Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
Գյուղապետն ընդդեմ «Հետքի» թղթակցի դատական նիստը հետաձգվեց
Մարդու իրավունքների պաշտպանություն Արդար դատաքննության իրավունք Տեղեկատվության և խոսքի ազատության իրավունք
/2011-Նոյեմբեր-16/
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը վարույթ է ընդունել «Հետքի» թղթակից Ադրինե Թորոսյանի դեմ Լեռնապատ համայանքի ղեկավար Վանո Եղիազարյանի հայցը ՝ պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցման պահանջի մասին:Պատասխանող կողմում որպես ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ ներգրավված է «Հետք» շաբաթաթերթը: Լեռնապատի գյուղապետ Վանո Եղիազարյանի և նույն գյուղի բնակիչ Գևորգ Մելքոնյանի միջև ծագած դատական վեճը ներկայացնող հոդվածը վերնագրելով «Գյուղապետի հասցեին ասված արածել բառն արժե 1 միլիոն»՝ լրագրողը ներկայացրել է գյուղապետի պահանջը համագյուղացուց՝ ներողություն, հերքում և 3 մլն դրամ հատուցում (1 մլն դրամ՝ վիրավորանքի, 2 մլն դրամ՝ զրպարտության համար): Լեռնապատի ղեկավարը միևնույն՝ գումարային պահանջով երկու անգամ հայց է ներկայացրել Վանաձորի դատարան, երկու անգամ էլ հայցը վերադարձվել է: Երրորդ անգամ Գ. Մելքոնյանի դեմ հայցը գյուղապետը ներկայացրել է առանց գումարային փոխհատուցման՝ պահանջելով բռնագանձել միայն դատական ծախսերը: «Իր հասցեին արված վիրավորանքի համար գյուղապետ Վ. Եղիազարյանը 1 միլիոն դրամ էր պահանջում իր գյուղի բնակչից, իսկ զրպարտության համար՝ 2 միլիոն դրամ, ինչպես նաև դատական ծախսերը: Դատավոր Հովնանյանը գյուղապետի ֆինանսական պահանջը բավարարեց մի փոքր մասով»,- նախադասությունը գյուղապետը համարել է զրպարտություն՝ նշելով, որ ինքը Գ. Մելքոնյանին գույքային պահանջ չի ներկայացրել: Իրականում լրագրողը չի մասնավորեցրել, որ գյուղապետը գույքային պահանջ ներկայացրել է առաջին և երկրորդ հայցերով, իսկ վարույթ ընդունված հայցից այն հանվել է: Սակայն գյուղապետը զրպարտություն և վիրավորանք է համարում նշված նախադասությունն ու նյութի վերնագիրը՝պահանջելով լրագրողից «Հետք» թերթում հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները, վիրավորելու համար նույն թերթով ներողություն խնդրել իրենից և լրագրողից հօգուտ իրեն բռնագանձել 1.000.000 ՀՀ դրամ, ինչպես նաև դատական ծախսերը: Նշված քաղաքացիական գործով Վանաձորի դատարանում այսօր նշանակված էր նախնական դատական նիստ՝ դատավոր Վարդուհի Հովնանյանի նախագահությամբ: Դատավորի պահանջով կողմերը ներկայացրին անձը հաստատող փաստաթուղթ: Պարզվեց, որ պատասխանող Ա. Թորոսյանի անձնագրի գործողության ժամկետը լրացած է: Պատճառաբանելով, որ հնարավոր չէ ստուգել պատասխանողի ինքնությունը՝ դատավորը բացակա ճանաչեց նրան և որոշեց նիստը շարունակել՝ առանց նրա մասնակցության: Դատական նիստի ժամանակ արձանագրվեց, որ ներկայացուցիչ չկա որպես երրորդ անձ ներգրավված «Հետք» շաբաթաթերթից: Այս կապակցությամբ դատավորը հարցրեց հայցվորի կարծիքը՝ նիստը առանց մասնակից կողմերի անցկացնելու վերաբերյալ: Վ. Եղիազարյանը պնդեց, որ նիստը շարունակվի: Հայցվոր Վ. Եղիազարյանը ներկայացրեց իր հայցը, պահանջը պնդեց ամբողջությամբ: Դատավորը, հաշվի առնելով, որ պատասխանող Ա. Թորոսյանը ըստ էության ներկայացել է դատական նիստին, ներկայացրել է նաև անձը հաստատող փաստաթուղթ, որի անվավեր լինելու մասին իմացավ միայն դատարանում, որոշեց նշված գործով նախնական դատական նիստը հետաձգել և նշանակել 2012 թ. հունվարի 13: Աղբյուրը՝ http://hetq.am/arm/news/6584/gyuxapetn-ynddem-hetqi-txtakci-datakan-nisty-hetadzgvec.html
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների