Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
«Պետական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 8-րդ և 12-րդ հոդվածները հակասահմանադրական ճանաչելու պահանջ
Մարդու իրավունքների պաշտպանություն Արդար դատաքննության իրավունք Տեղեկատվության և խոսքի ազատության իրավունք
/2011-Նոյեմբեր-25/
2011 թ. նոյեմբերի 23-ին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից լիազորված ներկայացուցիչներ Արտակ Զեյնալյանը և Արայիկ Ղազարյանը դիմում են ներկայացրել ՀՀ սահմանադրական դատարան՝ «Պետական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 8-րդ և 12-րդ հոդվածների դրույթները ՀՀ Սահմանադրության 3-րդ, 5-րդ, 6-րդ, 27-րդ և 43-րդ, 83.5-րդ, 117-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչելու վերաբերյալ:Բողոքում մասնավորապես հիմնավորվում է, որ «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածով օրենսդիրը գործադիր իշխանության մարմիններին լիազորություն է վերապահել, որպեսզի վերջիններս մշակեն և իրենց կողմից ընդունվող իրավական ակտերով հաստատեն գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկեր, որոնց տնօրինելու լիազորությամբ օժտված են իրենք: Ընդ որում, սույն գործով սահմանադրաիրավական վեճի առարկա հոդվածի դրույթներով սահմանված է, որ գաղտնի տեղեկությունների վերաբերյալ ցանկերը` որպես տեղեկություն, ևս գաղտնի են: Այլ կերպ ասած, գերատեսչության գաղտնի` հրապարակման ոչ ենթակա իրավական ակտով սահմանվում են այն տեղեկությունները, որոնք գաղտնի են: Այսպիսի պայմաններում քաղաքացիական վերահսկողությունից դուրս է մնում հանրային իշխանության մարմինների գործունեության մի կարևոր և ծավալուն ոլորտ, ինչն անհամատեղելի է իրավական և ժողովրդավարական հասարակությունում գործող հիմնարար սկզբունքների հետ: Հիշեցնենք, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից Սահմանադրական դատարան դիմելու համար հիմք է հանդիսացել ՀՀ պաշտպանության նախարարի կողմից կազմակերպության տեղեկատվության հարցմանն ի պատասխան գրությունը: Կազմակերպությունը 2010 թ. փետրվարի 10-ին տեղեկատվության հարցում է ուղարկել ՀՀ պաշտպանության նախարարին` խնդրելով տրամադրել տեղեկատվություններ այն մասին, թե 2009 թվականին ծառայության ընթացքում քանի՞ ժամկետային և պայմանագրային զինծառայող է մահացել ՀՀ զինված ուժերում, նրանց անունը, ազգանունը և հասցեն: Ի պատասխան կազմակերպության գրությանը, նախարարությունը 2010 թ. փետրվարի 20-ին պատասխանել է հետևյալ կերպ. «.... պահանջվող տեղեկատվությունը ՀՀ պաշտպանության նախարարի համապատասխան գաղտնի հրամանով գործողության մեջ դրված «ՀՀ պաշտպանության նախարարության գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկի» համաձայն` հանդիսանում է գաղտնի տեղեկատվություն և «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի պահանջների համաձայն` համարվում է ծառայողական գաղտնիք: Հաշվի առնելով վերոգրյալը և «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետի պահանջները` ՀՀ պաշտպանության նախարարությունը չի կարող Ձեզ տրամադրել պահանջվող տեղեկատվությունը»: 2010 թ. փետրվարի 27-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը նոր հարցում է ուղարկում նախարարություն՝ խնդրելով տրամադրել ՀՀ պաշտպանության նախարարի համապատասխան գաղտնի հրամանը և ՀՀ պաշտպանության նախարարի համապատասխան գաղտնի հրամանով գործողության մեջ դրված «ՀՀ պաշտպանության նախարարության գաղտնագրման ենթակա տեղեկատվությունների ընդլայնված գերատեսչական ցանկը»: Նախարարությունը մերժել է տրամադրել պահանջվող տեղեկատվությունը՝ համարելով այն պետական, ծառայողական գաղտնիք: Կազմակերպությունը Վարչական դատարանում վիճարկել է Պաշտպանության նախարարության տեղեկատվություն տրամադրելուց հրաժարվելու իրավաչափությունը: Դատարանները մերժել են կազմակերպության հայցը և բողոքները` վկայակոչելով «Պետական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի իրավակարգավորումները:
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների