Մամլո հաղորդագրություններ

/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:


Վերջին հրապարակումը

/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց


Վերջին հաշվետվությունը

/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին


Հայտարարություններ

/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:


Բլոգում այժմ քննարկվում է

/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н

Մարդու իրավունքները Լոռու մարզում


ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ


Yellow Tulips


Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն

Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն
 
Արխիվ`

Կալանավորի մահվան վերաբերյալ քրգործը կարճվել է. որոշումը չի ուղարկվում տուժողի իրավահաջորդներին


Սլավիկ Ոսկանյան2010թ. դեկտեմբերի 30-ին ՀՀ ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 130 հոդվածի 2-րդ մասով՝ «Վանաձոր» ՔԿՀ բժիշկ Մարզպետ Մինասյանի կողմից իր մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով բուժվող հիվանդ Սլավիկ Ոսկանյանի մահվան դեպքի առթիվ:

2011թ. ապրիլի 22-ին քրեական գործը ըստ քննչական ենթակայության ուղարկվել էր ՀՀ հատուկ քննչական ծառայություն:

Հայտնի է դարձել, որ Սլավիկ Ոսկանյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործը կարճվել է:

Այս տեղեկությունը «Հետքի» հետ զրույցում հաստատեց նաև ՀՔԾ քննիչ Գաբրիել Պետրոսյանը, ով կայացրել է վարույթը կարճելու որոշումը: Քննիչը «Հետքին» չտրամադրեց գործը կարճելու մասին իր որոշումը, միայն ասաց, որ հիմք է ընդունել վերջին՝ հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը:

Մինչ օրս ոչ տուժողի իրավահաջորդ ճանաչված Սլավիկ Ոսկանյանի կինը, ոչ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները չեն ստացել քրեական գործը կարճելու մասին որոշումը:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներ Էդմոն Մարուքյանն ու Կարեն Թումանյանը երկու անգամ նույն պահանջով գրավոր դիմել են ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանին՝ հայտնելով, որ քննիչը չի տրամադրել քրեական գործը կարճելու մասին որոշումը, ինչպես նաև չի պարզաբանել գործի նյութերի հետ ծանոթանալու իրենց իրավունքը և վարույթը կարճելու ու քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը բողոքարկելու կարգը: Միաժամանակ ՀՔԾ պետին խնդրել են հանձնարարել գործը քննող քննիչին ներկայացնել քրեական գործը կարճելու մասին որոշման պատճենը:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներն առաջին գրությունը ՀՔԾ են ուղարկել 2011թ. հոկտեմբերի 12-ին, երկրորդը՝ նոյեմբերի 3-ին: Բայց մինչ օրս քրեական գործը կարճելու մասին որոշումը նրանց չի տրամադրվել, գրություններն էլ թողնվել են անպատասխան:

Այնինչ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 262-րդ հոդվածով հստակ սահմանվում է, որ քննիչը քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշման պատճենն ուղարկում է կասկածյալին, մեղադրյալին, պաշտպանին, ինչպես նաև տուժողին, նրա ներկայացուցչին, քաղաքացիական հայցվորին, քաղաքացիական պատասխանողին կամ նրանց ներկայացուցիչներին, ինչպես նաև ֆիզիկական անձի կամ իրավաբանական անձի ներկայացուցչին, որոնց հայտարարության հիման վրա հարուցվել է քրեական գործը:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 262-րդ հոդվածի առաջին մասում նշված անձանց պարզաբանվում է գործի նյութերի հետ ծանոթանալու նրանց իրավունքը և վարույթը կարճելու ու քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշման բողոքարկման կարգը: Սույն հոդվածի առաջին մասում նշված անձինք իրավունք ունեն սույն օրենսգրքով սահմանված կարգով ծանոթանալ կարճված գործի նյութերին:

Աղբյուրը՝ http://hetq.am/arm/news/6485/kalanavori-mahvan-veraberyal-qrgortsy-kartchvel-e-oroshumy-chi-uxarkvum-tuzhoxi-iravahajordnerin.html


 

 

Ավելի հաճախ կարդացվող նյութերը