Մամլո հաղորդագրություններ

/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:


Վերջին հրապարակումը

/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց


Վերջին հաշվետվությունը

/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին


Հայտարարություններ

/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:


Բլոգում այժմ քննարկվում է

/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н

Մարդու իրավունքները Լոռու մարզում


ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ


Yellow Tulips


Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն

Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն
 
Արխիվ`

ՊՆ-ն ուզում է ասել, որ բանակի մասին ցանկացած հրապարակայնացում կարող է լինել միայն իրենց թույլտվության սահմաններում. Իրավապաշտպան


1.5
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը համոզված է, որ եթե բանակում առկա թերությունների մասին բարձրաձայնող երիտասարդը լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպում է ոչ ավել-ոչ պակաս` ՊՆ-ի նախաձեռնությամբ, ապա միանշանակ է, որ նրան հետագա պատասխանատվության չեն կանչի: Նման տեսակետ իրավապաշտպանը հայտնեց «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում:

«Պաշտպանության նախարարությունը, որ մինչ այժմ քննադատում և իր գնահատականն էր տալիս բանակում առկա իրավիճակի մասին բարձրաձայնող հասարակական կազմակերպություններին` ասելով, որ վերջիններս «խփում են» նրան, այժմ սկսում է ի՞նքը խփել հայոց բանակին: Ես այդպես կարող եմ եզրակացնել: Բայց ՊՆ-ն պետք է հրապարակային գնահատականներ տա իր նախորդ ասածներին: Թե՞ հիմա նա նույն կերպ է աշխատում, ինչպես հասարակական կազմակերպությունները: Այդ դեպքում ինքն այլ տարբերակ չունի, քան բանակում առկա անարդարությունների մասին խոսող զինծառայողի հետ մամուլի ասուլիս կազմակերպելու միջոցով պայքարել ԶՈՒ-ում առկա թերությունների դեմ: Դա նշանակում է, որ ՊՆ-ն այլևս անելիք չունի: Թող գան այն մարդիկ, ովքեր կարող են համապատասխան գործառույթներ իրականացնել, կամ էլ այդ ասուլիսը կազմակերպողները գնան հասարակական դաշտ և սկսեն որպես հասարակական նախաձեռնություն աշխատել: Եթե ՊՆ-ն նման ասուլիս է կազմակերպում, դա արդեն իսկ երաշխիք է, որ այդ տղային ոչինչ էլ չի լինի, դա միանշանակ է: Լրացուցիչ քննարկման հարց է, թե ինչ հիմքով և ով է զինծառայողի հանդեպ նրա ծառայության 8-րդ ամսում քրգործ հարուցել»,- նկատեց Սաքունցը:

Նա նաև հիշեց, որ ամիսներ առաջ ԼՂՀ-ում` «Եղնիկներում» զինվորներին ծեծող սպայի դեպքում պաշտպանության նախարարը ոչ թե ողջունեց համացանցում նման տեսանյութի հայտնվելը, այլ միանգամից հարց հնչեցրեց` ով է նման տեսանյութ տեղադրել: «Հիմա նույն վերաբերմունքը չկա: Կամ պաշտպանության նախարարն է էապես փոխվել, դարձել է ավելի թափանցիկ, կամ էլ իրենք ուղղակի ասում են, որ բանակի մասին ցանկացած հրապարակայնացում կարող է լինել միայն իրենց թույլտվության սահմաններում»,- ամփոփեց իրավապաշտպանը: 

Հիշեցնենք, որ ՊՆ-ն այսօր հանդիպում էր կազմակերպել հայաստանյան մի քանի ԶԼՄ-ների և վերջերս «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության տարածած ձայնագրության հերոսի` բանակի զինծառայող Հովհաննես Եսայանի միջև:

Հիշեցնենք, որ երիտասարդը զանգահարել էր նախաձեռնության անդամներին և դժգոհել իրենց զորամասում տիրող անարդարություններից:




 

 

Ավելի հաճախ կարդացվող նյութերը