Մամլո հաղորդագրություններ

/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:


Վերջին հրապարակումը

/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց


Վերջին հաշվետվությունը

/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին


Հայտարարություններ

/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:


Բլոգում այժմ քննարկվում է

/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н

Մարդու իրավունքները Լոռու մարզում


ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ


Yellow Tulips


Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն

Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն
 
Արխիվ`

Սպանությունը շարունակվում է


Արման ԵնգիբարյանԱյսօր` նոյեմբերի 2-ին, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ դատավոր Ա.Բեկթաշյանի, կհրապարակի իր որոշումը` կապված այս տարվա հունիսի 14-ին մետրոպոլիտենի «Գարեգին Նժդեհ» կայարանում ոստիկանի արձակած կրակոցից մահացած Արման Ենգիբարյանի գործի հետ:

Հիշեցնենք, որ կատարվածի վերաբերյալ ՀՔԾ-ում քննություն էր իրականացվել, որի արդյունքում գործը կարճվել էր: Եվ այդ կարճման որոշման դեմ բողոք էր բերել Արման Ենգիբարյանի հայրը` Սերգեյ Ենգիբարյանը և նրա ներկայացուցիչ, փաստաբան Էդմոն Մարուքյանը: Երեկվա դատական նիստում վերջինս հանգամանալից ներկայացրել է բողոքի հիմքերը, պատճառաբանությունները` նշելով, որ նախաքննությունն օբյեկտիվ չի եղել, որի արդյունքում էլ կարճվել է քրգործի վարույթը:

Նշենք, որ Արման Ենգիբարյանի դեպքի առթիվ, նույն օրը ՀՀ քր. օր$ 35-175-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ կետերով (ավազակային հարձակման նախապատրաստության համար) և 316-րդ հոդվածի 2-րդ մասով (դիմադրություն իշխանության ներկայացուցչին) ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում հարուցվել էր քրգործ: Հունիսի 15-ին այն ուղարկվել էր ՀՀ հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ), որտեղ քրեական գործի նյութերով քր.օր.-ի 107-րդ հոդվածով (հանցանք կատարած անձին բռնելու համար անհրաժեշտ միջոցների սահմանազանցմամբ հանցանք կատարած անձի սպանությունը) հարուցվել էր նոր քրեական գործ և միացվել ավազակային հարձակում կատարելու նախապատրաստության և իշխանության ներկայացուցչի կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործին:

Նախ նկատենք, որ Ա.Ենգիբարյանի հորը չեն ճանաչել որպես տուժողի իրավահաջորդ, Էդմոն Մարուքյանին էլ` որպես նրա ներկայացուցիչ. պատճառաբանել են, որ այդ հարցը կքննարկվի ոստիկանության աշխատակիցների արարքներին վերջնական իրավական գնահատական տալուց հետո: Փաստաբանը բողոք էր ներկայացրել գլխավոր դատախազին, սակայն իրավիճակը չէր փոխվել: Այդ ընթացքում Ենգիբարյանի հարազատները տեղեկացել էին, որ քրգործի վարույթը կարճվել է, քանի որ քննության ընթացքում պարզվել է, որ ոստիկանության ծառայողների գործողություններն օրինական են եղել: Սակայն քրգործի վարույթը կարճելու որոշման պատճենը չի տրամադրվել Ենգիբարյաններին` հիմնավորելով, թե դրա հիմքը չկա, այսինքն` չունեն օրենքով նախատեսված կարգավիճակը, որի դեպքում միայն կարող է տրամադրվել որոշման պատճենը:

Երեկվա դատական նիստում Է.Մարուքյանը ներկայացրել է հիմնավորումներ, ըստ որոնց, ՀՀ ՀՔԾ հկգ քննիչ Գ.Գևորգյանի` քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումն անհիմն և անօրինական է, որի պատճառով ենթակա է վերացման: Նա նշել է, որ 107-րդ հոդվածով նոր քրգործ հարուցելն անհիմն է եղել, քանի որ այդ հոդվածի համաձայն` պետք է առկա լիներ հիմք, որ Ա.Ենգիբարյանը հետապնդվելիս արդեն հանցանք կատարած է եղել, և դրա արդյունքում է ոստիկանը նրան հետապնդել և սպանել` անցնելով անհրաժեշտ պաշտպանության սահմանը: Մինչդեռ, նման մոտեցում ցուցաբերելով և նշված հոդվածով քրգործ հարուցելով, նախաքննության մարմինը խախտել է ՀՀ Սահմանադրությամբ և Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայով երաշխավորված անմեղության կանխավարկածի սկզբունքը: Ա.Ենգիբարյանի` հանցանք կատարելու հանգամանքը կարող էր հաստատված լինել միայն օրինական ուժի մեջ մտած դատավճռի առկայության դեպքում, ինչը չի եղել:

Ուստի, փաստաբանը նշել է, որ Ա.Ենգիբարյանի սպանության փաստով պետք է քրեական գործ հարուցվեր ոչ թե քր.օր.-ի 107-րդ հոդվածով, այլ 104-րդ հոդվածի 2-րդ մասով (սպանությունը շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով), քանի որ Արման Ենգիբարյանը սպանվել է մարդաշատ վայրում, որով վտանգվել է նաև այլ անձանց կյանքն ու առողջությունը: Բողոքում փաստաբանը նշել է, որ անօրինական է եղել ինչպես 107-րդ հոդվածով քրգործի հարուցումը, այնպես էլ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումը, որով նախաքննության մարմինն անգամ չի սպասել, որ ավազակային հարձակումների փաստերով հարուցված քրգործերի քննությունը հասնի տրամաբանական ավարտին, որով պետք է կամ հաստատվեր Ա.Ենգիբարյանի կողմից նշված հանցագործությունների կատարումը, կամ պետք է հերքվեր և շարունակվեր գործի քննությունը:

Այդպիսի իրավիճակում ինչպե՞ս կարող էր ՀՔԾ-ում Արման Ենգիբարյանի սպանության փաստով հարուցված քրգործը կարճվել, հարցնում է փաստաբանը և կրկին պնդում, որ Արմանի հորը տուժողի իրավահաջորդ չճանաչելն անօրինական է, քանի որ Ա.Ենգիբարյանին քրեական օրենսգրքով չթույլատրված արարքով անմիջականորեն պատճառվել է բարոյական և ֆիզիկական վնաս, որի պայմաններում նախաքննության մարմինը պետք է թեկուզ քր.օր.-ի 107-րդ հոդվածով գործ հարուցելուց անմիջապես հետո Արմանին ճանաչեր տուժող, ինչը նախաքննության մարմինը չի արել:

«Տվյալ պարագայում գտնում եմ, որ Արման Ենգիբարյանին տուժող, իսկ նրա ծնողին` տուժողի իրավահաջորդ չճանաչելով և հետևաբար սահմանափակելով զոհի հարազատների կողմից սույն գործով նախաքննությանը մասնակցելու հնարավորությունը, խախտվել է ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածը, որի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք: Ինչպես նաև` Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայի 13-րդ (Իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք) հոդվածը, որի համաձայն` յուրաքանչյուր ոք, ում սույն Կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, նույնիսկ եթե խախտումը կատարել են ի պաշտոնե գործող անձինք: Ավելին, Արման Ենգիբարյանին տուժող չճանաչելը սահմանափակել է նրա հարազատների կողմից սույն գործով նախաքննությանը մասնակցելու հնարավորությունը, որն իր հերթին հանգեցրել է Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի 2-րդ (Կյանքի իրավունք) հոդվածով երաշխավորված կյանքի իրավունքի խախտման գործերով պետության պոզիտիվ պարտավորության խախտման, քանի որ գործի միակողմանի (առանց զոհի հարազատների փաստաբանի մասնակցության) քննությունը չի կարող արդյունավետ և օբյեկտիվ համարվել»,- բողոքում նշել է Էդմոն Մարուքյանը:

Դատարանն անցել է խորհրդակցական սենյակ: Այսօր կհրապարակի իր որոշումը:

Աղբյուրը՝ http://www.1in.am/arm/armenia_right_40466.html


 

 

Ավելի հաճախ կարդացվող նյութերը