Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
«Աջակցություն Հայաստանին» հիմնադրամի ներկայացուցիչներն այցելեցին Հայաստան
Մարդու իրավունքների պաշտպանություն Մամլո հաղորդագրություն
/2011-Նոյեմբեր-16/
«Աջակցություն Հայաստանին» հիմնադրամը (Stichting Armenhulp Armenie) երկար տարիներ աջակցել է հայ երեխաներին մասնավորապես Լոռու մարզում, որը 1988 թ. երկրաշարժից հետո համարվում է աղետի գոտի: 2007 թ. հիմնադրամը սկսել է համագործակցել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հետ: Այս տարի եւս, սեպտեմբերի 11-26-ը հիմնադրամի ներկայացուցիչներ Ֆրանս վան Հասելթը և Թեո Վինեման այցելեցին Հայաստան: Հայաստանում գտնվելու ընթացքում հիմնադրամի ներկայացուցիչները ՀՔԱ Վանաձորի աշխատակիցների հետ համատեղ մի շարք այցելություններ կատարեցին Վանաձորի նյարդահոգեբուժական հաստատություն և Սպիտակ քաղաքի երկու դպրոց: Մինչ այդ ՀՔԱ Վանաձորի գրասենյակն այցելել էր այս հաստատություններ կարիքի գնահատման համար և արդյունքում առաջարկել էր աջակցել Վանաձորի նյարդահոգեբուժական հաստատությանն ու Սպիտակի թիվ 1 հատուկ և թիվ 5 հանրակրթական դպրոցներին: Նրանք աջակցեցին թիվ 1 հատուկ դպրոցին` տրամադրելով անկողնային սպիտակեղեն, կոշիկներ և սեղանի խաղեր երեխաների համար և տաքացուցիչներ ու սփռոցներ ճաշարանի համար: Թիվ 5 հանրակրթական դպրոցին նրանք տրամադրեցին սնունդ (պանիր, ալյուր, մակարոն, բրինձ, հավ և այլն), 18 էլեկտրական տաքացուցիչ և վերանորոգեցին դասասենյակների հատակները: Աջակցություն ստացած երրորդ հաստատությունը Վանաձորի նյարդահոգեբուժական հաստատությունն էր, որտեղ լոգարաններն ու զուգարաններն առանձնացվեցին և վերանորոգվեցին: Հիմնադրամը Սպիտակում և Վանաձորում աջակցություն էր տրամադրել նաեւ 2007 և 2009 թթ.: Պետք է նշել, որ «Աջակցություն Հայաստանին» հիմնադրամը սկսել է գործել 2005 թ. Ադրի Վիթվենի, Ջենեթ Սոնեվելդի և Թեո Վենեմանի ջանքերով: Հիմնադրամը ստեղծվել է Հայաստանի ժողովրդին սննդով, տուն/դպրոցով և բժշկական օգնությամբ աջակցելու նպատակով:
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների