Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
ՆԱՏՕ. Հայ ժողովուրդը պետք է որոշի
Մարդու իրավունքների պաշտպանություն
/2011-Նոյեմբեր-21/
Հանրային դիվանագիտության ծրագրի շրջանակում Բրյուսել՝ ՆԱՏՕ հրավիրված Հայաստանի հասարակական-քաղաքական շրջանակները ներկայացնող պատվիրակների խումբը վերադարձավ Երեւան։15 հոգուց բաղկացած պատվիրակության կազմում ներգրավված էին Հայաստանի մի շարք կուսակցությունների, այդ թվում՝ ՀՅԴ ու ՀԱԿ ներկայացուցիչները, հասարակական սեկտորի, մասնավորապես Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավարը, քաղաքագետներ, լրագրողներ։ Այցի ընթացքում քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ «Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի» շրջանակում իրականացվող բարեփոխումների թեման։ Հայաստանյան պատվիրակության հետ հանդիպեցին ՆԱՏՕ-ի հանրային դիվանագիտության, քաղաքական հարցերի եւ անվտանգության քաղաքականության վարչությունների, արտակարգ անվտանգության մարտահրավերների եւ էներգետիկայի բաժնի ղեկավարներն ու աշխատակիցներ, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ում Հայաստանի ներկայացուցչության ղեկավար, դեսպան Արմեն Եդիգարյանը։ Կազմակերպված քննարկումների եւ հարցազրույցների շրջանակում շոշափվեց հատկապես Հայաստանի Զինված ուժերում իրականացվող բարեփոխումների թեման։ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչներն ընդգծեցին, որ Հայաստանի իշխանությունները որդեգրել են զինված ուժերը Հյուսիսատլանտյան դաշինքի չափանիշներին համապատասխանեցնելու ուղղություն եւ նշեցին, որ մեր երկիրը պետք է դրսեւորի հետեւողականություն, այդ չափանիշներին համապատասխանելու նպատակով։ ՆԱՏՕ-ի հանրային դիվանագիտության վարչության Կովկասի տարածաշրջանի համակարգող Դեսպինա Աֆենթոուլը հայկական պատվիրակության հետ հանդիպմանը նշեց, որ գոհ են Հայաստանի որդեգրած բարեփոխումների իրականացման ընթացքից։ Հայկական պատվիրակության անդամները ներկայացնելով իրենց տպավորությունները ՀՀ զինված ուժերում իրականացվող բարեփոխումների ընթացքից, բարձրաձայնեցին բանակում առկա կոռուպցիայի, խաղաղ պայմաններում տեղի ունեցող սպանությունների եւ 2008-ին նախագահի ընտրությունից հետո մարտի 1-ին բանակի ներգրավվածությամբ Երեւանում խաղաղ ցուցարարների ճնշման հարցը, որի հետեւանքով զոհվել էր 10 քաղաքացի։ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները հույս հայտնեցին, որ նշված երեւույթները կչեզոքանան իրականացվող բարեփոխումների արդյունքում։ Քննարկվեցին նաեւ Հարավային Կովկասում առկա կոնֆլիկտներին, այդ թվում՝ հնարավոր սպառնալիքներից խուսափելու նպատակով անվտանգության համակարգերի անդամակցությանն առնչվող հարցեր։ Ինչպես հայտնի է, ի տարբերություն Վրաստանի, որը հրաժարվել է ՀԱՊԿ (Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն) անդամակցությունից եւ վերցրել ՆԱՏՕ-ի կազմում ընդգրկվելու ուղղություն, Հայաստանը որդեգրել է կոմպլիմենտարիզմի ճանապարհը։ ՀՀ-ն, լինելով ՀԱՊԿ անդամ, սերտ համագործակցում է նաեւ ՆԱՏՕ-ի հետ, իրականացնելով մի շարք ծրագրեր, որից ամենակայացածը Միջազգային անվտանգության աջակցության ուժերի կազմում ՀՀ զինված ուժերի խաղաղապահ գործունեությունն է, որը արժանացել է ՆԱՏՕ-ի ռազմաքաղաքական ղեկավարության բարձր գնահատականին: ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները կարծիքներ հայտնեցին, որ Վրաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին անխուսափելի է, իսկ թե ե՞րբ կկայանա, ժամանակի հարց է։ Ինչ վերաբերվում է մեր երկրին, ապա ըստ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների, Հայաստանի ժողովուրդն ինքը պետք է որոշի, թե անվտանգության ո՞ր համակարգն ընտրի։ Աղբյուրը՝ http://www.a1plus.am/am/politics/2011/11/19/nato
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների