Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
Հիվանդությունից մինչև ազատություն. մարդու իրավունքների ջատագովներն ասում են` հիվանդ դատապարտյալների իրավունքները խախտված են
Մարդու իրավունքների պաշտպանություն Քրեակատարողական հիմնարկներ
/2011-Նոյեմբեր-05/
Հայաստանի արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը կրկին ահազանգում է, որ չի լուծվում ծայրահեղ ծանր առողջական վիճակում գտնվող ութ դատապարտյալների պատժի հետագա կրումից ազատ արձակելու հարցը` համարելով, որ նման գործելաոճը` անտարբերությունը, «հանգեցնում է մարդու իրավունքների կոպիտ խախտման»:Հասարակական դիտորդների խումբը այս տարվա ամռանը հրատապ հաշվետվություններով դիմել էր արդարադատության նախարարությանը այդ ութ դատապարտյալների խնդրով` համարելով, որ նրանց պատժի կրումը անհամատեղելի է նրանց առողջական վիճակի հետ, բացի այդ, ծանր առողջական խնդիրների պատճառով նրանք որևէ վտանգ չեն կարող ներկայացնել հասարակությանը: (Նոր օրենքի համաձայն` հանցանքի ծանրությունը նշանակություն չունի, եթե բանտարկյալը ծայրահեղ վատ առողջական վիճակում է: Նման մարդիկ սովորաբար արդեն մահամերձ են:) Դատապարտյալների ախտորոշումները համապատասխանում են 2006-ին կառավարության հաստատած` պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների ցանկին` բրոնխիալ ասթմա, սրտի, լյարդի, երիկամների հիվանդություններ, գինեկոլոգիական հիվանդություններ (երեք կին կա նման հիվանդությամբ): Թեև արդարադատության նախարարությունն արձագանքել է, բայց մինչև այժմ խնդիրը չի լուծվել: Պատժի հետագա կրումից ազատման հարցը լուծում է միջգերատեսչական հանձնաժողովը: Ըստ հասարակական դիտորդների խմբի` միջգերատեսչական հանձնաժողովը մինչ օրս որևէ քայլ չի կատարել որոշում կայացնելու համար, և «նման անտարբերության հետևանքով դատապարտյալներից մեկը երկու անգամ դիմել է ինքնավնասման»: Հասարակական դիտորդների խմբի նախագահ Արթուր Սաքունցը «ԱրմենիաՆաուի» հետ զրույցում ասում է, որ խնդրի լուծումը ձգձգվում է, քանի որ միջգերատեսչական հանձնաժողովի գործունեության հստակ ընթացակարգեր չկան: «Չկան հստակ ընթացակարգեր, որոնց համաձայն նշված լինեն ժամկետներ, չափանիշներ, այսինքն` ավելի շատ անհստակություն կա, քան հստակություն»,- ասում է Սաքունցը: Բացի այդ, արդարադատության նախարարությունը պատասխանել է, որ համաձայն Մարդու իրավունքների եվրոպակական դատարանի նախադեպերի` ոչ բոլոր դեպքերում է, որ հիվանդությունը կարող է խոչընդոտ լինել պատժի կրման համար, եթե դատապարտյալը կարող է համապատասխան բուժօգնություն ստանալ քրեակատարողական հիմնարկում: «Բայց մենք բոլորս գիտենք, որ Հայաստանում քրեակատարողական հիմնարկների բժշկական ծառայության որակը անհամեմատելի է դրսի բժշկական ծառայությունների որակի հետ»,- հակադարձում է Սաքունցը` հավելելով, որ այդ դատապարտյալներն իսկապես գտնվում են իրենց ախտորոշված հիվանդությունների շատ ծանր փուլում: Աղբյուրը՝ http://www.armenianow.com/hy/social/human_rights/32972/armenia_penitentiaries_early_release
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների