Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
Ովքե՞ր են ստացել գերմանական բանկի մարդասիրական ծրագրի փողերը
Մարդու իրավունքների պաշտպանություն Տեղեկատվության և խոսքի ազատության իրավունք
/2011-Նոյեմբեր-28/
Մինչ նրանք սպասում էին մշտահոս ջրին, «Առաջին լրատվական»-ի խմբագրություն հասած մի նամակի (այն ներկայացնում ենք որպես մտահոգություն) միջոցով տեղեկացանք, որ GITEC GmbH միջազգային խորհրդատվական ընկերությունը, «ՀայԳյուղՇինՆախագիծ» («ՀԳՇՆ») ՍՊԸ-ն, ՀՀ Ջրային տնտեսության պետական կոմիտեն, «Շիրակ ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի և «Լոռի ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի գլխավոր և տեխնիկական տնօրենները, ընդհանուր համաձայնության գալով, ոչ արդյունավետ են ծախսել «ՀՀ Լոռու մարզի (Վանաձոր) և ՀՀ Շիրակի մարզի (Գյումրի) մի շարք բնակավայրերի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգի վերականգնում» ծրագրերի իրականացման նպատակով KFW գերմանական զարգացման բանկի հատկացրած միջոցները: Մտահոգություն կա, որ վերականգնման և շինաշխատանքների իրականացումը չի համապատասխանում պայմանագրով նախատեսված շինարարական ստանդարտներին: «ՀԳՇՆ» ՍՊԸ և GITEC GmbH համագործակցությամբ իրականցված նախագծերը չեն համապատասխանում ներկա իրավիճակին: Նրանք (առանց նախնական ուսումնասիրության, որի համար վճարվել են) օգտվել են 80-ականների գլխավոր հատակագծերից, ուր նշված էին ճանապարհներ, բայց իրականում երկրաշարժից հետո այդտեղ տնակներ են տեղադրվել ու նոր տներ կառուցվել: Սույն և չիրականացված այլ աշխատանքների համար վճարումներ կատարվել են KFW-ի կողմից, սակայն այդ աշխատանքների համար կատարված ծախսերը պետք է փակեն ՀՀ աղքատ բնակիչները` ջրի սակագնի բարձրացման հաշվին: Լավատեղյակ աղբյուրի հավաստմամբ, «ՀԳՇՆ» ՍՊԸ-ն աշխատողների անունով ստացել է բարձր աշխատավարձեր, բայց վճարել է դրանց փոքր տոկոսը: Սույն ծրագրով նախատեսված ջրի որակական ու քանակական բարելավման փոխարեն իրավիճակը վատթարացել է: Ինչի՞ց: Օրինակ, պայմանագրում նշվել է` օգտագործել նոր նյութեր, սակայն Շիրակի մարզի Վանաձորի ճանապարհին գտնվող գյուղում (Մարալիկի հիմնական անցակետ) տեղադրվել են հին, ժանգոտ, բազմամյա օգտագործած խողովակներ: Այս ամենն իրականացել է բոլոր կողմերի համագործակցությամբ (ՀՀ Ջրային տնտպետ կոմիտե, GITEC GmbH, «ՀԳՇՆ» ՍՊԸ, «Դորոժնիկ» ՍՊԸ, «Շիրակ ջրմուղկոյուղի» ՓԲԸ և «Լոռի ջրմուղկոյուղի» ՓԲԸ գլխավոր և տեխնիկական տնօրեններ, միջազգային տնօրեն): Առանց աշխատանքներ իրականացնելու` վճարման վկայականներ են ստորագրվել և մեծ գումարներ են փոխանցվել «Դորոժնիկ» ՍՊԸ-ին: Խնդրով հետաքրքրված` Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը (ՀՔԱՎԳ) հարցադրումներ է ուղարկել «Լոռի ջրմուղկոյուղի» ՓԲԸ միջազգային գլխավոր տնօրեն Գարի Լի Սթոութին և «Լոռի ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի տնօրեն Է.Վահանյանին: Իրավապաշտպան կազմակերպությանը հետաքրքրել է, թե ֆինանսական ի՞նչ միջոցներով են իրականացվում ջրամատակարարման և ջրահեռացման աշխատանքները Լոռու մարզում, ո՞ր շինարարական կազմակերպությունն է կատարում դրանց վերանորոգման աշխատանքները, կա՞ն արդյոք պայմանագրեր, շինարարության կատարման նախագծեր (եթե` այո, ապա խնդրել են տրամադրել տվյալ փաստաթղթերի պատճենները): Բացի դա, հարց է ուղղվել այն մասին, թե Վանաձորի ո՞ր հատվածներում են ավարտվել ջրամատակարարման և ջրահեռացման վերանորոգման աշխատանքները, ովքեր են այդ աշխատանքները կատարող աշխատակիցները (անուն-ազգանունները, պաշտոնները, և նրանց համար սահմանված աշխատավարձի չափը): Նշյալ հարցադրումներին օրերս արձագանքել է GITEC GmbH-ի Միջազգային գլխավոր տնօրեն, պարոն Գ.Լ.Սթոութը` նշելով. ««Լոռի ՋԿ» կողմից ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման ապահովման համար անհրաժեշտ աշխատանքների իրականացումը ֆինանսավորվում է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից սահմանված սակագնով: Լոռու մարզի ջրամատակարարման և ջրահեռացման ենթակառուցվածքների վերականգնման ներդրումային ծրագրով աշխատանքներն իրականացվում է ՀՀ կառավարության և Գերմանիայի Դաշնության միջև կնքված միջպետական համաձայնագրի շրջանակներում, Գերմանիայի զարգացման KFW բանկի ֆինանսավորմամբ և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ: «Լոռի ՋԿ» կողմից ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման ապահովման համար անհրաժեշտ վթարավերականգնողական աշխատանքներն իրականացնում է «Լոռի ՋԿ» ՓԲ ընկերությունը: Լոռու մարզի ջրամատակարարման և ջրահեռացման ենթակառուցվածքների վերականգնման ներդրումային ծրագրով աշխատանքներն իրականացնում է «Դորոժնիկ» ՍՊԸ-ն, իսկ նախագծային աշխատանքները և աշխատանքների տեխնիկական վերահսկողությունն իրականացնում է գերմանական GITEC GmbH և հայկական «ՀայԳյուղՇինՆախագիծ» կազմակերպության կոնսորցիումը: Շինաշխատանքների նախագծերի կազմումը և շինարարական աշխատանքների տեխնիկական փորձաքննությունն իրականացվում է GITEC GmbH կողմից, համաձայն «Դորոժնիկ» ՍՊԸ-ի և GITEC GmbH-ի միջև կնքված պայմանագրի: Այդ իսկ պատճառով պայմանագրերի և նախագծերի տեղեկատվության համար խնդրում ենք դիմել վերոհիշյալ կազմակերպություններին (խորհուրդ են տվել նրանցից ստանալ պատճենները)»: Ինչ վերաբերում է այն հարցին, թե կոնկրետ Վանաձորի որ հատվածներում են ավարտվել ջրամատակարարման և ջրահեռացման վերանորոգման աշխատանքները, Սթոութը պատասխանել է. «Սույն հարցի պատասխանը բավականաչափ ծավալուն է և պարունակում է առավել մանրամասն տեղեկատվություն, ուստի առաջարկում ենք Ձեզ հանդիպել մեզ, հարցերի և պատասխանների հստակեցումը ապահովելու նպատակով»: Ջրամատակարարման և ջրահեռացման աշխատանքներ կատարող աշխատակիցների անուն-ազգանունները, պաշտոնները և աշխատավարձի չափը նշելու մասով, պարոն Սթոութը կազմակերպությանը պատասխանել է. «Գործատուի կողմից ֆիզիկական անձի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելը, այդ թվում` նաև աշխատավարձի չափի մասին, հակասում է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի դրույթներին»: Հ.Գ. Թե որքանով են այդ միջոցներն աննպատակ ծախսվել` հաստատել կամ ժխտել չենք կարող, քանի դեռ չկա անհարժեշտ ամբողջական տեղեկատվությունը, սակայն այս ծրագրերի նկատմամբ միջազգային վերահսկողություն իրականացնող պաշտոնյայի պատասխանը մի կողմից հաստատում է ծրագրի գոյությունը, մյուս կողմից էլ` անպատասխան թողած հարցերով խորացնում որոշ կասկածներ: Օրինակ` եթե սա մարդասիրական միջպետական ծրագիր է, այն պետք է լինի թափանցիկ: Եվ եթե ինչ-որ տեղ հասկանալի է անձի աշխատավարձի չափը չհրապարակելը (թեև պետական պաշտոնյաներինը հրապարակելու պրակտիկա կա), ապա ի՞նչ խնդիր կա աշխատակիցների, պաշտոնյաների անունները հրապարակայնացնելու մեջ: Աղբյուրը՝ http://1in.am/arm/armenia_right_45412.html «Ժամանակ»
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների