Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
«Խոսքի արժեքը»
Մարդու իրավունքների պաշտպանություն Ոստիկանություն Տեղեկատվության և խոսքի ազատության իրավունք
/2011-Նոյեմբեր-23/
Մեր տեղեկություններով, Վլադիմիր Գասպարյանի` ՀՀ ոստիկանապետ նշանակվելուց հետո, մի քանի օր առաջ ԱՄՆ կառավարությունը որոշում է կայացրել դադարեցնել ՀՀ ոստիկանությանը տրամադրվող ֆինանսական եւ տեխնիկական օժանդակությունը: Այն դեպքում, երբ դեռ մայիս-հունիս ամիսներին, ՀՀ-ում ԱՄՆ արդեն նախկին արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչը հրաժեշտից առաջ ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ ԱՄՆ-ի գործընկերությունը ՀՀ ոստիկանության հետ, մասնավորապես, բարեփոխումների իրականացման ուղղությամբ կշարունակվի: Ոստիկանությանը` ֆինանսական աջակցությունից զրկելու որոշումը, ըստ նույն տեղեկությունների, բացատրվում է այն հանգամանքով, որ մինչեւ Ոստիկանապետ դառնալը ՊՆ փոխնախարարի պաշտոնում Վ. Գասպարյանը տակավին վերջերս բանակում առկա արատավոր երեւույթների դեմ պայքարող հասարակական կազմակերպություններին, իրավապաշտպաններին, մասնավորապես` Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցին տարբեր հարցազրույցներում անվանել է «գրանտակերներ», «ազգի դավաճաններ», որոնք «հայրենիք չունեն»: ՊՆ-ում իրավապաշտպանների եւ ղեկավարության հետ փակ հանդիպումներից մեկին ներկա են եղել նաեւ Ա. Սաքունցը, Բաց հասարակության ինստիտուտի («Սորոսի» հիմնադրամի եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի) ներկայացուցիչները: Ի դեպ, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակն, ի դեմս Ա. Սաքունցի, նոյեմբերի 10-ին, Վ. Գասպարյանի կողմից կազմակերպության պատվին, արժանապատվությանը եւ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման պահանջի մասին հայցադիմում է ներկայացրել ՀՀ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Նշենք, որ ԱՄՆ կառավարությունը տարիներ շարունակ, ամեն տարի` հսկայական ֆինանսական աջակցություն, նվիրատվություն է ցուցաբերել ՀՀ ոստիկանությանը եւ առհասարակ` իրավապահ մարմիններին: Օրինակ, 2009թ. ԱՄՆ կառավարությունը ավտոմեքենաներ եւ համակարգչային տեխնիկա է տրամադրել Ոստիկանությանը, որոնց ընդհանուր արժեքը կազմել է 70.000 դոլար: Ավելի վաղ ԱՄՆ-ը միջոցներ էր հատկացրել Ոստիկանության ուսումնական կենտրոններից մեկի վերանորոգման համար, շուրջ 40 հազար դոլար արժողությամբ մարզական գույք էր հատկացրել (մարզագորգեր, մարզական տանձեր, մարզա-պաշտպանական արտահագուստ, ուսումնական ռետինե դանակներ, ատրճանակներ, ձեռնաշղթաներ եւ այլն): Դա արվում էր Հայաստանի իրավապահ ոլորտում ԱՄՆ կառավարության կողմից ցուցաբերվող աջակցության համալիր ծրագրի շրջանակում: 2005թ. ՀՀ եւ ԱՄՆ կառավարությունների միջեւ կնքված թմրադեղերի հսկողության եւ իրավապահ ոլորտում համագործակցության մասին նամակ-համաձայնագրում կատարված փոփոխություններից հետո ԱՄՆ կառավարությունը ՀՀ կառավարությանը տրամադրել է 2,4 մլն դոլար, որը պետք է ուղղվեր 6 նախագծերի իրականացմանը: Ի դեպ, 2001թ. հունիսի 11-ին ԱՄՆ եւ ՀՀ կառավարությունների միջեւ նամակ-համաձայնագրի ստորագրումից ի վեր ՀՀ իրավապահ կառույցներին ԱՄՆ կառավարության կողմից տրամադրվել է ավելի քան 5 միլիոն դոլարի աջակցություն: Քանի որ այս մասին մեզ հայտնի դարձավ երեկ երեկոյան, տեղեկության վերաբերյալ չհաջողվեց մեկնաբանություն ստանալ Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից: Այն կներկայացնենք մեր թերթի հաջորդ համարում: Աղբյուրը՝ http://www.168.am/am/articles/30124
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների