչված այնպիսի կառույցները, ինչպիսին օրինակ` նացիստական «ՍՍ»-ն է, հեղինակություն են վայելում։ Որպես ապացույց ստորև բերում եմ Աֆղանստանում արված մի լուսանկար, ուր պատկերված է ուկրաինա-լիտվական ականազերծողների համատեղ խումբը՝ Լիտվայի զինված ուժերին պատկանող մեքենայով, դռան վրա տխրահռչակ «ՍՍ»-ի տարբերանշանն է։ Արժեհամակարգերի համեմատության առումով հիշեցնեմ, որ օրինակ Գերմանիայում ֆաշիստական սիմվոլիկան արգելված է օրենքով։ Այսինքն` ռազմական բլոկի մեջ կարող են լինել միանգամայն տարբեր արժեհամակարգերով ընդառաջվող պետություններ և ամենևին պարտադիր չէ ՀԱՊԿ անդամ լինելով՝ դավանել «ռուսական» արժեհամակարգ։ Միանգամայն անհասկանալի է նաև, թե ինչու է ՆԱՏՕ-ն անվերապահորեն հակադրվում ՀԱՊԿ-ին։ Սա Սառը պատերազմի իներցիա է և ոչ ավելին։ Ի՞նչն է մեզ խանգարում համագործակցել ՆԱՏՕ-ի հետ` միաժամանակ լինելով ՀԱՊԿ անդամ։ Իրականում այդպես էլ կա. Հայատանի ՆԱՏՕ-ի հետ համատեղ զորավարժություններն իրենց քանակով և որակով չեն զիջում ՀԱՊԿ շրջանակներում անց կացվող զորավարժություններին։ Եվ վերջում՝ թերևս հռետորական մի հարց. արդյո՞ք ՆԱՏՕ-ն ցանկանում է իր կազմում ունենալ ևս երկու հակամարտող երկիր (Հայաստան, Ադրբեջան)։ Նույնիսկ Վրաստանի պես անվերապահորեն արևմտամետ երկրի անդամակցությունը ՆԱՏՕ-ին տեսանելի ապագայում դեռ չի նշմարվում, թեպետ վրացիներն արդեն առնվազն 7-8 տարի է բացահայտ հայտարարում են ՆԱՏՕ մտնելու ցանկության մասին։ Այդ դեպքում ինչու՞ ենք մենք կարծում, թե մեզ գրկաբաց կընդունեն, այն էլ չլուծված հակամարտությամբ։ Եթե նույնիսկ ՆԱՏՕ-ում գտնվեն երկրներ, ովքեր կաջակցեն Հայաստանի անդամակցության գործընթացին, արդյո՞ք չեն գտնվի այլ երկրներ, որոնք կարգելափակեն այն։ Այսպիսով Հայաստանի ՆԱՏՕ-ին անդամակացության հեռանկարը բավականին մշուշոտ է, նաև մեզնից անկախ պատճառներով։ Այդ հնարավոր անդամակցությունը կապված է բազմաթիվ կնճռոտ հարցերի և լուրջ ծախսերի հետ։ Դրա փոխարեն անդամակցությունը ՀԱՊԿ-ին հնարավորություն է տալիս տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը պահպանել նվազագույն ծախսերով։ Միաժամանակ, ՆԱՏՕ-ի հետ խորացված համագործակցությունը մեր զինված ուժերի կատարելագործման և արդյունավետության բարձրացման, կոռուպցիոն ռիսկերի նվազեցման, միջազգային խաղաղապահ առաքելությունների, ռազմական կրթության և բազմաթիվ այլ ոլորտներում, անհրաժեշտ է և բխում է մեր շահերից։ Աղբյուրը՝ http://razm.info/?p=1064
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների