Մամլո հաղորդագրություններ

/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:


Վերջին հրապարակումը

/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց


Վերջին հաշվետվությունը

/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին


Հայտարարություններ

/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:


Բլոգում այժմ քննարկվում է

/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н

Մարդու իրավունքները Լոռու մարզում


ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ


Yellow Tulips


Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն

Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն
 
Արխիվ`

Ես հետևություններ վաղուց եմ արել. Ա. Սաքունց


387585
Ես հետևություններ վաղուց եմ արել: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, մեկնաբանելով Վ. Գասպարյանի մամուլում հրապարակված այն մեկնաբանությունը, թե Ա. Սաքունցը պետք է հետևություններ անի, ասաց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը: 

«Իմ արած հետևությունն այն է, որ ՀՀ-ում պետք է պետական համակարգերը գործեն Սահմանադրությամբ և ՀՀ միջազգային պարտավորությունների շրջանակում, որի հիմքում ընկած է մարդը, որպես գերագույն արժեք, և նրա արժանապատվության պաշտպանությունը, որը պետք է լինի բոլոր իրավական ակտերի և իրավական ակտերով պետական գործառույթների իրականացման հիմքում»,- մանրամասնեց հետևությունը Ա. Սաքունցը`հավելելով, որ այն միակն է, որը վաղուց է արել և չի փոխել: 

Իրավապաշտպանը նշեց, որ իրավապաշտպանների կողմից բոլոր գործողությունները մարդու իրավունքների պաշտպանությանն են ուղղված և ուղղված չեն որևէ պաշտոնատար անձի դեմ: Նրա տեղեկացմամբ` իրենց գործողությունների հիմքում ընկած է մարդու խախտված իրավունքների վերականգնման պաշտպանությունը, բոլոր գործողությունների նպատակը խախտված իրավունքների վերականգնումն է: «Մեր շարժառիթները իրավապաշտպանական արժեքներն են, ոչ թե որևէ պաշտոնատար անձի նկատմամբ գործողությունները: Պետք է կառույցներն իրենց գործառույթները պատշաճ կերպով կատարեն, որպեսզի դրանք չհանգեցնեն մարդու իրավունքների խախտմանը»,- նշեց Ա. Սաքունցը: 

Անդրադառնալով նաև Վ. Գասպարյանի նշած գրանտակերությանն`ասաց, որ քաղաքացիական հասարակության կառույցների գործառույթների թյուր ըմբռնում կա պաշտոնատար անձանց կողմից, իհարկե ոչ բոլորի: «Զարմանալիորեն կան կառույցներ, որոնք շատ լավ ընկալում են և կարողանում են երկխոսություն ծավալել իրավիճակի շտկման ուղությամբ: Ինչքան կառույցներ նաև կան, որոնց ներկայացուցիչները չեն կարողանում կամ չեն հասկանում, կամ վախենում են, թե գործողությունների արդյունքում կարող են փաստեր ի հայտ գալ, որոնք բոլորովին լավ ձևով չեն ներկայացնի տվյալ գործողությունները կատարած պաշտոնատար անձին»,- նշեց իրավապաշտպան Արթուր Սաքունցը: 

Հիշեցնենք, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը նոյեմբերի 10-ին Վլադիմիր Գասպարյանի կողմից կազմակերպության պատվին, արժանապատվությանը եւ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման պահանջի մասին հայցադիմում է ներկայացրել ՀՀ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարան:



 

 

Ավելի հաճախ կարդացվող նյութերը