Մամլո հաղորդագրություններ

/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:


Վերջին հրապարակումը

/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց


Վերջին հաշվետվությունը

/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին


Հայտարարություններ

/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:


Բլոգում այժմ քննարկվում է

/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н

Մարդու իրավունքները Լոռու մարզում


ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ


Yellow Tulips


Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն

Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն
 
Արխիվ`

Ձգձգված գործ. Տավուշի մարզի դատավորը չընդունեց հանրային շահի հիմնավորումը


16131Դատարանը որոշեց, որ ոստիկանները կասկածյալներ Վլադիմիր Տոնոյանի եւ Արմեն Մելքոնյանի նկատմամբ բռնություն չեն կիրառել

«Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի» ղեկավար Արթուր Սաքունցը եղել էր Վանաձորի ձերբակալված անձանց պահման վայրում, ուր գողություն կատարելու համար 2009 թվականի սեպտեմբերի 29-ին ձերբակալված Վլադիմիր Տոնոյանը հայտնել էր, որ իր եւ գողության մեջ մեղադրված Արմեն Մելքոնյանի նկատմամբ ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողները բռնություն են կիրառել, որպեսզի իրենցից ինքնախոստովանական ցուցմունքներ կորզեն: Լոռու մարզի քննչական բաժինը քննելով Վլադիմիր Տոնոյանի եւ Արմեն Մելքոնյանի բողոքը, նրանց նկատմամբ ոստիկանության գործողություններում բռնություն չէր հայտնաբերել եւ այդ առթիվ քրեական գործ չէր հարուցել: Արթուր Սաքունցն այդ կապակցությամբ դիմել էր Լոռու մարզի առաջին ատյանի դատարան, վերջինս բավարարել էր հայցը: Գործը հսկող դատախազը բողոքարկել էր դատարանի վճիռը, վերաքննիչը բավարարել էր դատախազի բողոքը: Սաքունցը դիմել էր Վճռաբեկ դատարան, որը բավարարել էր բողոքը: Գործը վերադարձվել էր ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժին, որը, ըստ օրենքի, Վճռաբեկի այդ վճռից հետո պարտավոր էր քրեական գործ հարուցել, սակայն քրեական գործի նյութերն ուղարկել էր Դիլիջանի քննչական բաժանմունք: Այդ բաժանմունքի ավագ քննիչ Սմբատ Սաղաթելյանը քննություն կատարելով՝ մերժել էր քրեական գործ հարուցել ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողների հանդեպ: Սաքունցը համաձայն չլինելով քննիչի այդ որոշմանը՝ դիմել էր Տավուշի մարզի առաջին ատյանի դատարան: 2011 թվականի հուլիսի 14-ին Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր՝ Ռաֆիկ Մելքոնյան) բավարարել էր «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հ/կ հայցը: ՀՔԱՎ-ը պահանջում է վերացնել ՀՀ ոստիկանության Դիլիջանի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Սմբատ Սաղաթելյանի՝ քրեական գործ հարուցելու մերժման մասին որոշումը, եւ գործը ուղարկել նախաքննության: Այս ընթացքում ավագ քննիչ Սմբատ Սաղաթելյանը նախաքննություն կատարելով՝ որոշել էր հանցակազմի բացակայության պատճառով քրեական գործի վարույթը կարճել: Այդ կարճումը վերացնելու համար Սաքունցը կրկին դիմել էր Տավուշի մարզի առաջին ատյանի դատարան:

Այս մասին «Առավոտը» գրել է դեռ 4-5 ամիս առաջ. «Սաքունցի հայցը նորից բավարարվեց. ոստիկանությունում քաղաքացիների բռնության ենթարկելու գործի քննությունը նորից կսկսվի» http://www. aravot.am/old/am/articles/regions/95768/view:

Նոյեմբերի 25-ին՝ Իջեւանում դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը շարունակեց այդ հայցով դատը: Սաքունցը դատարանում հայտնեց, որ ավագ քննիչ Սաղաթելյանին բացարկ է հայտնել, որովհետեւ մինչ այդ նա քրեական գործը կարճել է եւ չէր կարող օբյեկտիվ լինել եւ նախաքննության ընթացքում այդ պատճառով է հրաժարվել նրան այդ գործով բացատրություններ տալ: Սաքունցը գտնում է՝ քանի որ գործը վերաբերում է ոստիկանների կողմից գործադրված բռնությանը, գործը պիտի քննվի Հատուկ քննչական ծառայությունում: Դատավոր Ռաֆիկ Մելքոնյանի հարցին ի պատասխան՝ Սաքունցը ասաց, որ հիմա Վլադիմիր Տոնոյանը չի բողոքում, սակայն չի էլ հերքում, որ նախկինում իր հանդեպ բռնություն է կիրառվել, որ նա գողության համար պատիժը կրելուց հետո ազատության մեջ է, սակայն վախենում է իր հանդեպ ոստիկանության վերաբերմունքից: Գործը հսկող դատախազ Արարատ Ազիբեկյանն ասաց, որ կա կոնկրետ քրեական գործ, որի վերաբերյալ քննիչը համակողմանի քննություն է կատարել եւ ոստիկանների կողմից բռնության կիրառումը չի ապացուցվել: Սաքունցն էլ պնդեց, որ թեեւ գողության համար պատիժը կրած Տոնոյանը այժմ չի բողոքում, սակայն կա հանրային շահ, որը պահանջում է՝ հանցագործությունը չպետք է թաքցվի: Սաքունցը զուգահեռ անցկացրեց. երբ անմեղսունակ անձը բռնության է ենթարկվում, նա չի կարող եւ չի բողոքում, սակայն հանրային շահը պահանջում է բացահայտել հանցագործությունը: Դատը շարունակվեց նոյեմբերի 28-ին, իսկ երեկ դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը հրապարակեց վճիռը, որով մերժեց Սաքունցի հայցը:

Աղբյուրը՝ «Առավոտ» օրաթերթ
http://www.aravot.am/2011/11/30/12313/


 

 

Ավելի հաճախ կարդացվող նյութերը