Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
ՆԱՏՕ՞, թե՞ ՀԱՊԿ. արժեհամակարգերի ընտրությունը քաղաքական օրակարգի հարց է
Մարդու իրավունքների պաշտպանություն Զինված ուժեր Մամլո հաղորդագրություն
/2011-Նոյեմբեր-28/
Օրերս հայաստանյան պատվիրակություն էր մեկնել Բրյուսել` ՆԱՏՕ-ի գրասենյակ, ճանաչողական այցով: Խմբի կազմում եղել են ՀՀ ՊՆ-ի ներկայացուցիչներ, ԱԺ պատգամավոր` ՀՅԴ խմբակցությունից և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը նույնպես եղել է պատվիրակության կազմում: Բրյուսելում նրա արծարծած որոշ հարցեր իշխանական վերահսկողության տակ գտնվող ԶԼՄ-ների` որոշ հեռուստաընկերությունների և էլեկտրոնային կայքերի համար «հայրենասիրական» դասեր տալու առիթ են դարձել: Վերջիններիս դուր չի եկել այն, որ Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի (ԵՍԶՈՒՊ) խախտման մասին խոսելիս Սաքունցը Ադրբեջանի հետ մեկտեղ նաև Հայաստանն է մատնանշել: Այս փաստը առիթ հանդիսացավ, որ զրուցենք Արթուր Սաքունցի հետ: «Առաջին լրատվական»-ին իրավապաշտպանը նախ տեղեկացրեց, որ այցի ընթացքում քննարկել են մի շարք ուշագրավ թեմաներ` ի՞նչ է ՆԱՏՕ-ն, ՌԴ-ՆԱՏՕ հարաբերություններ, ՆԱՏՕ-Հարավային Կովկաս շփումներ, ՆԱՏՕ-Հայաստան Անհատական գործողությունների ծրագիր: Անդրադառնալով Բրյուսելում իր հայտարարությունների առիթով Հայաստանում բարձրացված աղմուկին և իրեն «դավաճանության» մեջ մեղադրելուն` Սաքունցը նշեց. «Հարցադրումներից մեկը, որը ես կարևորում եմ, ԵՍԶՈՒՊ-ն է, որը դեռևս 1990թ. Խորհրդային Միության օրոք է ստորագրվել: Հաշվի առնելով, որ ԼՂ կարգավորման ուղղությամբ գործում է ԵԱՀԿ ՄԽ-ը, որից երկուսը` ԱՄՆ-ը և Ֆրանսիան, ՆԱՏՕ-ի անդամ են, իմ հարցերից մեկը վերաբերում էր նրան, որ եթե դիտարկենք 2005-2006 թվականները, ապա ակնհայտ է, որ ռազմական ծախսերի աճ է գրանցվել և՛ Ադրբեջանում, և՛ Հայաստանում, բնականաբար` առավելապես Ադրբեջանում: Ուստի Ստամբուլյան համաձայնագրով սովորական սպառազինությունների սահմանափակման այդ վերահսկողության բացակայությունը և այդ կանոնների խախտումները արդյո՞ք մտահոգիչ չեն նաև ՆԱՏՕ-ի համար, որը Անհատական գործողությունների ծրագիր ունի թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի հետ, մանավանդ որ` ԵԱՀԿ ՄԽ երկու համանախագահող երկրները ՆԱՏՕ-ի անդամ են: Այսինքն` տրամաբանությունը հետևյալն է. Զինված ուժերի բարեփոխումները, որոնք անխուսափելի են, չեն կարող ռազմական ծախսերի աճի հանգեցնել»: Սաքունցը հավելեց, որ խնդիրն այն է, որ գործ ունենք մի կառույցի հետ, որը բոլորովին այլ արժեհամակարգի կրող է, և փաստ է, որ դա արդյունավետ համակարգ է: «Մենք գտնվում ենք այլ անվտանգության համակարգում` ՀԱՊԿ-ում, բայց նրա արժեհամակարգը մեզ հայտնի չէ: Հարցերից մեկը, որին ուշադրություն չեն դարձնում, հետևյալն է, ինչպե՞ս է ՆԱՏՕ-ն գնահատում բարեփոխումների տեսակետից այն գործոնը, որ Հայաստանը գտնվում է բոլորովին այլ անվտանգության համակարգում: Եթե Զինված ուժերի բարեփոխումներ է իրականացվում այդ արժեհամակարգոււմ` հակադրություն չի՞ առաջանում այն արժեհամակարգի հետ, որին մաս ենք կազմում: Սա լուրջ մարտահրավեր է: Գոնե առնվազն սահմանադրական նորմերի տեսակետից, կամ դեկլարացիաների մակարդակով որպես ժողովրդավարական պետություն կառուցելու հայտ ներկայացնելու տեսանկյունից պետք է կողմնորոշվենք դեպի այն արժեհամակարգը, որը համապատասխանում է մեր հռչակած սկզբունքներին: Դա ՆԱՏՕ-ի անվտանգության համակարգն է»,- շեշտեց Սաքունցը: Սաքունցը կարևորում է ոչ միայն ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը, այլև անդամագրման կուրսը. «Հայաստանի քաղաքական ուժերը մեր ընտրազանգվածի առջև պետք է հստակ հանդես գան, որ հասարակությունը կարողանա կողմնորոշվել: Չի կարելի հռչակելով ժողովրդավարական սզբունքներ` մնալ ռուսական կամ խորհրդային ռեակցիոն այդ համակարգի գերին... ՆԱՏՕ-ի անդամ բազմաթիվ երկրների մեջ բազմաթիվ կոնֆլիկտային իրավիճակներ են եղել, բայց Դաշինքը ցույց տվեց, որ դրանք կասեցվել են, թեև եղել են որոշակի լարվածություններ, օրինակ` Հունաստանի և Թուրքիայի միջև, բայց պատերազմական գործողություններ չեն բռնկվել... Ասինքն` Դաշինքը ոչ միայն զսպող, այլև հստակ անվտանգության համակարգ է»: Սաքունցը նշեց, որ թեև իրավապաշտպան է, բայց հարցը դիտարկում է քաղաքական տեսանկյունից. «ՀՀ քաղաքական ուժերը, մանավանդ խորհրդարանական ընտրություններից առաջ, պետք է հասարակությանը հստակ մեսիջներ ուղղեն: Եթե մենք ժողովրդավարությանը «կողմ ըլլալով»՝ ավտորիտար համակարգերի մեջ ենք մնալու, դա արդեն լուրջ խնդիր է: Ըստ էության, մենք ընկել ենք ծուղակը: Ծուղակ ասելով՝ նկատի ունեմ ռուսական քաղաքական գերիշխանության գործոնը: Եվ եթե մեր քաղաքական ուժերը հստակ պատասխաններ չեն տալիս` դա շատ լուրջ մտահոգում է յուրաքանչյուր քաղաքացու, քանի որ այստեղ և՛ կյանքի իրավունքի, և՛ խոսքի ազատության իրավունքի, և՛ իրավական պետություն ունենալու արժեհամակարգի ընտրության հարց է: ՌԴ-ն ի՞նչ արժեհամակարգ է առաջարկում իր քաղաքացիներին, որը կարող է մեզ առաջարկել... Արժեհամակարգերի ընտրության հարցը դառնում է մեր քաղաքական օրակարգի կարևոր հարցերից մեկը, և ակնհայտ է, որ ՌԴ-ն ոչինչ չունի մեզ առաջարկելու»: Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավարը նկատեց, որ փոխանակ այսօր այս հարցերին անդրադառնան լրատվամիջոցները, դիսկուրսն այլ դաշտ են տեղափոխում: «Հերթական անգամ ջուր պղտորելը և կեղծ, պսևդոհայրենասիրական գնահատականներ տալը խոսում է այն մասին, որ առայժմ ժողովրդավարական արժեհամակարգի, որն ամենաարդյունավետ համակարգն է, դրա մեջ մտնելու կամքի բացակայությունն է մեզանում գերիշխում, իսկ դա շատ լուրջ մարտահրավեր է»: Մեր զրուցակիցը հավելեց, որ փաստացի այսօր հայաստանյան քաղաքական ուժերը հետևողական չեն ոչ միայն ժողովրդավարական արժեքների առումով, այլև` անվտանգության համակարգերի ընտրության տեսանկյունից. «Ինչ անվտանգության համակարգ է ընտրում երկիրը, այնպիսին էլ երկիրն է: Քանի դեռ ՀԱՊԿ-ի անդամ ենք, մեզ մոտ ժողովրդավարություն չի կարող լինել: Այս փակուղուց դուրս գալու համար մեր քաղաքական բոլոր ուժերը պետք է սկսեն իրենց տեսակետները հայտնել, բոլորը պատասխանատու են, բոլորը այս հարցին պետք է հստակ պատասխանեն, թե այս ռուսական ճահճից ինչպե՞ս պետք է դուրս գանք»: Աղբյուրը՝ «Ժամանակ» օրաթերթ http://1in.am/arm/armenia_foreignpolicy_45413.html
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների