Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
Արթուր Սաքունց. ՊՆ-ն աշխատում է բանակի դեմ
Մարդու իրավունքների պաշտպանություն Զինծառայողների իրավունքներ Զինված ուժեր
/2011-Նոյեմբեր-01/
«Առավոտին» տված հարցազրույցում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն անդրադառնալով հասարակական կազմակերպությունների կողմից բանակին առնչվող խնդիրները բարձրաձայնելու եւ բանակի ղեկավարության առջեւ թափանցիկ գործելու պահանջին, ըստ էության, կրկնել է այն, ինչ անցած շաբաթ հայտարարել էր ՀՀ ՊՆ փոխնախարար Վլադիմիր Գասպարյանը: Ս. Օհանյանը մասնավորապես ասել է, որ «եթե կան անձինք, ովքեր իրենց դրամաշնորհներով բանակի դեմ հակաօրինական գործողություններ են իրականացնում, ոչ առողջ նախաձեռնություններ են ու չեն կարող հանդուրժելի լինել բանակի ղեկավարության կողմից»: Նախարարը նաեւ հայտարարել է, թե «մեծ հաշվով, նախընտրելի է պաշտպանության նախարարությունից մեծ ծավալի տեղեկատվություն պահանջող մի քանի մարդկանց դժգոհությունը, քան` պետության անվտանգության շահի վտանգումը» եւ շարունակել` «դժվար է հասկանալ նրանց, ովքեր բանակին քննադատելը դարձրել են առօրյա զբաղմունք եւ ինքնահաստատվելու կամ ֆինանսավորվելու միջոց: Ու ցավալին այն է, որ այս վերջին խմբին պատկանող քննադատները թեեւ շատ սակավաթիվ են, սակայն աղմկում են չափազանց բարձր եւ փորձում հասարակական ոչ առողջ տրամադրություններ ձեւավորել: Տպավորությունն այնպիսին է, որ նրանք առաջնորդվում են ինչքան վատ, այնքան լավ սկզբունքով: Եթե մարդկայնորեն կարելի է փորձել աչք փակել նրանց աշխատանք-զբաղմունքի առաջ, ապա, որպես` բանակի մարտունակության համար պատասխանատու պաշտոնյա, ես իրավունք չունեմ անտարբեր մնալ այն զարգացումների նկատմամբ, որոնք կարող են վտանգել բանակ-հասարակություն փոխվստահության մթնոլորտը: Դա ազգային անվտանգության հարց է, եւ բոլոր նրանք, ովքեր կեղծ տեղեկություններ տարածելով կփորձեն քայքայիչ միջամտություն ունենալ բանակ-հասարակություն օրգանական կապում, իրավական դաշտում նրանց պատասխանատվությունը լինելու է անխուսափելի»: «Առավոտի» հետ զրույցում Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար եւ «Բանակն իրականում» նախաձեռնության անդամ, իրավապաշտպան Արթուր Սաքունցն արձագանքելով Սեյրան Օհանյանի հայտարարությանն ասաց. «Ցավոք, պետք է արձանագրել, որ պաշտպանական գերատեսչությունը, ի դեմս նախարարի, հրապարակավ աջակցում է Գասպարյան Վովայի այն գնահատականներին, որոնք ուղղված են զինված ուժերում ստվերային երեւույթների, սպանությունների բացահատման, կոռուպցիոն դրսեւորումներում ներգրավված պատասխանատուներին հայտնաբերելու եւ պատասխանատվության ենթարկելու պահանջներ առաջադրած հասարակական կառույցների դեմ: Իսկ դա նշանակում է, որ հենց ինքը` ՊՆ-ն, փորձելով թաքցնել ԶՈՒ-ում տեղի ունեցող հանցագործությունները, աշխատում է բանակի դեմ: Սա ցավալի է: Մյուս կողմից, նախարարը միաժամանակ պետք է պատասխան տա, թե ՆԱՏՕ-Հայաստան «Գործընկերություն հանուն խաղաղության» շրջանակներում ստացվող դրամաշնորհային ծրագրերն ի՞նչ արդյունավետությամբ են օգտագործվում եւ արդյոք այստեղ տեղի ունի՞ «գրանտակերություն», թե՞ ոչ: Մի բան է, երբ հասարակական կազմակերպությունն է գրանտ ստանում, այլ բան, երբ գրանտ են ստանում պետական մարմինները, որոնք երկրի պաշտպանության, ազգային անվտանգության հետ կապված լուրջ գործառույթներ ունեն: Մենք ուզում ենք տեսնել, թե ո՞րն է բանակում բարեփոխումներին ուղղված այդ դրամաշնորհի օգտագործման արդյունավետությունը, եթե բանակում շարունակվում են սպանությունները, երբ կոռուպցիոն երեւույթները ԶՈՒ-ում չեն բացահայտվում»: Աղբյուրը՝ www.aravot.am Նաիրա ՄԱՄԻԿՈՆՅԱՆ
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների