Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
«ՀՀ քրեական քաղաքականության բարեփոխումների աջակցություն մարդու իրավունքների կոնտեքստում» ծրագիր
Մարդու իրավունքների պաշտպանություն Մամլո հաղորդագրություն
/2011-Նոյեմբեր-08/
2011 թվականի նոյեմբերի 1-ից Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը իրականացնում է «ՀՀ քրեական քաղաքականության բարեփոխումների աջակցություն մարդու իրավունքների կոնտեքստում» ծրագիրը` Քաունթերփարթ ինթերնեշնլ հայաստանյան ներկայացուցչության ֆինանսական աջակցությամբ: Ծրագրի նպատակն է` օրենսդրության և/կամ պրակտիկայի փոփոխության արդյունքում նպաստել քրեական քաղաքականության բարեփոխումներին, որոնց իրականացման համար անհրաժեշտ է մարդու իարվունքների բնագավառում առկա հիմնախնդիրների խորքային վերլուծություն և դրանց խախտումների պատճառների վերհանում: Ծրագրային հիմնական խնդիրներն են. • Կատարել Մարդու իրավունքների խախտումների (ՄԻԽ) ուսումնասիրություն, • Իրականացնել ՄԻԽ հանգեցնող օրենսդրական բացերի և պրակտիկ խնդիրների բացահայտում, • ՄԻԽ հանգեցնող պատճառների վերացմանն ուղղված առաջարկությունների փաթեթների, • ՄԻԽ առնչությամբ դատական գործընթացների իրականացում, • ՀՀ տարածքում գործող փաստաբաններից կյանքի իրավունքի վերաբերյալ գործերի մասին տեղեկատվության հավաքագրում, • ՀՀ տարածքում գործող փակ և կիսափակ հաստատություններում կյանքի իրավունքի ապահովման մասին տեղեկատվության ամփոփում, • «Կյանքի իրավունքի պաշտպանությունը ՀՀ-ում մահապատժի վերացումից հետո» թեմայով ձեռնարկի պատրաստում և հրատարակում: Ծրագրի տևողությունն է 8 ամիս: Ծրագրի արդյունքում ակնկալվում է ունենալ. • առավել հաճախ խախտվող իրավունքների պատճառների վերաբերյալ վերլուծություն, • այդ պատճառների շտկմանն ուղղված առաջարկությունների փաթեթներ, • թիրախային բնագավառի բարելավմանն ուղղված դատական նախադեպեր, • «Կյանքի իրավունքի պաշտպանությունը ՀՀ-ում մահապատժի վերացումից հետո» թեմայով ձեռնարկ:
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների