Մամլո հաղորդագրություններ

/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:


Վերջին հրապարակումը

/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց


Վերջին հաշվետվությունը

/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին


Հայտարարություններ

/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:


Բլոգում այժմ քննարկվում է

/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н

Մարդու իրավունքները Լոռու մարզում


ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ


Yellow Tulips


Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն

Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն
 
Արխիվ`

Ոստիկանության համբավը կվերականգնվի՞


Վլադիմիր Գասպարյանը, նշանակվելով ՀՀ ոստիկանապետի պաշտոնում, հաջորդ օրվանից սկսեց համակարգում կադրային լուրջ փոփոխություններ իրականացնել: Ամեն օր ՀՀ ոստիկանությունում արթնանում են սպասումով` այսօր իրենց հերթը կհասնի՞, թե՞ ոչ: Համակարգում նույնիսկ ասում են, թե Վանոյի ժամանակները վերադառնում են:

ՀԱՐՑ. Ձեր կարծիքով, ի՞նչ նպատակով է Վլադիմիր Գասպարյանը մեկը մյուսի հետեւից հեռացնում ոստիկաններին: Ի՞նչ արդյունք կտան պաշտոնանկությունները, արդյո՞ք դրանք կնպաստեն ոստիկանի արատավորված համբավի վերականգնմանը:

ՊԱՏԱՍԽԱՆ. Իմ կարծիքով, ոստիկանների հեռացումն ունի երկու պատճառ. նախ` Վովա Գասպարյանը գիտի իր անելիքը,  եւ երկրորդ`  ամեն օր քնում եւ զարթնում են սպասելիքով այն մարդիկ,  որոնք  գիտեն, որ կարող է հենց իրենց հեռացնի աշխատանքից: Ես կարծում եմ, որ Վ.Գասպարյանը փորձում է համակարգի աշխատանքը բարելավել եւ համապատասխանեցնել իր առջեւ դրված պահանջներին: Իսկ ինչ վերաբերում է ոստիկանի արատավոր համբավի վերականգնմանը, ասեմ, որ հիմա բավականին փոփոխություն է նկատվում այս ոլորտում, քանի որ նախկինում վիճակն ավելի վատ էր: Կարծում եմ, հետո պարզ կլինի, թե ինչ արդյունքներ կտան նման կադրային փոփոխությունները:

ՎԱՀԱՆ ՇԻՐԽԱՆՅԱՆ
ՍԴՀԿ կենտրոնական վարչության անդամ

ՊԱՏԱՍԽԱՆ. Դա Վ.Գասպարյանի խնդիրը չէ: Եթե նրա տեղն ուրիշին նշանակեին,  նույն կերպ կվարվեր: Պարզապես մեզ մոտ, երբ նոր մարդ է գալիս` որեւէ համակարգ ղեկավարելու, առաջին հերթին գալիս է հանրապետության ղեկավարի  քաղաքական պատվերով` իմանալով, թե ինչ խնդիրներ պիտի լուծի: Այսօր ամեն մեկն իր քմահաճույքով ու  ճաշակով է ընտրում  նոր կադրերին, քանի որ բազմիցս տեսել ենք, որ կադրային փոփոխությունը կատարվում է ըստ կուսակցական պատկանելության: Ես կարծում եմ, որ մեզ մոտ պետական ինստիտուտները դեռ կայացած չեն: Իրականում նրանք պետք է լինեն անկախ եւ կայուն: Իսկ տվյալ համատեքստում  ասեմ, որ երեւի նախընտրական ժամանակաշրջանի տրամաբանությամբ է պայմանավորված նման արարքը, այսինքն` հավաքում է էնպիսի անձնակազմ, որպեսզի կատարի քաղաքական պատվերները: Կարծում եմ` գնալով ավելի կվատանա ոստիկանության վիճակը:

ԱՐԹՈՒՐ ՍԱՔՈՒՆՑ
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի
ղեկավար, իրավապաշտպան

ՊԱՏԱՍԽԱՆ. Իսկ ի՞նչ փոփոխություններ է անում  որ. մեկին մի պաշտոնից հանում`  մի այլ պաշտոնի  է  դնում,  դա չի նշանակում, որ փոփոխություններ է անում: Նման փոփոխություն անում է միայն  վարչախմբի պարագլուխը: Իսկ ինչ վերաբերում է ոստիկանի համբավի արատավորմանը, ասեմ, որ դա եղել է այն ժամանակ, երբ մարտի մեկին ոստիկանության համակարգը բազմաթիվ քաղբանտարկյալների նկատմամբ ապօրինի գործունեություն իրականացրեց: Կարծում եմ` ո՛չ նախագահին, ո՛չ վարչապետին, ո՛չ էլ ինչ-որ մեկին չի հաջողվի վերականգնել ոստիկանի արատավոր համբավը: 

ԴԱՎԻԹ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
ՀԱԿ կենտրոնական գրասենյակի անդամ

ՊԱՏԱՍԽԱՆ. Ես կարծում եմ, որ ոստիկանի արատավոր համբավի վերականգնման մասին կարելի է խոսել այն ժամանակ, երբ ոստիկանությունն իր աշխատանքի շնորհիվ կկարողանա վերականգնել քաղաքացիների վստահությունը: Իսկ ինչ վերաբերում է Վովա Գասպարյանի նման գործունեությանն, ասեմ, որ նա իր  պատկերացումների թիմն է ձեւավորում, որպեսզի կարողանա իրագործել իր առջեւ դրված խնդիրներն ու պարտականությունները:

ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր
Պատրաստեց ՄԵՐԻ ՀՈՒՆԱՆՅԱՆԸ

Աղբյուրը՝ http://www.armlur.am/index.php?page=article&id=13575



 

 

Ավելի հաճախ կարդացվող նյութերը