Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
Կոռուպցիոն ռիսկերի կանխարգելման առաջին երաշխիքը քաղաքական կամքն է. Ա. Սաքունց
Մարդու իրավունքների պաշտպանություն Կոռուպցիայի կանխարգելում
/2011-Դեկտեմբեր-02/
Ա. Սաքունցը բնական է համարում, որ կոռուպցիայի ընկալման տեսակետից Հայաստանը զիջել է դիրքերը: Ըստ նրա` Հայաստանում կոռուպցիայի տարածվածությունը և կոռումպացվածությունը մեծացել են և համապատասխանում են Transparency International-ի հրապարակած տվյալներին: Անդրադառնալով ՀՀ ամենաբարձր կոռուպցիոն ռիսկեր արձանագրած ոլորտներին`նա ասաց, որ շատ բարդ է տարանջատել այն բնագավառները, որոնք առավել կոռումպացված են: Նրա համոզմամբ` առավել մտահոգիչ են ռեսուրսների սեփականաշնորհման ընթացքում կոռուպցիոն ռիսկերը: «Օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքի խախտումը թե՛ տնտեսության բնագավառում, թե՛ պետական միջոցներից օգտվելու բնագավառում, թե՛ սոցիալական բնագավառում, թե՛ զինված ուժերի կոռուպցիոն դրսևորումները, թե՛ ընդհանրապես վերահսկողության տեսակետից բավականին տարածված են հասարակության շրջանում»,- նկատեց իրավապաշտպանը` շարունակելով, որ կոռուպցիայի առարկա են նաև վերջին ռեսուրսները, որոնք պետությունն ունի թե՛ հանքային, թե՛ անտառանյութի, թե՛ շինարարության բնագավառում, թե՛ բյուջեի միջոցների իրացման: ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահը զարմանում է, քանի որ չկա մի բնագավառ, որտեղ չլինեն կոռուպցիոն ռիսկեր: Նա նաև ցավով նշեց, որ արդարադատության, իրավապահ մարմինների բնագավառում կոռուպցիոն դրսևորումները նույնպես շատ են: Ա. Սաքունցը չի տեսնում այնպիսի մեխանիզմներ, որոնք կարող էին արդյունավետ երաշխիքներ տալ, որպեսզի կոռուպցիան նվազեցվեր: «Չկա վերահսկողության այդպիսի արդյունավետ մեխանիզմ: Կան իրավապահ մարմիններ, որոնք պետք է վերահսկեն, բացահայտեն, կան վերահսկիչ ստուգող մարմիններ, որոնք պետք է վերահսկեն և նվազեցնեն»,- մեկնաբանեց իրավապաշտպանը`կարևորելով ընդունված որոշումների վերահսկողությունը նույնպես: Ըստ Ա. Սաքունցի` մի քանի ձերբակալությունները, քրեական գործերի հարուցումները անհամաձայնեցված կոռուպցիայի արդյունք են, որը պայքար չէ կոռուպցիայի դեմ: Նրա համոզմամբ`կոռուպցիոն ռիսկերի կանխարգելման առաջին երաշխիքը քաղաքական կամքն է: «Երբ իշխանությունն ընտրվում է ազատ և արդար ընտրությունների միջոցով, դա քաղաքական կամքի երաշխիքն է»,- ամփոփեց Ա. Սաքունցը: Նշենք, որ այսօր Transparency International միջազգային կազմակերպությունը հրապարակել է աշխարհի 183 երկրներում կոռուպցիայի դրսևորման ամենամյա վարկանիշային աղյուսակը, ըստ որի Հայաստանը ունեցած 2,6 բալով նահանջել է 6 կետով՝ նախկին 123-րդ հորիզոնականից իջնելով 129-րդ: Աղբյուրը՝ http://www.1in.am/arm/armenia_society_46349.html
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների